Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 29.09.23

Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա: Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է:
Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց:Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի,
կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում:Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև:
Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:


1․Տեքստից դուրս գրիր հնգական միավանկ և բազմավանկ բառեր, վանկատիր։

Նա,մեծ,որ,եթե,այդ։

Պաշտ-պա-նեց,պը-տույտ,նախ-նա-կան,հը-նա-րա-վոր,լի-ո-վի։

2․Տեքստից ընտրիր հինգ բառ՝ գրելով նրանց հոմանիշները։

Պաշտպանեց-հարցակվեց
հնարավոր-անհնար
մեծ-փոքր
առաջառար-վերջնատար
Մտնել-դուրս գալ

3․Վերնագրիր տեքստը։
Դոկտոր Քիփ Թոռնը և ժամանակի մեքենան

Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7, Իմ գրադարանը

Վիլյամ Սարոյան «Առաջին օրը դպրոցում»

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

կարդալ ավելին
Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 27.09.23

Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները 

Ավտոմեքենան, հազիվհազ հաղթահարելով խորդուբորդ ճանապարհի արևելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երփներանգ մարդագետինները, ցորենի դեղնազած արտերը, ալպյան զմրուխտյա արոտավայրերը։ Հորդառատ անձրև էր տեղում՝ թրթելով մեքենայի ապակիները պղտոր, անթափանց կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ ժայռերի վրայով և ջարդուխուրդ կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր անպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարափ անձրևի միալար խսոցը։ Նստած թաղքում՝ Անանյան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր , խառնիճաղանջ մտքերը որսի պես կրծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ ալույսեր նշմարվեցին։ Անանյայի սիրտը թռթռաց։ Նա անբարբար մի աղոթք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։

Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 26.09.23

24. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Անօդ տարածության մեջ մարդն իր մարմինը չի զգում: (անօդ, անոթ)

Աղջիկը դասավորեց արհեստանոցի բոլոր անոթները ու դուրս եկավ: (անօդ, անոթ)

Տղայի աղմկոտ ու անհանգիստ վարքը վախեցնում էր ծնողներին: (վարկ, վարք)

Նրանք ամեն ինչ արեցին իրենց արտադրանքի վարկը բարձր պահելու համար: (վարկ, վարք)

25. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Սիրտն անհանգստությունից թրթռում ու կարծես մի պահ կանգ առավ:

(թրթռալ,թռվռալ)

Ամբողջ օրը խաղաց ու թռվռաց և միայն երեկոյան հիշեց խոստումը: (թրթռալ, թռվռալ)

Օրումեջ եկող այդ լուրերն էլ հարևանի զայրույթն անընդհատ բորբոքում էին ու գրգռում նրան: (գռգռալ, գրգռել)

Քարերը գռգռալով իջնում էին լանջն ի վար, թռչում իրար գլխից ու ձորում միայն դադար առնում:  (գռգռալ, գրգռել)

26. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերից մեկը:

Իր անկյունում նստած՝ մռմռում էր ու ինչ-որ բան նկարում. ոչ մեկն ու ոչինչ չի հետաքրքրում: (մռմռալ, մրմռալ)

Սիրտը մրմռում էր, երբ հանկարծ նորից հիշում էր ցավից ու վիրավորանքից այլայլված այդ դեմքը: (մռմռալ, մրմռալ)

Իրենց ձյունափառ գագաթները երկինք են կարկառել ու սպասում են: (կարկառել, կռկռալ)

Բայց ինչո՞ւ եք անհամբեր կռկռում, սպասե՛ք, էլի՛: (կարկառել, կռկռալ)

Նա անապատում բարբառում է, ասում ճշմարիտ ու մարգարեական բաներ, բայց ո՞վ էր լսողը: (բարբառել, բռբռալ)

Անմիտ ու անշնորհք բռբռում ես. ո՞վ կհասկանա, թե ի՛նչ ես ասում: (բարբառել, բռբռալ)

  •  Փորձիր բացատրել, թե ինչո՛ւ տրված բառերը և-ով չեն գրվում:

ա) Եվա, Եվգինե, Եվրոպա, Եվրասիա, Եվդոկիա:
Բառասկզբում, բացի ևեթևս բառերից միշտ գրվում է եվ տառակապակցությունը

բ) եվրոպացի, համաեվրոպական, արևմտաեվրոպական, եվդոկիացի:

Բառասկզբում, բացի ևեթ, ևս բառերից միշտ գրվում է եվ տառակապակցությունը, և եթե այս բառերին սկզբից ավելանում է բաղադրիչ բառերը չեն փոխում իրենց գրությունը։

  •  Ուշադրությո՛ւն դարձրու տրված բառերի կազմությանն ու ուղղագրությանը և օրինաչափությունը բացատրի՛ր:

Ա. Ոսկեվառ, գինեվաճառ, գերեվարել, ոսկեվազ, հոգեվարք, կարեվեր (ծանր, կարի վերք ստացած, խոցված):

Բ. Ոսկևորել, գոտևորել, ուղևոր, ուղևորվել, սերկևիլ, հևիհև:

  • Կետերի փոխարինի՛ր եվ հնչյունակապակցությունն արտահայտող մեկ կամ երկու տառով:

Երթևեկել, Եվա, նաև, անձրևաբեր, առևտուր, ոսկեվարս, գերեվաճառ, դափնևվարդ, արևելաեվրոպական, սևագրել, Եվրոպական, հևասպառ, ուղևճար, ուևոր:

  •  Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը նով գրվում:

     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 13.09.23

1 . Տրված բառերի մեջ մտնող հնչյունները գրի՛ր:

Օրինակ`հարևան- հ, ա, ր, է, վ, ա, ն:Յուրաքանչյուր – յ, ու, ր, ա, ք, ա, ն, չ, յ, ու, ր:Արհամարհել – ա, ր, հ, ա, մ, ա, ր, է, լ:Ակնդետ – ա, կ, ն, դ, է, տ:Լուսնկա – լ, ու, ս, ն, կ, ա:Ուղևորվել – ու, ղ, է, վ, օ, ր, վ, է, լ:Երկաթյա – յ, ե, ր, կ, ա, թ, յ, ա:Սեբաստիա – ս, է, բ, ա, ս, տ, ի, աՀիացմունք – հ, ի, ա, ց, մ, ու, ն, ք:2. Տրված նախադասությունները լրացրո՛ւ:ա, ե, ու, ի, ը, օ, ո հնչյունները ձայնավորներ են:Յ, մ, ն, լ, ր, ռ, վ, ղ, զ, ժ, բ, գ, դ, ձ, ջ հնչյունները ձայնեղ բաղաձայններ են:Ֆ, խ, ս, շ, հ, պ, փ, կ, ք, տ, թ, ծ, ց, ճ, չ հնչյունները խուլ բաղաձայններ են:3. Գրի՛ր տրված պայմաններին բավարարող հինգական բառ:ա) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն խուլ բաղաձայնով:Ուրախ, աշխարհ, ելակ, եմիշ, արոտ:բ) Սկսվեն ձայնավորով և ավարտվեն ձայնեղ բաղաձայնով:Ուրախություն, էլեկտրական, իրականիրավաբան, իշխանգ) Սկսվեն ձայնեղ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:Ձու, ժելե, ձի, գաթա գառնի:դ) Սկսվեն խուլ բաղաձայնով և ավարտվեն ձայնավորով:Ագռավ, աղ, որդ, աղբ, ավազ:ե) Սկսվեն և ավարտվեն ձայնավորով:Երկու, արու, Աննա, Եվա, Ալլա:

Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 7

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

Սպիտակ

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

Բ․ Գրերազանցիկ

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

Ր- բադ-բարդ,բակ-բարկ,կաթ-կարթ,մատ-մարտ,հաց-հարց,կակաչ-կարկաչ։

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

Դ-Երկար նամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։

Սեր

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

Դ-Ազնիվ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

Բ-Հյութ