Ալբերտ Վարդանի Աղանով Քիմիական գիտությունների դոկտոր: Թաթարստանի գիտության վաստակավոր գործիչ: Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս ։ Թաթարստանի Հանրապետության վաստակավոր գիտնական։ ԽՍՀՄ բարձրագույն կրթության նախարարության մրցանակի դափնեկիր:
Ալբերտ Աղանովը ծնվել է 1941 թվականի ապրիլի 21-ին, Ունդուրխան քաղաքում (Մոնղոլիա)։ 1963 թվականին ավարտել է Կազանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը։
Աշխատանքները վերաբերում են մոլեկուլային սպեկտրաչափության և դինամիկայի, տարբեր ֆազային վիճակներում գտնվող օրգանական մոլեկուլների և նրանց կոմպլեքսների դինամիկական ՄՄՌ սպեկտրաչափությանը, քիմիական կապերի մագնիսական հատկություններին։
————————————————————————————————————
- ԽՍՀՄ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության նախարարության մրցանակ (1971)
- Թաթարստանի գիտության վաստակավոր գործիչ (1996)
- ՌԴ նախագահի պետական թոշակ (2000)