Լրացնել բառերի բաց թողնված տառերը և բացատրել այդ բառերի իմաստները
Ավտոմեքենան, հազիվհազ հաղթահարելով խորդուբորդ ճանապարհի արևելքները, հևիհև բարձրանում էր ՝ հետևում թողնելով երփներանգ մարդագետինները, ցորենի դեղնազած արտերը, ալպյան զմրուխտյա արոտավայրերը։ Հորդառատ անձրև էր տեղում՝ թրթելով մեքենայի ապակիները պղտոր, անթափանց կաթիլներով։ Թվում էր՝ շարժիչը չի դիմանա, և մեքենան, սայթաքելով լպրծուն ցեխաջրերի մեջ, կգահավիժի ուղղաբերձ ժայռերի վրայով և ջարդուխուրդ կլինի անդնդախոր կիրճում։ Մերթընդմերթ որոտում էր անպրոպը, և կայծակի օձագալար մտրակները ճեղքում էին ականակիր խավարը։ Ապա ամեն ինչ դարձյալ հանդարտվում էր, և լսվում էր տեղատարափ անձրևի միալար խսոցը։ Նստած թաղքում՝ Անանյան օրորվում էր անորոշ ու անըմբռնելի տագնապի մեջ։ Կցկտուր , խառնիճաղանջ մտքերը որսի պես կրծում էին սիրտը։ Վերջապես հեռվում աղոտ ալույսեր նշմարվեցին։ Անանյայի սիրտը թռթռաց։ Նա անբարբար մի աղոթք մրմնջաց և փակեց աչքերը։ Մեքենան արագացրեց ընթացքը և դուրս գալով զիգզագաձև ճանապարհից՝ մտավ գյուղ։