Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Հատակագիծ և քարտեզ: Մասշտաբ: Պայմանական նշաններ

Երկրագնդի և նրա առանձին մասերի ուսումնասիրման բազմաթիվ եղանակներ կան:
Երկրի մակերևույթն ուսումեասիրում են նաև նկարով, օդալուսանկարով (ինքնաթիռիցն կարված): Տիեզերքից արված լուսանկարներով, հատակագծերով ու քարտեզներով: Այս եղանակներն իրարից խիստ տարբերվում են: Ի տարբերություն մյուսների հատակագծերն ու քարտեզները ցույց են տալիս, թե տեղանքում ինչ օբյեկտներ կան, ինչպիսին է դրանց փոխադարձ դիրքը, որքան է հեռավորությունները միմյանցից և այլն:

Հատակագիծը տեղանքի փոքր հատվածի մանրամասն գծապատկերն է որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Օրինակ’ ձեր բնակավայրի հատակագծում կարող եք գտնել ձեր դպրոցը, մշակութային կառույցները, մարզադպրոցները, փողոցը և տունը: Երևանում և ՀՀ շատ քաղաքների ավտոկանգառներում կան փոքրիկ շինություններ, որտեղ տեղադրված է տվալ քաղաքի հատակագիծը:
Սակայն մեծ տարածքները’ ամբողջ երկրագունդը, մայրցամաքները, հարթավայրերը կամ լեռնաշղթաները, մանրամասն պատկերել հնարավոր չէ: Այդ դեպքում պատկերում են միայն խոշոր և կարևոր օբյեկտները: Այդպիսի պատկերը քարտեզն է:
Քարտեզն ամբողջ երկրագնդի կամ նրա առանձին խոշոր մասերի փոքրացված և ընդհանրացված պատկերն է’ որոշակի մասշտաբով և պայմանական նշաններով:
Պարզ է, որ հատակագծի կամ քարտեզի վրա տարածքներն իրենց իրական չափերով հնարավոր չէ պատկերել: Դրանք պատկերվում են փոքրացված չափերով, իսկ թե քանի անգամ է փոքրացված (տասը, հազար, միլիոն), ցույց է տալիս տվալ քարտեզի կամ հատակագծի մասշտաբը:
Այսպիսով’ մասշտաբը ցույց է տալիս, թե հատակագծի կամ քարտեզի վրա պատկերված տարածքը քանի անգամ է փոքրացված իրական չափերից:
Եթե քարտեզի վրա գրված է 1:1 000 000, դա նշանակում է, որ այդ քարտեզի վրա պատկերված 1 սմ հեռավորությամբ երկու կետերի իրական հեռավորությունը 1000000 սմ (10 կմ) է:
Իսկ ինչպե՞ս կարող ենք օգտվելով քարտեզի մասշտաբից’ հաշվել որևէ երկու կետերի հեռավորությունը: Չափում ենք քարտեզի կամ հատակագծի վրա այդ կետերի հեռավորությունը և այն բազմապատկում մասշտաբով:
Բոլոր հատակագծերն ու քարտեզներն ունեն ոչ միայն մասշտաբ, այլև հատուկ պայմանական նշաններ, որոնք օգտագործվում են ճահիճ, անտառ, ավազային անապատ, օգտակար հանածոյի հանքավայր, երկաթուղի, քաղաք և այլ օբյեկտներ պատկերելու համար: Պայմանական նշանները հանդիսանում են հատակագծերը և քարտեզները ընթերցելու, դրանց բովանդակությունը հասկանալու բանալին:
Հատակագծերի պայմանական նշանների տեսքը և ձևը հիշեցնում են պատկերվող առարկաները և դրանց բնորոշ գծերը:
Կան գծային պայմանական նշաններ, որոնցով պատկերում են գետերը, երկաթուղիները, սահմանները:Реклама

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Հրաբուխներ

Ինչպես գիտեք, երկրակեղևի տակ’ միջնապատյանի վերին մասում, նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում և բարձր ճնշման տակ են: Բարձր ջերմաստիճան ունեցող, գազերով հագեցած այդ հրահեղուկ զանգվածը կոչվում է մագմա։ Երբերկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսների հատակին’ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ։ Դրանք Երկրի մակերևույթ են արտաժայթքում լավա, տաք գազեր, ջրային գոլորշիներ, ապարաբեկորներ: Հրաբխի ժայթքման ժամանակ օջախից մագման բարձրանում է հրաբխի մղանցքով։ Մղանցքը վերջանում է ձագարաձև տեղամասով, որը կոչվում է խառնարան։ Խառնարանից Երկրի մակերևույթ են դուրս գալիս տարբեր գազեր, ջրային գոլորշիներ, հրաբխային մոխիր, փոշի, քարեր: Մագման վերածվում է լավայի, որի ջերմաստիճանը հասնում է 900—1 000°C—ի:
Հրաբխի գործելուց միշտ չէ, որ մագման դուրս է գալիս Երկրի մակերևույթ: Երբեմն այն մնում է երկրակեղևում, սառչում է և առաջացնում ներժայթուկներ, որոնք պարունակում են մետաղների հարուստ պաշարներ:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած։ Գործող հրաբուխները մշտական կամ պարբերական ակտիվություն են ցուցաբերում: Գործող հրաբուխներից են Սաունա Լոան Հավայան կղզիներում (ԱՄՆ), Էտնան Սիցիլիայում (Իտալիա) և այլն: Հայտնի է շուրջ 1300 գործող հրաբուխ: Հրաբուխներն առավել տարածված են երկրակեղևի շարժունակ, գործուն տեղամասերում:
Քնած հրաբուխները վաղուց արդեն չեն գործում, բայց պահպանել են գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը: Հայաստանում ավելի քան 500 քնած հրաբուխ կա: Քնած հրաբուխներ են նաև Մասիսն ու Արագածը:
Հանգած հրաբուխները ոչ միայն չեն գործում, այլև չեն պահպանել գործող հրաբխին բնորոշ ձևն ու կառուցվածքը:
Էտնան մոտավորապես 3300 մ բարձրությամբ գործողհրաբուխէ Սիցիլիա կղզում: Ներկայումս այն Եվրոպայի ամենահաճախ ժայթքող (մեկ ամսվա ընթացքում միջին հաշվով’ երեք անգամ) և ամենաբարձր հրաբուխն է:
Հրաբխային ժայթքումներ լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ: Կան նաև ցեխային հրաբուխներ։ Դրանք առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են արտաժայթքում Երկրի մակերևույթ:

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Քարոլորտ։ Երկրի ներքին կառուցվածքը

Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասերի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝միջնապատյանը, ապա՝երկրակեղևը:
Միջուկը կազմված է երկու շերտից ՝ներքին և արտաքին: Միջուկի ջերմաստիճանը հասնումէ 5000 աստիճանի: Միջուկից դեպի երկրակեղև ջերմաստիճանը նվազում է: Ներքին միջուկը պինդ վիճակում է, արտաքինը’ կիսահեղուկ: Միջուկը կազմված է հիմնականում երկաթից և նիկելից:

Միջնապատյանը զբաղեցնում է Երկրի ծավալի մոտավորապես 4/5 մասը: Չնայած միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է’ մինչև 2900 °C, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է: Նրա վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալված, հրահեղուկ վիճակում են:
Երկրակեղևի հաստությունը ցամաքում կազմում է 30-80 կմ, իսկ օվկիանոսների հատակին’ 5-10 կմ: Այն կազմում է Երկրի ծավալի 1/100 մասը:
Երկրակեղևը կազմված է կարծր և փխրուն ապարներից: Կարծր ապարներեն, օրինակ’ քարերը, քարածուխը, քարաղը, փխրուն ապարներից են կավը, ավազը, տորֆը:
Ժողովրդական տնտեսության մեջ օգտագործվող ապարները կամ հանքանյութերն անվանում են նաև օգտակար հանածոներ:
Օգտակար հանածոներից են, օրինակ’ նավթը, քարածուխը, տորֆը, բնականգազը: Դրանք վառելանյութեր են:
Կարևոր օգտակար հանածոներ են նաև մետաղները։
Ապարներում կան նաև այնպիսի հանքանյութեր, որոնք իրենց բացառիկ գեղեցկության և եզակիության շնորհիվ համարվում են թանկարժեք քարեր: Այդպիսիք են, օրինակ’ ալմաստը, սուտակը, զմրուխտը:
Բնության ամենակարևոր պաշարներից է նաև հողը: Հողի կազմության մեջ գերակշռում են քայքայված լեռնային ապարների մասնիկները և հումուսը (բնահող): Վերջինս առաջանում է հարյուրամյակների ընթացքում կենդանական ու բուսական մնացորդների քայքայումից: Հողային շերտով ծածկված է Երկրի ցամաքային մակերևույթի գրեթե 9/10 մասը:
Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը: Այն Երկրի բաղադրիչներից է:
Օվկիանոսներն ու ծովերը, լճերը, գետերը, աղբյուրները, արհեստական ջրամբարներն ու ստորերկրյա ջրերը կազմում են Երկրի ջրային բաղադրիչը’ ջրոլորտը:
Երկրի օդային բաղադրիչն անվանում են մթնոլորտ:
Կենդանի օրգանիզմներն իրենց միջավայրով հանդերձ կազմում են կենսոլորտը: Ինչպես տեսաք, Երկրի կառուցվածքի բաղադրիչներ են քարոլորտը, ջրոլորտը, մթնոլորտը, կենսոլորտը:
Հնուց ի վեր մարդիկ ձգտել են իմանալու, թե ինչ կա մեր մոլորակի ընդերքում: Այդ նպատակով դիմել են ուսումնասիրման տարբեր եղանակների: Օրինակ’ Երկրի ընդերքը հետազոտել են խոր հորատանցքեր փորելու միջոցով: Երկրի ընդերքի մասին տեղեկություններ ստացել են նաև բնական երևույթների ուսումնասիրության ընթացքում: Օրինակ’ հրաբուխների ժայթքումները և տաք աղբյուրների գոյությունը հիմք են տվել եզրակացնելու, որ Երկրի խորքում նյութերը տաք և հալված վիճակում են:

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Երկրակեղևի կառուցվածքը

Երկրակեղևն ունի շերտավոր կառուցվածք: Առանձնացնում են երկրակեղևի երկու հիմնական տեսակ’ մայրցամաքային և օվկիանոսային։
Մայրցամաքային երկրակեղևը եռաշերտ է: Վերին շերտը նստվածքային ապարների շերտն է: Նստվածքային ապարների շերտի տակ գրանիտային ապարների շերտն է, իսկ դրա տակ’ բազալտային ապարների շերտը։ Երկրակեղևի առավելագույ նհաստությունը 80 կմ է:

Օվկիանոսային երկրակեղևը բարակ է, հաստությունը 5—10 կմ է: Այն կազմված է միայն նստվածքային և բազալտային ապարների շերտերից:
Երկրի միջնապատյանն անընդհատ շարժման մեջ է։ Այդ պատճառով անընդհատ շարժվում է նաև երկրակեղևը, որի հետևանքով տարբեր տեղամասերում ապարաշերտերը կոտրատվում են, թեքվում, բարձրանում, իջնում կամ ծալքավորվում: Գիտնականները պարզել են, որ երկրակեղևում տեղի են
ունենում երկու տեսակի շարժումներ’ ուղղաձիգ և հորիզոնական: Ուղղաձիգ շարժումների հետևանքով երկրակեղևի տարբեր տեղամասեր դանդաղորեն բարձրանում են կամ իջնում: Հորիզոնական շարժումների ժամանակ երկրակեղևի առանձին տեղամասեր մի դեպքում մոտ են ու հաջորդում են իրար, սեղմվում’ առաջացնելով ծալքեր, մյուս դեպքում հեռանում են իրարից’ առաջացնելով խզվածքներ։
Երկրակեղևի առավել շարժունակ, անկայուն տեղամասերում, որոնք կոչվում են երկրածալքեր(գեոսինկլինալներ), կան գործող հրաբուխներ, և հաճախ լինում են ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին երկրածալքերը համընկնում են լեռնային շրջանների հետ:
Երկրակեղևում կան նաև համեմատաբար կայուն, անշարժ տեղամասեր, որոնք կոչվում են հարթակներ (պլատֆորմներ): Այս տեղամասերում չկան գործող հրաբուխներ, չեն լինում ուժեղ երկրաշարժեր: Երկրի մակերևույթին դրանք համընկնում են հարթավայրերի հետ:

Երկրի ձևը, չափերը: Քարտեզ, գլոբուս

Երկրի Հեր Երկիր մոլորակի ձևի և չափերի մասին պատկերացումները հնագույն ժամանակներում եղել են շատ պարզունակ:

Երկրի գնդաձևության գաղափարը տրվել է դեռես մ.թ.ա. 6-5-րդ դարե­րում հայտնի փիլիսոփա Պյութագորասի կողմից, իսկ հետագայում (մ.թ.ա. 3-2-րդ դար) Արիստոտելը տվեց գնդաձևության ամենապարզ ապացույցը: Նա ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Լուսնի վրա ընկնող Երկրի ստվերն ունի շրջանագծի ձև:

Միջին դարերում Երկրի գնդաձևության գաղափարը մոռացության մատնվեց: Այնինչ Հայաստանում դեռևս 7-րդ դարում Անանիա Շիրակացու հայտնի «Աշխարհացույցի» հիմքում դրված էր Երկրի գնդաձևության գաղափարը:

1522 թ. Ֆերնան Մագելանի շուրջերկրյա ճանապարհորդությունը դար­ձավ Երկրի գնդաձևության առաջին իրական ապացույցը:

Երկրի գնդաձևության վերջնական և տեսանելի ապացույցը տիեզերանավերից կատարված լուսանկարներն են:

Երկրի չափերը: Մինչև երկրի չափերին անցնելր՝ ծանոթանանք Երկ­րի առանցք և բևեռներ տերմիններին: Երկրի առանցքն այն երևակայական գիծն է, որն անցնում է նրա կենտրոնով, և որի շուրջը պտտվում է Եր­կիրը: Երկրի առանցքի երկու հակադիր կետերը, որոնք հատվում են նրա մակերևույթի հետ, կոչվում են բևեռներ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Երկիրն իրական գունդ չէ, այլ՝ բևեռներից սեղմված է:

Երկրի ամենամեծ շրջագիծը, որը երկիրը բաժանում է երկու հավա­սար մասերի, կոչվում է հասարակած, որի երկարությունը մոտ 40000 կմ է: Հասարակածին զուգահեռ տարված երևակայական շրջագծերը կոչ­վում ես զուգահեռականներ, իսկ Երկրի բևեռներով անցնող ե- րեակայականկիսաշրջագծերը միջօրեականներ:

Ինչպես միջօրեականները, այնպես էլ զուգահեռականները գլոբուսի և քարտեզի վրա նշվում են աստիճաններով: Բնականաբար, 00-ի զուգահեռականը հասարակածն է, իսկ հետաքրքիր է, թե ո՞րն է 00-ի միջօրեականը:

Միջազգային համաձայնությամբ՝ Լոնդոնի մոտ գտնվող Գրինվիչի աստղադիտարանի վրայով անցնող միջօրեականն ընդունվել է որպես զրո­յական կամ գլխավոր միջօրեական: Ընդունված է գլխավոր մի­ջօրեականով և դրա հակառակ կողմով անցնող 1800-ի միջօրեականով երկրագունդը բաժանել արևելյան և արևմտյան կիսագնդերի:

Միջօրեականների ու զուգահեռականների միմյանց հետ հատումից առաջացած ցանցը կոչվում է աստիճանացանց:

Աստիճանացանցի օգնությամբ որոշում են որևէ օբյեկտի՝ քաղաքի, գյուղի, տվյալ վայրի կամ օվկիանոսում լողացող նավի «հասցեն»՝ աշ­խարհագրական կոորդինատները գլոբուսի կամ քարտեզի վրա: Աշխարհագրական կոորդինատներն են աշխարհագրական լայնությու­նը և երկայնությունը:

Աշխարհագրական լայնությունր ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը հասարակածից դեպի բեեռներ՝ աստիճան­ներով արտահայտված:

Աշխարհագրական լայնությունր լինում է հյուսիսային (հս. լ.), և հա­րավային (հվ. լ.):

Օրինակ՝ Երևանը գտնվում է հս. լ. մոտ 400 զուգահեռականի վրա: Սա­կայն այդ լայնության վրա կան բազմաթիվ այլ քաղաքներ: Հետեաբար՝ անհրաժեշտ է իմանալ նաև մյուս կոորդինատը՝ աշխարհագրական եր­կայնությունը:

Աշխարհագրական երկայնությունը ցույց է տալիս Երկրի մակերևույթի որևէ կետի հեռավորությունը սկզբնական մի­ջօրեականից դեպի արևելք կամ արևմուտք՝ աստիճաններով արտահայտ­ված:

Աշխարհագրական երկայնությունր լինում է արևելյան (արլ. ե.) ե արևմտյան (արմ. ե.): Օրինակ՝ Երեանը գտնվում է արլ. ե. 44,50 միջօրեականի վրա:

Այսպիսով՝ Երևանի աշխարհագրական կոորդինատներն են հս. լ. 400 ե արլ. ե. 44,50, այսինքն՝ Երևանը գտնվում է դրանց հատման կետում: Քարտեզ: Ունենալով պատկերացում Երկրի ձևի ու չափերի, դրա վրա գտնվող օբյեկտների մասին, ինչպես նաև՝ դրանք ավելի կիրառական դարձնելու համար, անհրաժեշտություն է առաջացել երկրագունդը կամ նրա առանձին մասերը պատկերել թղթի կամ որևէ հարթության վրա, ինչն անվանել են աշխարհագրական քարտեզ:

Տարբեր քարտեզներից կազմված գիրքը կոչվում է ատլաս:

Գլոբուս: Երկրագնդի մանրակերտը կոչ­վում է գլոբուս, որր լատիներեն նշանակում է գունդ: Գլոբուսը հնարավորու­թյուն է տալիս երկրագունդը տեսնելու ամ­բողջությամբ :

Առաջին հաջողված գլոբուսը պատրաս­տել է գերմանացի աշխարհագետ Մարտին Բեհայմը 15-րդ դարում:

Առաջին հայատառ գլոբուսը պատրաստվել է Վիեննայի Մխիթարյան Միաբանությու­նում 1850 թ. և գտնվում է Միաբանության թանգարանում:

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Աստղագիտությունը Հայաստանում

byur
загруженное

Հայկական լեռնաշխարհ իբնակիչները դեռևս հնագույն ժամանակներում ծանոթ էին աստղագիտությանը և առաջիններից մեկն են, որ աստղալից երկինքը բաժանել են համաստեղությունների: Այդ մասին են վկայում մեր լեռնաշխարհում հայտնաբերված և Ք.ա. VII—II հազարամյակներին թվագրվող հազարավոր աստղագիտական բնույթի ժայռապատկերները, Մեծամորի’ աստղագիտական դիտումների համար նախատեսված հարթակները (Ք. ա. 2800—2600 թթ.), Քարահունջի աստղադիտարանը (Ք. ա. II հազարամյակ):

Աստղագիտությունը զգալի առաջընթաց է ապրել հին և միջնադարյան Հայաստանում: Հատկապես ուշադրության են արժանի VII դարի հայ մեծ գիտնական Անանիա Շիրակացու տիեզերագիտական հայացքները: Նա ճիշտ էր բացատրում Լուսնի փուլերի առաջացումը, Արեգակի և Լուսնի խավարումերն, երկնքում երևացող լուսավոր շերտը’ Ծիր Կաթինը, համարում էր պայծառ և թույլ աստղերի կուտակում, որի լույսը մեզ միաձույլ է երևում:
XI դարում հայտնի էր տոմարագետ Հովհաննես Սարկավագը (Իմաստասերը), որը զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցերով:
Հայաստանում աստղագիտությունը վերելք ապրեց Բյուրականի աստղադիտարանի հիմնադրումից (1946 թ.) հետո: Կարճ ժամանակում այն դարձավ աշխարհի առաջատար աստղադիտարաններից մեկը: Նրա հիմեադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի առաջ քաշած գաղափարները և հայտնագործությունները կանխորոշեցին աստղաֆիզիկայի հետագա զարգացման ուղին ողջ աշխարհում:

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Մաքուր նյութեր և խառնուրդներ

Մաքուր են համարվում այն նյութերը, որոնք կազմված են միատեսակ կառուցվածքային մասնիկներից (մոլեկուլ, ատոմ, իոն):Մաքուր նյութերն ունեն որակական և քանակական հաստատուն բաղադրություն, հետևաբար և հաստաուն ֆիզիկական և քիմիական հատկություններ:Ուշադրություն Հատկությունների հաստատունությունը նյութի մաքրության հատկանիշն է:Օրինակ. նորմալ ճնշման պայմաններում մաքուր ջուրը եռում է 100օC և պնդանում է 0oC ջերմաստիճանի պայմաններում.

img2.gif

Բնության մեջ նյութերը հանդիպում են հիմնականում խառնուրդների ձևով.

landscape-landscapes-wallpaper-wonderful-pozadia-tapety-154469.jpg
img0.jpg

Խառնուրդները պարունակում են երկու կամ ավելի նյութերի կառուցվածքային մասնիկներ:Ուշադրություն Խառնուրդներում բաղադրիչները պահպանում են իրենց անհատական հատկությունները:

Shema_2.jpg
slide_1.jpg

 Ուշադրություն Խառնուրդները լինում են երկու տեսակ՝ համասեռ և անհամասեռ:Համասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի չեն նույնիսկ մանրադիտակով, իսկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով:

0007-002-CHistye-veschestva-i-smesi.png

Տարբեր ագրեգատային վիճակում գտնվող նյութերի խառնումով կարող ենք պատրաստել տարբեր տեսակի խառնուրդներ:Օրինակ Պղնձարջասպը ջրում լուծելիս ստացվում է պինդ-հեղուկ համասեռ խառնուրդ, իսկ կավը ջրում լուծելիս՝ պինդ-հեղուկ անհամասեռ խառնուրդ:Բուսական յուղը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:Էթանոլը և ջուրը խառնելիս ստացվում է հեղուկ-հեղուկ համասեռ խառնուրդ:Գազերը միշտ առաջացնում են համասեռ խառնուրդ:Անհամասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. պարզեցումը, 2. ֆիլտրումը, 3. բաժանիչ ձագարի կիրառումը, 4. մագնիսի ազդեցությունը.

img21.jpg

Բաժանիչ ձագարի միջոցով առանձնացնում են հեղուկ-հեղուկ անհամասեռ խառնուրդի բաղադրիչները:Համասեռ խառնուրդների բաղադրիչների բաժանման հիմնական եղանակներն են` 1. շոգիացումը, 2. բյուրեղացումը, 3.թորումը.

image008.jpg

Օրինակ. եթե կերակրի աղը լուծենք ջրում, ստացված թափանցիկ լուծույթից մի քանի կաթիլ կաթեցնենք ապակու վրա և տաքացնենք սպիրտայրոցի վրա, ապա շուտով կտեսնենք աղի բյուրեղները ապակու վրա.

viparivanie.jpg

Հարց:

Ինչ է պետք անել, որ տեսնել աղի բյուրեղը:

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Պարզ և բարդ նյութեր

Բնության մեջ գոյություն ունեն ատոմների տարբեր տեսակներ, որոնք զանազանվում են իրենց զանգվածով, չափերով, միջուկի կառուցվածքով:

Ատոմների որոշակի տեսակը կոչվում է քիմիական տարր:Ներկայումս հայտնի է 118 քիմիական տարր: Դրանցից վերջին մի քանիսի հայտնագործման մեջ մեծ է մեր հայրենակից, Ռուսաստանի գի­տությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Յուրի Հովհաննիս­յանի դերը:

Տարրերի ատոմները միանում են նույն կամ այլ տարրի ատոմներին՝ առաջացնելով պարզ և բարդ նյութեր:

Մեկ քիմիական տարրի ատոմներից կազմված նյութերը կոչվում են պարզ:

Օրինակ՝ ազոտը, թթվածինը, ծծումբդը, երկաթը, պղինձը, ոսկին պարզ նյութեր են, քանի որ կազմված են համապատասխանաբար միայն ազոտ, թթվածին, ծծումբ, երկաթ, պղինձ, ոսկի տարրերի ատոմներից: Ինչպես տեսնում եք՝ պարզ նյութի անվանումը սովորաբար (բայց ոչ միշտ) համընկնում է տարրի անվանման հետ:

Պարզ նյութերի մեջ տարբերում են մետաղներ և ոչ մետաղներ: Ձեզ հայտնի են մեծ թվով մետաղներ՝ երկաթը, ալյումինը, պղինձը, կապարը, արծաթը, ոսկին և այլն:

Մետաղները կարելի է տարբերել ոչ մետաղներից իրենց ընդհանուր հատկություններով: Այսպես՝ մետաղները սովորական պայմաններում պինդ նյութեր են (բացառությամբ սնդիկի, որդ հեղուկ է): Մետաղները լավ ջերմաէլեկտրահաղորդիչներ են: Պղնձից, ալյումինից, արծաթից, ոսկուց պատրաստում են հաղորդալարեր: Դրանք պլաստիկ են՝ մաքուր մետաղից պատրաստած ձողը հնարավոր է «ծեծել», դարձնել թիթեղ: Մաքուր վիճա­կում մետաղները սովորաբար փայլուն են:

Ոչ մետաղների մեջ կան ինչպես պինդ (ծծումբ, ածխածին, ֆոսֆոր), այնպես էլ՝ հեղուկ (բրոմ) և գազային (ազոտ, ջրածին, թթվածին) նյութեր: Պինդ ոչ մետաղները սովորաբար պլաստիկ չեն, դրանք փխրուն են: Ոչ մետաղներն էլեկտրական հոսանք չեն հաղորդում (բացառություն է ածխածինը), վատ ջերմահաղորդիչներ են:

Մեկից ավելի քիմիական տարրերի ատոմներից կազմված նյութերը կոչվում են բարդ:

Օրինակ՝ ածխաթթու գազը կամ ջուրը բարդ նյութեր են: Առաջինը կազմված է ածխածին և թթվածին, երկրորդը՝ ջրածին և թթվածին տարրե­րի ատոմներից:

Բարդ նյութերն այլ կերպ անվանում են քիմիական միացություններ:

Քիմիական տարրերի ատոմները քիմիական փոխազդեցությունների ընթացքում չեն անհետանում, մեկ միացությունից կարող են մի այլ միացու­թյան բաղադրության մեջ անցնել:

Ամեն քիմիական տարր ունի իր նշանը և անվանումը: Քիմիական տարրի անվանումը տարբեր լեզուներով կարող է տարբեր հնչել: Լատինե­րեն «ferrum», անգլերեն «iron», ռուսերեն «железо», հայերեն «երկաթ»՝ դրանք նույն տարրի անվանումներն են: Որպես քիմիական տարրի նշան՝ ընդունվում է լատիներեն անվանման սկգբնատառը (գլխատառով գրված): Նույն տառով սկսվող տարրերի նշաններն իրարից տարբերելու համար՝ մեկից բացի մյուս տարրերի անվանման առաջին տառից հետո փոքրատառով գրվում է նաև հաջորդ տառերից որևէ մեկը: Օրինակ՝ կալցիումը (լատ.’ Calcium) նշանակվում է Ca, կադմիումր (լատ.’ Cadmium)’ Cd, իսկ քլորը (լատ.’ Chlorum)’ Cl: Ստորև աղյուսակում ներկայացված են որոշ քիմիական տարրերի անվանումներ՝ համապատասխան լատինատառ նշաններով և արտասանությամբ:

Քիմիական տարրըՔիմիական նշանըԱրտասանությունը
ԱզոտNէն
ԱլյումինAlալյումին
ՋրածինHհաշ
ԹթվածինOо
ԵրկաթFeֆեռում
ՊղինձCuկուպրում
ԱրծաթAgարգենտում
ՈսկիAuաուրում
ԿապարPbպլումբում
ՑինկZnցինկ
ԱծխածինCց
ԾծումբSէս
ՖոսֆորPպե
ՔլորClքլոր
ԲրոմBrբրոմ
սիլիցիումSiսիլիցիում
Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Մարմիներ և նյութեր

Նայենք մեր շուրջը և կտեսնենք բազմաթիվ իրեր՝ աթոռ, սեղան, գիրք, մատիտ, խնձոր, բաժակ, համակարգիչ, ավտոմեքենա, ծառ, ջրի կա­թիլ և այլն: Այդ բոլորը մարմիններ են: Մարմիններ են նաև Երկիր մոլորակը, գիշերային երկնքում փայլա­տակող աստղերը, մեզ ջերմացնող Արեգակը, կենդա­նիները, բույսերը: Համեմատելով մարմինները՝ կարե­լի է պարզել դրանց միջև եղած նմանություններն ու տարբերությունները:

Բոլոր մարմինները կազմված կամ պատրաստված են նյութերից:

Նյութերը բազմաթիվ են: Դրանք տարբերվում են համով, հոտով, վիճակով, գույնով, այրվելու, ջրում լուծվելու և այլ հատկություններով:

Երկաթը, ոսկին, պղինձը, թուղթը, ջուրը, ապա­կին, ռետինը նյութեր են: Իսկ ահա մեխը, մատանին, գավաթը, տետրը, բաժակը, աթոռը, գնդակը, սառույցը մարմիններ են, որոնք պատրաստ­ված կամ կազմված են վերը նշված կամ այլ նյութերից: Այն թեթև գազը, որով լցված են օդում ճախրող փուչիկները, նույնպես նյութ է: Ինքը՝ փուչիկը, պատ­րաստված է մեկ այլ նյութից՝ ռետինից: Ռետինից պատրաստում են նաև ավտոդողեր և այլ իրեր:

Միևնույն նյութից կարելի է պատրաստել։ Այսպես՝ երկաթից պատրաստում են մեխ, մուրճ, կացին, ապակուց՝ բաժակ, փորձանոթ, ալյումինից՝ հաղորդալար, սպասք, աթոռ, սեղան, փայտից՝ աթոռ, նստարան, գրատախտակ և այլն։

Կարելի է նաև նույն տեսակի առարկաներ պատ­րաստել տարբեր նյութերից։ Օրինակ՝ քանոն կարելի է պատրաստել փայտից, երկաթից, ալյումինից և այլ նյութերից։

Մարմինը կարող է պատրաստված կամ կազմված լի­նել ինչպես մեկ, այնպես էլ մի քանի նյութերից:

Նյութերը սովորաբար լինում են օրգանական և անօրգանական։

Օրգանական նյութերը կենդանի օրգանիզմնե­րի կազմության մեջ մտնող կամ դրանցից ստացվող նյութերն են: Օրինակ՝ բուսական յուղը, կենդանական ճարպերը, շաքարը և այլն։ Օրգանական նյութեր ստա­նում ենք նաև արհեստական ճանապարհով: Օրինակ՝ դեղանյութերը, ներկանյութերը և այլն։ Արհեստական օրգանական նյութերի օգտագոր­ծումը հնարավորություն է տալիս խնայելու որոշ նյու­թերի բնական պաշարները։ Օրինակ՝ ճկազանգվածից պատրաստված սեղանը փոխարինում է փայտե սեղա­նին, արհեստական մորթին՝ բնական մորթուն և այլն։

Մյուս բոլոր նյութերը, որոնք չունեն օրգանական ծա­գում, անօրգանական են: Օրինակ՝ օդը, ջուրը, քարը, ավազը, կավը, կերակրի աղը, ոսկին, երկաթը և այլն։

Առաջադրանք 1

Աղուսակում լրացրեք տանը, դպրոցում, բակում հանդիպող ձեզ ծանոթ մարմինները և նյութերը՝

ՄարմիններՆյութեր
Մարդ Մետալ
Կենդանի Արծաթ
Մք

Առաջադրանք 2

Թվարկեք քանի նյութից կարելի է պատրաստել բաժակը:

Մետալից, ապակուց, ոսկուց, պլասմաս, թղթից, կառտոնից, կավից և տերևից:

Առաջդրանք 3

Թվարկեք տանը, դպրոցում, բակում հանդիպող գործիքներ, որոնցով չափումներ են կատարում:

Մետր, քանոն, մատիտով, գրիչով և կշեռքով

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Բնության ուսումնասիրման մեթոդները․ դիտում, փորձ, չափում

Մարդկության զարգացման պատմությունր ցույց է տալիս, որ դարեր շարունակ մարդը ձգտել է ճանաչել բնությունը, առավել խոր գիտելիքներ ձեռք բերել բնության մարմինների և երևույթների մասին:

Բնության տարբեր մարմինների հատկությունների, բնական երևույթ­ների իմացությունը մարդուն հնարավորություն է տալիս ճիշտ կողմնորոշվելու առօրյա կյանքում, խուսափելու հնարավոր վտանգներից, ստեղծելու նյութական բարիքներ, ավելի բարեկեցիկ և հարմարավետ դարձնելու իր կյանքը:

Կենդանի և անկենդան բնությունը կարելի է ուսումնասիրել տարբեր ե­ղանակներով կամ, ինչպես ընդունված է ասել, տարբեր մեթոդներով, որոն­ցից են դիտումը, փորձը և չափումները:

Դիտումների միջոցով մենք մեր զգայարանների շնորհիվ բնական պայմաններում ծանոթանում ենք տարբեր երևույթների, պարզում տարբեր մարմինների հատկություններրը: Դիտումներր մեզ թույլ են տալիս որոշակի նախնական պատկերացումներ կազմել այս կամ այն երևույթի մասին, նկատել որոշ օրինաչափություններ։
Բնության երևույթներն ուսումնասիրում են գիտնականներր: Սակայն մի շարք երևույթներ կարող եք ուսումնասիրել նաև դուք՝ կատարելով պար­զագույն դիտումներ: Դիտման միջոցով կարող եք պարզել, որ մարմիններր տաքանալիս ընդարձակվում են, որ տարբեր նյութեր տարբեր չափով են ջերմություն հաղորդում, որ բույսերն առանց ջրի չորանում են, որ գետերը սովորաբար վարարում են գարնանը և այլն:

Բնության մասին ավելի խոր գիտելիքներ կարելի է ձեռք բերել փորձե­րի միջոցով: Փորձի ընթացքում հեռազոտողը ոչ միայն պարզապես դիտում է ուսումնասիրվող երևույթր, այլև կարողանում է միջամտել տեղի ունեցող փոփոխություններին, կառավարել դրանք: Առավել հավաստի տեղեկու­թյուններ ստանալու համար փորձերը կրկնվում են մի քանի անգամ:
Օրինակ՝ եթե դուք ցանկանում եք պարզել, թե որ ջերմաստիճանում է եռում ջուրր, ուսուցչի օգնությամբ կարող եք կա­տարել հետևյալ փորձր: Անոթի մեջ լցրեք ջուր և սկսեք տաքացնել: Փորձի րնթացքում հետևեք ջրի մեջ իջեցված ջերմաչափի ցուցմունքին ։
Երբ ջուրն սկսի եռալ, գրանցեք ջերմաչա­փի ցուցմունքր: Դա կլինի ջրի եռման ջերմաստիճանը: Ձեր մեջ կարող է հարց առաջանալ՝ իսկ գուցե ավելի փոքր քանակությամբ ջուրն ա­վելի ցա՞ծր ջերմաստիճանում է եռում: Ձեր այդ ենթադրությունր դարձյալ կարող եք ստուգել փորձով: Կպարզվի, որ ջրի եռման ջերմաստիճանր կախված չէ ջրի քանակից: Ինչ քանա­կությամբ ջուր էլ վերցնեք, կեռա միևնույն ջերմ­աստիճանում:

Փորձերի միջոցով ուսումնասիրում են ոչ միայն անկենդան, այլև՝ կեն­դանի մարմինների հատկություններր: Օրինակ՝ փորձերով կարելի է պար­զել որոշ նյութերի օգտակար ազդեցությունր բույսերի աճի վրա կամ ստու­գել սննդում թունավոր նյութերի առկայությունր և դրանց վնասակար ազ­դեցությունր մարդու առողջության վրա:

Դիտումներր և փորձերը լրացվում են չափումներով և քանական հաշ­վարկներով: Ոչ մի լուրջ հետազոտություն չի իրականացվում առանց չա­փումների: Դուք արդեն ծանոթ եք, թե ինչպես են չափում հեռավորությունը, մարմնի զանգվածը, ժամանակը: Չափման շնորհիվ որոշվում է չափ­վող մեծության թվային արժեքը՝ համապատասխան միավորով արտա­հայտված, օրինակ՝ երկարությունը՝ մետրերով, ժամանակը՝ վայրկյաննե­րով, զանգվածը՝ կիլոգրամներով և այլն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Որո՞նք են բնության ուսումնասիրման եղանակները:
    Դիտում, չափում և փորձ
  2. Ի՞նչ է դիտումը, բերեք օրինակներ:
    Երբ նայում ենք տարբեր երևույթների և կարծիք ձևավորում:
  3. Ինչո՞վ է փորձը տարբերվում դիտումից:
    Դիտման ժամանակ մենք նայում ենք և կարծիք ենք կազմում, իսկ փորձի ժամանակ մենք նյութեր ենք խառնում և ինչ-որ նոր բաներ ենք հայտնաբերում:
    Օրինակ ձուն դնել ջրի վրա կսկի, եթե աղ ավելացնել չի սկի: 
  4. Թվարկեք երկարության, ժամանակի, զանվածի չափման միավորները: Երկարության միավորներ՝ միլիմետր, սանտիմետր, մետր, կիլոմետր:
    Զանգված՝  գրամ, կիլոգրամ, տոննա: