Փորձեր

Փորձեր

Փորձ 1
Բոցի մեջ շիկացրե՛ք պղնձե թիթեղը կամ պղնձա­ լարը: Այնուհետեւ բոցից հանե՛ք այն, վրայից դա­ նակով մաքրե՛ք եւ թղթի կտորի վրա լցրե՛ք առա­ ջացող սեւ փառը: Փորձը կրկնե՛ք մի քանի անգամ:
Հարց
Համեմատե՛ք առաջացած սեւ փոշու եւ մետաղա­ կան պղնձի հատկությունները: Ի՞նչ երեւույթ նկա­ տեցիք այդ փորձի դեպքում:
Փորձ 2
Փորձանոթի մեջ լցրե՛ք 1 մլ ջրածնի պերօքսիդ եւ վրան ավելացրե՛ք քիչ մանգանի (IV) օքսիդ: Փորձ­ անոթի մեջ իջեցրե՛ք առկայծող մարխը: Տեղի է ունենում գազի բուռն անջատում: Առկայծող մարխը բռնկվում է:
Հարց
Ի՞նչ գազ անջատվեց: Ո՞ր հատկանիշներով է ապացուցվում, որ տեղի է ունեցել քիմիական ռեակցիա:

Քիմիա 06.09.23

1. Բնագիտության դասընթացից ձեռք բերած գի­տելիքներից օգտվելով՝ առօրյա փորձի հիման վրա բերե՛ք ֆիզիկական եւ քիմիական երեւույթ­ների, ինչպես նաեւ մարդու կողմից դրանց օգտագործման օրինակներ:

Ֆիզիկական երևույթ։Ջրի գոլորշացում,սառեցում և հալում։

Քիմիկական երևույթ։Լուցկիի վառումը։

2. Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական.
ա) երկաթի ժանգոտումը․ Քիմիական
բ) ջրի սառչումը․ Ֆիզիկական
գ) բենզինի այրումը, Քիմիական
դ) ալումինի հալումը․ Ֆիզիկական

3. Որո՞նք են քիմիական փոխարկումերի արտաքին նշանները: Պարզաբանե՛ք կոնկրետ օրինակներով:

Հոտը,համ,գույն,նստվածք և գազի անջատում։