Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Արևմտահայերեն, Իմ գրադարանը

Անխելք մարդը արևմտահայերենով

Անխելք Մարդը
Ժամանակին աղքատ մարդ մը կար. որքան կ’աշխատէր, որքան կը չարչարուէր,
նորէն ալ նոյն աղքատը կը մնար: Յուսահատ, օր մը որոշեց երթալ Աստուծոյ մօտ եւ
հասկնալ, թէ ե՞րբ այս աղքատութենէն պիտի ազատէր, եւ ինքն իրեն համար բան մը
խնդրէր:
Ճամբան գայլի մը կը հանդիպի.Ճամբադ բարի, մարդ-եղբայր, ո՞ւր կ’երթաս,- կը հարցնէ գայլը:

Աստուծոյ մօտ,- կը պատասխանէ աղքատը,- տարտ ունիմ պատﬔլիք:

Երբ որ հասնիս Աստուծոյ մօտ,- կը խնդրէ գայլը,- ըսէ որ շատ անօթի գայլ մը կայ,
գիշեր-ցերեկ սար ու ձոր կը պտըտի, ուտելու բան չի գտներ, հարցո՛ւր՝ ﬕնչեւ ե՞րբ
անօթի պիտի մնայ. ըսէ՛ եթէ զինք ստեղծեր ես, ինչո՞ւ ուտելիք չես հասցներ իրեն:

Լա՛ւ,- կ’ըսէ մարդը եւ կը շարունակէ ճամբան: Շատ կ’երթայ թէ քիչ, կը հանդիպի
սիրուն աղջկայ մը:

Ո՞ւր կ’երթաս, եղբայր,- կը հարցնէ աղջիկը: — Աստծոյ մօտ:

Երբ որ տեսնես Աստծուն,- կ’աղաչէ սիրուն աղջիկը,- ըսէ որ երիտասարդ, առողջ,
հարուստ աղջիկ մը կայ, բայց չի կրնար ուրախ ըլլալ, բախտաւոր զգալ ինքզինք. Ի՞նչ
պիտի ըլլայ անոր վիճակը:

Կ’ըսեմ,- կը խոստանայ ճամբորդը եւ կ’երթայ ու կը հանդիպի ծառի մը, որ թէեւ
ջրափին կանգնած էր, բայց չոր էր:

Ո՞ւր կ’երթաս, ով ճամբորդ,- կը հարցնէ չոր ծառը: — Աստծոյ մօտ կ’երթամ: — Կեցի՛ր, ես
ալ ըսելիք մը ունիմ,- կը խնդրէ չոր ծառը,- Աստծուն կ’ըսես՝ այս ի՞նչ բան է, բուսեր եմ
զուլալ ջուրի ափին, բայց ամառ-ձﬔռ չոր կը մնամ, ե՞րբ պիտի կանաչիմ: Աղքատը այս
խնդրանքն ալ լսեց եւ շարունակեց ճամբան: Այնքան գնաց, ﬕնչեւ գտաւ Աստծուն:
Բարձր ժայռի մը տակ, ժայռին կռթնած, ծեր մարդու կերպարանքով նստած էր
Աստուած:

Բարի օր,- ըսաւ աղքատը եւ կեցաւ Աստուծոյ առջեւ:

Բարով եկար- պատասխանեց Աստուած,- ի՞նչ կ’ուզես:

Այն կ’ուզեմ, որ բոլորին հաւասար նայիս, մէկուն աւար չտաս, մէկուն՝ խաւար, ես
այնքան կը տանջուիմ, այնքան կ’աշխատիմ, նորէն ալ չեմ կրնար կուշտ փորով հաց
գտնել. իսկ շատերը, որ իմ կէսիս չափ ալ չեն աշխատիր, հարուստ ու հանգիստ
կ’ապրին:
Գնա,- Աստուած ըսաւ,- բախտ տուի քեզի, գնա՛ վայելէ՛…

Ժյուլ Վեռն «Տասնհինգամյա նավապետ»

Մաս Առաջին

Ամերիկացի նավապետ կապիտան Հուլը, հաճախ էր դուրս գալիս կետորսության: Նավապետ Հուլին ուղեկցում էր մի պատանի՝ Դիկ Սենդը: Դիկ Սենդը տասնհինգ տարեկան նավաստի էր՝ որբ տղա,ով չորս տարեկանում սովորել էր գրել և կարդալ Նյու Յորքի նահանգի դպրոցներից մեկում: Ութ տարեկանում մեծ սեր ունենալով ծովային կյանքի հանդեպ, սկսում է աշխատել մի փոխադրանավի վրա և սովորում նավաստու գործը: Նավապետ Հուլի ուշադրությունը գրավում է այն ժամանակ, երբ որպես փոքրավոր աշխատում էր մի առևտրական նավի վրա: Հուլը տղային ծանոթացնում է նավատեր Ջեյմս Ուելդոնի հետ: Ջեյմս Ուելդոնը «Պիլիգրիմ» նավի նավատերն է, որի նավապետն էր Հուլը: Ջեյմս Ուելդոնը շատ է սիրում տղային և օգնում ուսման հարցում ՝ կրթության ուղարկելով Սան Ֆրանցիսկո:

Պիլիգրիմի նավատիրոջ կինը՝ տիկին Ուելդոնը, նրա հինգ տարեկան որդին ՝Ջեկը և ազգականերից մեկը որին կուզեն Բենեդիկտ էին անվանում ,գտնվում էին Օքլենդում: Ջեյմս Ուելդոնը, որը առևտրական գործերով երբեմն ստիպված էր լինում Նոր Զելանդիա մեկնել ,նրանց երեքին էլ բերել էր իր հետ:

Կարդալ ավելին

Վանի թագավորություն

Վանի թագավորությունը  (Ուրարտու)

Հին ու նոր ոչ մի երկիր չի ունեցել այնքան մեծ թվով մայրաքաղաքներ, որքան ունեցել է Հայաստանը: Հայաստանը դարեր շարունակ դարձել էր ռազմական բախումների ոլորտ, երկարատև պատերազմների ասպարեզ:

Արտաքին թշնամիների պարբերաբար կրկնվող հարձակումները հարկադրել են երկրի մայրաքաղաքը հաճախակի մի տեղից տեղափոխել մի այլ՝ ավելի ապահով տեղ: Հայաստանն ունեցել է 13 մայրաքաղաք: Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Արշակավան, Դվին, Բագարան, Երազգավորս, Կարս, Անի, Երևան: Ահա, թե ինչու են օտար հեղինակները Հայաստանը կոչել «թափառող մայրաքաղաքների երկիր»: Բագարանից և Երազգավորսից բացի, մեր մյուս մայրաքաղաքները խոշոր քաղաքներ են եղել և մեծ դեր են խաղացել մեր ժողովրդի  կյանքում: Նախահայկական շրջանում Վանը հայկական լեռնաշխարհում (պատմական Հայաստան) կազմավորված հայկական (Նաիրյան) ցեղերի առաջին պետության՝ Ուրարտուի մայրաքաղաքն էր և իբրև այդպիսին, չի կարող իր տեղը չգրավել հայոց մայրաքաղաքների համաստեղության մեջ:

Վան քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 9-րդ դարի առաջին կեսում: Հնագույն այդ շրջանում այն կոչվում էր Տուշպա: Իսկ քաղաքը Ուրարտական պետության կենտրոնական շրջանի՝ Բիայնա երկրի անունով հայերը կոչել են Վան: Վան անունը ուղղակի համարում են Բիայնայի հայկական տառադարձությունը և նշանակում է “Ապրելու տեղ, բնակավայր”, այդ պատճառով էլ Վան բառի հետ Հայաստանում առաջացել են բազմաթիվ բնակավայրերի անուններ (Երվանդավան, Արշակավան, Զարեհավան, Նախճավան, Վանեվան և այլն): Վանը կոչել են նաև Շամիրամակերտ կամ Շամիրամաշեն՝ Ասորեստանի Շամիրամ թագուհու անունով: Վանի թագավորության նվաճումները սկսվեցին Մենուա I-ի օրոք (մ.թ.ա. 810-786թթ.) և շարունակվեցին մոտ կես դար: Մենուան գրավեց հայկական ցեղերով բնակեցված՝ Վանա և Ուրմիա լճերի միջև ընկած երկրամասերը, ինչպես նաև Եփրատ գետի աջակողմյան շրջանները, որտեղ նա կառուցել տվեց նոր քաղաքներ, բերդեր, պալատներ, տաճարներ, անցկացրեց ջրանցքներ: Վան մայրաքաղաքի մերձակայքում Մենուայի անցկացրած ջրանցքն ուներ 72 կմ երկարություն, 4,5 մետր լայնություն, 1,5 մետր խորություն: Այն այժմ էլ պահպանվում է: Մենուայի որդու՝ Արգիշտի առաջինի օրոք մ.թ.ա. 786-764թթ. Վանի թագավորության զորքերը ներխուժեցին Արարատյան դաշտ, որտեղ մ.թ.ա.782 թ. Արգիշտին հիմնադրեց Էրեբունի-Երևան բերդաքաղաքը, մ.թ.ա. 776թ. Արգիշտիխինիլի (Արմավիր) քաղաքը:

