Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7, Գրականություն 7

Վահագնի ծնունդը

1․Տրված հատվածը թարգմանել աշխարհաբար,ուշադրություն դարձնել գրաբարյան քերականական իրողություններին՝ համեմատելով գրական արևելահայերենի հետ։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,

Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.
Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ:

2․ Ըստ Խորենացու՝ ո՞վ էր Վահագնը, ի՞նչ ավանդազրույցներ են մեզ հայտնի նրա մասին․քննարկել դասարանում վերը նշված հարցերը։

Վահագնը եղել է ռազմի,քաջության,հաղթանակի ու ամպրոպի աստվածը հին Հայկական դիցաբանության մեջ։

Վահագն ըստ Խորենացու ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեպ, սպանում նրանց ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Այդ իսկ պատճառով նրան կնքել են <<Վիշապաքաղ>> անունով։

(Գրաբար)

Երկնէր երկին, երկնէր երկիր,
Երկնէր և ծովն ծիրանի.
Երկն ի ծովուն ունէր և զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,
Ընդ եղեգան փող բոց ելանէր,
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,
Բոց ունէր մօրուս,
Եւ աչքունքն էին արեգակունք:

Рубрика: 23/24 ուստարի, Քիմիա 7

Քիմիա 17.10.23

  1. Բնութագրե՛ք խառնուրդների բաղադրիչների բաժանման և մաքուր նյութերի ստացման հիմնական եղանակները:
    Մաքուր են այն նյութերը, որոնք խառնուրնդներ չեն պարունակում, քիմիական եղանակով մաքուր է համարվում այն նյութը, որը ունի հաստատուն ջերմաստիճան մի վիճակից մեկ այլ վիճակի անցնելուն։

    Խառնուրդները լինում են համասեռ և անհամասեռ։
    Համասեռի դեպքում հնարավոր չէ տեսնել խառնուրդ առաջացնող նյութերը առանձ հատուկ սարքերի։
    Բենզինը մի քանի նյութերի համասեռ խառնուրդ է ։

    Անհամասեռ խառնուրդներում բաղադրիչները տեսանելի են անզեն աչքով։

    Օրինակ՝ յուղը ջրի հետ խառնելիս յուղը բաձրանում է իսկ ջուր մնում է ներքևում։
  2. Տրված են ա) սպիրտից և ջրից, բ) գետի ավազից և շաքարից, գ) պղնձի և երկաթի խարտուքներից, դ) ջրից և բենզինից կազմված խառնուրդներ:

    Ինչպե՞ս բաժանել նյութերն այդ խառնուրդներից: