Рубрика: 2022-2023 ուստարի, Բնագիտություն

Բնագիտություն 20.04.23

  1. Որո՞նք են վեգետատիվ օրգանները և ի՞նչ գործառույթներ են կատարում:
    Ցողունը,տերևը և արմատը:
  2. Որո՞նք են գեներատիվ օրգանները:
    Ծաղիկը,պտուղը և սերմը։
  3. Որո՞նք են արմատի գործառույթները:
    Արմատը օգնում է ծառին պինդ տեղը մնալ և սնվել։
  4. Արմատի ի՞նչ ձևափոխություններ գիտեք:
    Գլխավոր արմատը կարող է վերածվել հավելյալ արմատների, երբ արտաքին պայմանները խանգարում են նրան աճել։
  5. Ի՞նչ է ընձյուղը:Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
    Ցողունը իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:

    Մի շարք բույսերի, օրինակ թարխունի, իմբիրի, կարտոֆիլի, սոխի, սխտորի դեպքում ընձյուղը առաջացնում է ձևափոխություններ, որտեղ կուտակվում են սննդանյութեր:
  6. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

    Ցողունը բույսի առանցքային օրգանն է:

    Այն արմատի վերգետնյա շարունակությունն է: Ցողունը հիմնականում կատարում է հենարանի դեր ընձյուղի մյուս մասերի համար:
  7. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները:

    Տերևը բույսի կարևորագույն օրգաններից է:
    Տերևը ապահովում է բույսի սննդառությունը, քանի որ կատարում է ֆոտոսինթեզ:

Оставьте комментарий