Рубрика: 23/24 ուստարի, Գրականություն 7

«Մայրս» Վահան Թոթովենց

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:
Սավառնում-Ճախրել,թռնել
Ափունք-Ափեր,ափային տարածությունները
Թախիծ-տխրություն
Կոծել-լացել,լալ,ողբալ

2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:
Հեղինակի ներկայացնում է իր մայրիկին, որպես անսահման ուժի տեր կին առողջ, աշխույժ և գեղեցիկ։
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ
Իմ մայրը իմ կյանքի ամենակարևոր մարդն է, որը միշտ կօգնի նույնիսկ ամենադժվար իրավիճակում։Նա միշտ եղել է ինձ հետ և երբեք ինձ մենակով չի թողել։Ես իմ մայրիկին շատ եմ սիրում և հարգում։

Рубрика: 23/24 ուստարի, Հայոց Լեզու 7

Հայոց լեզու 7

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

Սպիտակ

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

Բ․ Գրերազանցիկ

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

Ր- բադ-բարդ,բակ-բարկ,կաթ-կարթ,մատ-մարտ,հաց-հարց,կակաչ-կարկաչ։

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

Դ-Երկար նամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։

Սեր

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

Դ-Ազնիվ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

Բ-Հյութ