Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում, Ընթերցանություն

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

Ջաննի Ռոդարի


Անբան Ջովանինոն շատ էր սիրում ճամփորդել: Ճամփորդեց-ճամփորդեց,  ու  հայտնվեց մի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյունների, դրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհին, որով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն ցանկացավ վարդով զարդարել իր բաճկոնը: Նա փորձեց զգուշությամբ պոկել վարդը, որ մատը չծակի, բայց հանկարծ նկատեց, որ  փշերը չեն էլ ծակում:

Читать далее «Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա»
Рубрика: Նախագիծ, Առցանց ուսուցում

Հյուր էի գնացել Արմեն Աղաբաբյանի բլոգ

Այսօր ես հյուր էի գնացել Արմեն Աղաբաբյանի բլոգ։ Այնտեղ շատ հետաքրքիր էր, ինձ շատ է դուրը եկել Արմենի գրքերի ցանկը Իմ կարդացած գրքերը, շատ հետաքրքիր գրքեր կան դրանց մեջ։ Շատ հետաքրքիր էր Ակլատիզի մասին տեսանյութը։ How to make an Easter Chick card սա էլ էր լավը։

Рубрика: Մայրենի, Առցանց ուսուցում, Ընթերցանություն

Մեղուն ու հավը

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

— Ինչ անշնորհք ՝ ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք  չես գալիս:

— Իսկ դու, հավիկ — մարիկ, ինչ ես շինում,- հարցրեց մեղուն:

— Միթե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ  չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու  եմ ածում, մեկ ձու, գիտես մեկ ձուն քանիս է:

— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև  հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

Читать далее «Մեղուն ու հավը»

Դասացուցակ

Դասացուցակ

Երկուշաբթի- 10։30 անգլերեն, 11։20 մաթեմատիկա, 14։00 շախմատ

Երեքշաբթի — 10։30 մայրենի, 12։40 մարմնակրթություն,

Չորեքշաբթի- 11։00 ռուսերեն, 12։20 բլոգ ուսուցում

Հինգշաբթի- 10։30 Մաթեմատիկա

Ուրբաթ- 10։30 մայրենի

Рубрика: Հորինուկ, Մայրենի, Առցանց ուսուցում

Շունն ու կատուն

Մի օր, հանդիպեցին շունն ու կատուն։ Կատուն սկսեց ծաղրել շանը։

—Այ անպետք շուն, հերիք է գլուխներս տանես։ Առավոտից իրիկուն հաչում ես, հա հաչում։ Կարծես թե մեծ գործ ես անում։

Читать далее «Շունն ու կատուն»
Рубрика: Հաշվետվություն, Առցանց ուսուցում

Իմ անհատական պլան Ապրիլի 13-17

Ժամը 10:30-14:00

Ապրիլի՝ կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր՝ Աղայան + Ռոդարի.

Անգլերեն` Present continuous

Читать далее «Իմ անհատական պլան Ապրիլի 13-17»

Մհերի աշխարհում

Իմ երկրում բոլոր բառերը սկսվում են «Մ»-ով։ Իմ երկրում կան Մգրիչներ, որոնք ինքնուրույն գրքեր են գրում։ Ունենք նաև Մաթոռներ, երբ նստում ես դրանց վրա նրանք տեղափոխում են քեզ քո մտածած վայրը։ Մհերի աշխարհում կա նաև Մարև, որի ջերմաստիճանը ինքդ ես որոշում հատուկ Մվահանակի միջոցով։ Իմ աշխարհի Մլուսինը դուրս է գալիս այն ժամանակ երբ կանչում են նրան։ Մերկրում բարևելուց ասում են՝ Մողջույն։ Բոլորի անունները սկսվում են «Մ»-ով։