Рубрика: Նախագիծ, Բնագիտություն, Իմ գրադարանը

Կարմիր ծով

 Կարմիր ծով  Հնդկական օվկիանոսի ծով Աֆրիկայի և Արաբական թերակղզու միջև։ Մակերեսը 460 հազար կմ2 է, առավելագույն խորությունը՝ 3039 մ[1]Եվրոպայից Ասիա և Ավստրալիա տանող ծովային ամենակարճ ուղին է։ Արտաշես Բարեպաշտի գահակալության ժամանակ Արարատյան թագավորությունը ունեցել է ելք դեպի Կարմիր ծով:

Կանաչ եղևնին

Զմրուխտ  գարունն  էր  հյուր  եկել  բնությանը:  Այգում  ու  անտառներում քաղցրահնչյուն  երգում  էին  թռչունները:  Արևը  իր  ջերմ  ժպիտով  ողջունում  էր  նորաբաց  բողբոջներին:  Բնությունը  զարթոնք  էր  ապրում:Ծեր  այգեպանն  իր  այգում  մի  փոքրիկ  եղևնի  տնկեց: Եղևնին  նման  էր  կանաչ  հանդերձ  հագած,  շփոթված  երեխայի:  Արևի  շողերը  հազիվ  էին  հասնում  նրան:  Մի  մեծ,  հզոր  բարդի  իր  ճյուղերով  փակել  էր  արևի  ճանապարհը: Եղևնին  տխրում  էր  արևի  կարոտից: Նա  բարձրահասակ  բարդու  ստվերի  տակ  իրեն  զգում  էր  խեխճ  ու  անօգնական:

Մի  օր  էլ  փոքրիկ  եղևնին  չդիմացավ  ու  սկսեց  բարձրաձայն  արտասվել:  Հպարտ  բարդին  լսեց  նրա  լացի  ձայնը  ու  հարցրեց.

-Ինչո՞ւ  ես  լաց  լինում,  այգեպանը  լացկաններին  չի  սիրում:

-Ես  լացկան  չեմ,  բայց  արևի  շողերը  ինձ  չեն  հասնում  եվ  ես  վախենում եմ,  որ  միշտ  փոքրիկ  կմնամ:  Իսկ  ես  այնքա ՜ն  եմ  ուզում  մեծանալ,  գեղեցիկ  ծառ  դառնալ,-ասաց  փոքրիկ  եղևնին:

Բարդին  արհամարանքով  վերևից  քմծիծաղ  տվեց.

-Մի  քեզ  նայի՛ր, քո  թույլ  ճյուղերին:  Դու  չես  կարող  մեծանալ: Իսկ  հիմա  ինձ  նայի՛ր:  Տե՛ս,  թե  որքան  հզոր  եմ  ու  ուժեղ:  Եվ  այնքան  պիտի  բարձրանամ,  որ  ճյուղերս  երկինք  հասցնեմ:

Փոքրիկ  եղևնին  ավելի  կսկվեց  ու  ինքնամփոփ  դարձավ: Այդպես  անցավ  գարունը  և  եկավ  շոգ  ամառը:  Բարդու  սաղարթն  ավելի  փարթամացավ:  Արևի   ճառագայթները  չէին  կարողանում  ճեղքել  նրա  հզոր  ճյուղերը,  որպեսզի  հասնեն  եղևնուն:  Իսկ  փոքրիկ  եղևնին  այնքա՜ն  էր  ուզում  աճել  ու  մեծանալ:

Եղևնին  կրկին  սկսեց  կամացուկ  հեծկլտալ:  Անպատկառ  բարդին  շրջվեց  և  գոռաց  նրա  վրա.

-Ի՞նչ  ես  նորից  նվնվում:

Եղևնին  լացակումած  շշնջաց.

-Խնդրում  եմ, խղճա՛  ինձ, մի  քիչ  բացի՛ր  ճյուղերդ: Թող  արևը  ինձ  էլ  հասնի:

-Այդ  էր  պակաս, որ  քեզ  նման  խղճուկի  համար  նեղացնեմ  իմ  ճյուղերին,-հոխորտաց  բարդին:

Փոքրիկ  եղևնին  ձայնը  կտրեց: Ամառն  էլ  անցավ  ու  եկավ  ոսկեհեր  աշունը: Բարդին  աշնանային  զգեստ  հագավ: Նրա  կանաչ-դեղին  տերևները  անհոգ  խաղում  էին  իրար  հետ: Բայց  ահա  խոր  աշնան  անսիրտ  քամին  պոկոտեց  բարդու  տերևներն  ու  ցաքուցրիվ  շպրտեց  դեսուդեն: Բարդին  լրիվ  մերկացավ  ու  սկսեց  դողալ:  Ալեհեր  ձմեռն  իր  ցուրտ  շնչով  սառեցրեց  ողջ  բնությունը: Բարդին  սարսռաց  ցրտից  ու  նրա  բնին  արցունքի  սառած  բյուրեղներ  երևացին: Բարդին  նայեց  փոքրիկ  եղևնուն, որ  դեռ  կանաչ  էր  ու  չէր  մրսում:

-Խնդրում  եմ, գրկի՛ր  իմ  բունը, թե  չէ  ես  կմեռնեմ  ցրտից,-հուսահատ  աղերսեց  բարդին:

-Երբ  ես   լալիս  էի, դու  ինձ  չէիր  օգնում: Երբ  ես  խնդրում  էի, դու  չէիր  լսում  իմ  ձայնը: Բայց  ես  կօգնեմ  քեզ:  Չէ՞  որ  մենք  բոլորս  մեր  մայր  բնության  զավակներն  ենք,-ասաց  եղեվնին:

Փոքրիկ  եղևնու  բարի  սիրտը  լցվեց  խղճահարությամբ  և  նա  իր  մատղաշ, կանաչ  ճյուղերով  փաթաթվեց  ու  գրկեց  բարդու  սառած  բունը:

Դուրս հանիր անցանոթ բառերը

Զմրուխտ-վառ կանաչ գույնի թափանցիկ թանկագին քար:

Զարթոնք-Զարթնելը

Փարթանալ-Լավ աճած՝ զարգացած, առատ ճյուղերով՝ ոստերով ու սաղարթախիտ (բույսերի մասին):

Рубрика: Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Փշատերև ծառի առաջադրանքները

  1. Դեղինով նշված բառերը դուրս բեր տեքստից և գրի դրանց բացատրությունը: խորհդավոր-մարդկանց խորուրդ բերող մարդ, բացատում-Բաց՝ ազատ տեղ, դատարկ տեղ ,բուրմունքով-Բույր, հոտ, զգեստները-հագուստ, սոսափում-Տերևների՝ ճյուղերի՝ ցողունների օրորվելուց՝ շարժվելուց առաջացող մեղմ ձայնը, սոսավ, պարծենում-Իր արժանիքների՝ խրախուսելի արարքների ևն գիտակցությամբ իրեն բավարարված զգալ, պարծանքով տոգորվել, պարծանք զգալ, դալար-Կանաչով պատված՝ ծածկված, շքեղ-Հարդարանքի՝ կահավորանքի՝ զարդարանքի պերճությամբ կամ նյութերի՝ իրերի ևն թանկարժեքությամբ աչքի ընկնող, պերճ, փառահեղ: Շքեղ կահավորություն՝ հագուստ, բվին-բուին:
  2. Կանաչով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով: փշատերև-փշոտ, ընկերություն-ընկեր, տերևակալում-տերև, ծաղկաթերթերով-ծաղիկ, մերկացան-մերկացած, սնկեր-սունկ:
  3. Մոխրագույնով նշված են այն տեղերը, ուր տառ է բաց թողած, դրանք լրացրու, բայց գույնը չփոխես:
Рубрика: Հայրենագիտություն, Պատմություն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Հայկական լեռնաշխար

Հայ ժողովրդի բնօրրանը` Հայկական լեռնաշխարհը սարահարթերի, լեռների մի ամբողջություն է: Այն ավելի բարձրադիր է, քան հարևան Իրանը և Փոքրասիական երկրները:  Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիս լեռն է (5156 մ): Հայաստանի նշանավոր լեռնագագաթներն են` Սիփանը, Արագածը/4090/, Փոքր Մասիսը, Կապուտջուղը, Բյուրակնը և այլն:

Արարատ լեռից սկսվող Հայկական պար լեռնաշղթան ձգվում է մինչև Արևմտյան Եփրատ գետը, Հայաստանի տարածքը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի: Հյուսիսային լեռներից սկիզբ են առնում մի շարք գետեր` Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Քուռը, Ճորոխը: Մեծ նշանակություն են ունեցել առավել խոշոր լճեր – Վանա, Սևան և Ուրմիա լճերը, որոնք նավարկելի են: Երկրի տնտեսության զարգացման համար մեծ նշանակություն ունեին Արարատյան, Մուշի, Երզնկայի, Խարբերդի, Շիրակի դաշտերը: Հայկական լեռնաշխարհի կլիման ցամաքային է, որոշ շրջաններում բարեխառն: Հայկական լեռնաշխարհն ընդգրկում էր Մեծ Հայք և Փոքր Հայք կազմավորումները  (310.000 կմ2 և 69.000 կմ2): Հայաստանի տարածքը հարուստ է եղել մետաղահանքերով:

Рубрика: Բնագիտություն, Իմ գրադարանը

Սպիտակ ծով

(ռուս.՝ Белое море, մինչև XVII դարն ունեցել է տարբեր անվանումներ՝ Ստուդյոննոե, Սոլովեցկոե, Հյուսիսյան, Հանգիստ, Սպիտակ ծոց[1]), ներքին ծով Ռուսաստանի եվրոպական մասում, մտնում է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մեջ։

Սկանդինավյան դիցաբանության մեջ ծովը նշվում է «Գանդվիկ» անվանումով և «Օձերի ծոց» (Bäy of Serpents) անվանումներով, կապված նրա ափերի կորության հետ[2]։

Օգտվել եմ Վիքիպեդիաից

Рубрика: Բնագիտություն, Իմ գրադարանը

Սև ծով

Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով ԹուրքիայիԲուլղարիայիՌումինիայիՈւկրաինայիՌուսաստանիՎրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովինԲոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Եգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ²։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր, ջրի ծավալը ծովում՝ 555 000 մ³։ Առավել խոշոր ծոցերն են՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիսարևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի ծոցերը՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում ԴանուբԴնեստրՀարավային ԲուգԴնեպրՌիոնԿզըլ Իրմակ խոշոր գետերը, ինչպես նաև Հայկական լեռնաշխարհից սկիզբ առնեղ Ճորոխ գետը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստներն են՝ ՕդեսաԻլյիչովսկՆովոռոսիյսկՏուապսեՓոթիԲաթումԿոստանցաԲուրգասՎառնաՏրաբիզոնՍամսունԶոնգուլդակ[2]:

Սև ծովի բնութագրական յուրահատկությունն այն է, որ 150-200 մետրից ավելի խորություններում կյանք գոյություն չունի (բացառություն են կազմում անաէրոբ բակտերիաները). պատճառը ծծմբաջրածնով հարուստ ջրային շերտն է։

Ծովը ողողում է ՌուսաստանիՈւկրաինայիՌումինիայիԹուրքիայի, մասամբ ճանաչված Աբխազիայի և Վրաստանի ափերը (ծովի շուրջ տեղակայված տարածքները ավանդաբար անվանում են «Սևծովյան»)։

Սև ծովը տրանսպորտային փոխադրումների համար կարևոր շրջան է։ Դրա հետ մեկտեղ Սև ծովը պահպանում է իր ստրատեգիական և ռազմական մեծ նշանակությունը։ Սևաստոպոլ և Նովոռոսիյսկ քաղաքներում են գտնվում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի հիմնական ռազմական բազաները, իսկ Սինոպում և Սամսունում կենտրոնացված են Թուրքիայի ռազմածովային նավատորմի սևծովյան ստորաբաժանումները։ Վառնայում տեղակայված են Բուլղարիայի, Փոթիում և Բաթումում՝ Վրաստանի ռազմածովային ուժերը (այժմ՝ Վրաստանի սահմանապահ ոստիկանության ծովափնյա պահպանության դեպարտամենտի նավային անձնակազմը[3]), Կանստանցում և Մանգալում՝ Ռումինիայի ռազմածովային ուժերը։ Բացի այդ մինչև 2014 թվականի մարտը Սևաստոպոլում և Նովոոզյորնոեում տեղակայված էր Ուկրաինայի ռազմածովային ուժերի մի մասը)։

Օգտվել եմ Վիքիպեդիաից

Рубрика: Բնագիտություն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի հսկայական ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների: Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք իրար միացած են նեղուցներով և միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը: Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է: Տարօրինակ է, բայց պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, և ճանապարհորդն այն Խաղաղ է անվանել:

Ծովերն օվկիանոսների առանձին մասերն են, որոնք մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են: Օվկիանոսնե­րում կան նաև խոր անդունդներ:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

Գիտե՞ս, որ օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում: Նրա խորությունն այնքան մեծ է (11 հազար մետր), որ եթե Ջոմոլունգմա լեռն ընկղմեինք մեջը, գագաթը շատ խոր ջրի տակ կմնար:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն է: Ամենահին ժամանակներից ծովերն ու օվկիանոսները սննդի կարևոր աղբյուր են եղել: Ծովի ջրից կերակրի աղ են ստանում: Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

Երկրագնդի գրեթե ողջ ցամաքն ուսումնասիրված է, բայց օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն ավելի դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն: Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա: Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին: