Трусиха

Валя была трусиха. Она боялась мышей, лягушек, быков, пауков, гусениц. Её так и звали — «трусиха». Один раз ребята играли на улице, на большой куче песка. Мальчики строили крепость, а Валя и её младший братишка Андрюша варили обед для кукол. Валю в войну играть не принимали — ведь она была трусиха, а Андрюша для войны не годился, потому что умел ходить только на четвереньках.

Вдруг со стороны колхозного сарая послышались крики:

— Лохмач с цепи сорвался!.. К нам бежит!..

Все обернулись.

— Лохмач! Лохмач!.. Берегитесь, ребята!.. Ребята бросились врассыпную. Валя вбежала в сад и захлопнула за собой калитку.

На куче песка остался только маленький Андрюша — на четвереньках ведь не уйдёшь далеко. Он лежал в песочной крепости и ревел от страха, а грозный враг шёл на приступ.

Валя взвизгнула, выбежала из калитки, схватила в одну руку совок, а в другую — кукольную сковородку и, заслоняя собой Андрюшу, встала у ворот крепости.

Огромный злющий пёс несся через лужайку прямо на неё. Он казался коротким и очень широким. Вот уже совсем близко его оскаленная, клыкастая пасть. Валя бросила в него сковородку, потом совок и крикнула изо всех сил:

— Пошёл вон!

— Фьють! Фьють, Лохмач! Сюда! — Это сторож бежал через улицу наперерез Лохмачу.

Услышав знакомый голос, Лохмач остановился и вильнул хвостом. Сторож взял его за ошейник и увёл. На улице стало тихо. Ребята медленно выползали из своих убежищ: один спускался с забора, другой вылезал из канавы… Все подошли к песочной крепости. Андрюша сидел и уже улыбался, вытирая глаза грязными кулачками.

Зато Валя плакала навзрыд.

— Ты что? — спросили ребята. — Лохмач тебя укусил?

— Нет, — отвечала она, — он не укусил… Просто я очень испугалась…

Рубрика: 23/24 ուստարի, Գրականություն 7

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» Մաս 2

Եվ գծեց Ք-ն: Այ, մեծ առու է։ Առու է, թե գետ է՝ մեծ է. քանզի մի տեղ լիճ է կազմել։ Ահա։ Ապա մի առվակ (առվակ, թե գետակ) գալիս է, թափով գալիս– զարկում-կտրում է այդ մեծ առուն (թե գետը)։ Զարկում-կտրում-անցնում է։ Կտրելը՝ կտրում է, բայց, չգիտես ինչու, չի ձգվում, չի երկարում՝ այ, այսպես… Եվ հատիչը՝ Ք-ի պոչը հատող գիծը, ձգեց ու տարավ, քանի ձեռքր երկարում էր և քանի ճիպոտը տանում էր՝ ձգեց։

— Այ, Էսպես, աստված քու տուն սարքե, ինչո՞ւ ես առվակի դեմն առե,— դիտողություն արեց Մաշտոցին և ներողություն խնդրեց։— Մեղա, սուրբ Մաշտոց, մեղա։ Հըմը իմ կարճ խելքով, Խաչո, էն առվակն, էն գետակն, որ մեծ առու ու գետ կկտրի, էդ առվակի ճամփեն հարկ է, որ էղնի երկար ու երկար։

Էլի լռություն եղավ… Մամփրեն այդ ո՞ր աշխարհն է հասել, ո՞ր աշխարհից է գալիս, ո՞ր աշխարհի մասին է այսպես ճարտար պատմում… Օր ծերություն Մամփրեն ելավ ու զարկեց (Դավթի հրեղեն թո՞ւրն էր Մամփրեի ձեռքին), զարկեց և պարիսպներ խորտակեց, և հորիզոններ բացեց իր համար, երկրից հասավ մինչև երկինք և սուրբ Մաշտոցի հետ վեճի մեջ է։ Իսկ իրենք… իրենք մնացին իրենց քարերին կպած՝ քարի ոստի պես։

Читать далее: Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» Մաս 2 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Рубрика: 23/24 ուստարի, Գրականություն 7

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» Մաս 1

Մամփրեն ահագին ժամանակ հետևում էր, թե երրորդ դասարանցի թոռնուհին ինչպես է այբուբենը սովորեցնում եղբորը, որպես թե՝ նախապատրաստում է, որ տղան գալ տարի այբուբենը սերտած գնա դպրոց: Եվ, տես թե ինչպես է սովորեցնում. շուտասելուկի պես,— Ա — բ — գ — դ — ե — զ…,— առանց հնչեցնելու, առանց ներդաշնակելու։ Բա Մամփրեի սովորած այբուբենը ա՞յդ էր, այդպե՞ս էր։ Վարժապետ Տեր Հարությունը նահատակվեց, այբուբենը հո չփոխվե՞ց։

Իսկ երբ թոռնուհին ճլոտեց թոռանը, Մամփրեն էլ չհամբերեց.

— Աղջի, շան կաթ կերած։— Եվ հերսոտ ոտքի ելավ։ — Սխալ-մխալ կզրուցե քիչ է, հըլը տղին էլ կճլոտե։— Եվ այբբենարանը խլեց-շպրտեց մահճակալին, իսկ տղային քաշեց ծնկների արանքը։

— Քու քուրն սուտասան է, ձգուկ, էդ փապռեճի զրուցին ականջ մի պահե։

Ապա հերսոտ դարձավ թոռնուհուն՝

— Էդ ի՞նչ սուտ ու փուտ է կսովորեցնիս տղին:

— Սուտը…,— թոռն ուհին ուզեց շշպռել պապին, բայց զսպեց իրեն։— Գրքում է էդպես գրված։

— Բեր տեսնիմ,— խիստ պահանջեց պապը։

Թոռնուհին տարակուսած նայեց. պապը, ախր, տառաճանաչ չէ, ճիշտն ու սխալը էդ ինչպե՞ս պետք է ստուգի և այն էլ, այն էլ՝ գրքով։ Եվ փռթկացրեց ափի մեջ։

— Գիրքն հոս բեր… Շան կաթ կերած… Դե բաց ու ինչպես մեջ գրքին է, էդպես զրուցե։ Կարդա հատիկ-հատիկ,— խիստ պահանջեց Մամփրեն,— կարդա մեկիկ-մեկիկ ու մեկիկ-մեկիկ ցուցամատե։— Եվ աչքը բաց էջին լարված՝ սպասեց:

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ
Рубрика: 23/24 ուստարի, Քիմիա 7

Քիմիա 31.10.23

  1. Սահմանե՛ք ֆիզիկական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:
    Երևույթ ասելիս մենք հասկանում ենք փոփոխություն, իսկ ֆիզիկական երևույթի այն է երբ մարմինը փոփոխվում են միայն ֆիզիկապես և ոչ մի ուրիշ նյութ չի առաջանում։

    Օրինակ՛ Ապակու կոտրվելը, ջրի սառեցում և գոլորշացումը։
  2. Հետևյալ երևույթներից որո՞նք են ֆիզիկական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) սառույցի հալվելը

Սառույցը հալվելիս դառնում է ջուր և նոր նյութ չի առաջանում։

բ) ջրի գոլորշիանալը

Ջուրը գոլորշիանալիս նոր նյութ չի առաջանում։

գ) պղնձի սևանալը տաքացնելիս

դ) բաժակի կոտրվելը

Բաժակը կոտրվելիս նոր նյութ չի առաջանում, բաժակը ուղղակի բաժանվում է մասերի։

  1. Սահմանե՛ք քիմիական երևույթ հասկացությունը: Առաջարկե՛ք առնվազն երկու օրինակ:

    Քիմիական երևույթի դեպքում առաջանում են նոր նյութեր։

    Օրինակ՛Կրակը և ժանգոտվել
  2. Բերե՛ք քիմիական ռեակցիայի օրինակներ, որոնց դեպքում՝

    Կաթի թթվելը,երբ կաթը թթվում է երբ անցնում է իրա ժամկետը։

    Թղթի վառվելը,թուղթը սպիտակ է, բայց երբ մենք վառնում ենք այն թուղթը փոխում է իր գույնը։
  3. ա) ջերմություն է կլանվում, բ) ջերմություն է անջատվում, գ) լույս է անջատ­ վում, դ) հոտ է տարածվում:

    Թուղթը
  4. Հետևյալ երևույթներից որո՞նք են քիմիական (ընտրությունը հիմնավորե՛ք).

ա) ջրի եռալը

բ) արծաթե զարդի սևանալը

գ) երկաթի ժանգոտվելը

դ) կաթի թթվելը

7.Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների հատկանիշները: Բերե՛ք օրինակներ:

Փոխվում է հոտը,գույն և համը։

8. Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ քիմիական ռեակցիաների ընթանալու համար: Թվարկե՛ք ձեզ հայտնի օրինակները:

Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 30.10.23

1․Ի՞նչ է ուսումնասիրում ձևաբանությունը։

2․Հայերենի խոսքի մասերի դասակարգումը։
Գոյական, բայ, ածական, թվական, դերանուն, մակբայ, կապ, շաղկապ,վերաբերական, ձայնարկություն:

3․Նյութական, քերականական և վերաբերմունքային իմաստ ունեցող խոսքի մասեր։
Նյութական-Գոյական,ածական,թվական,դերանուն,բայ,մակբայ
Քերական-կապ,շաղկապ,
Վերաբերմունքային-վերաբերական, ձայնարկություն։

4․Թեքվող և չթեքվող խոսքի մասեր։
Գոյական,բայ,դերանուն,մակբայ։