- Փիլիպոս Երկրորդը ինչպե՞ս հզորացրեց Մակեդոնիան և գրավեց Հունաստանը։
Ամրապնդեց արքայական իշխանությունը,զարգացրեց տնտեսությունը։
Վարում էր նպատակասլաց արտաքին քաղաքականություն։
Գործելով մերթ դիվանագիտությամբ, մերթ ռազմական միջոցներով Փիլիպոս II ի վերջո գրավեց Հունաստանը - Ի՞նչ գիտեք Ալեքսանդր Մակեդոնացու մասին։
Ալեքսանդրը գահ բարձրացավ Ք․ա 336 թվականին։Իշխում էր Ք․ա 336-323 թթ։Նրա ուսուցիչն էր Արիստոտելը։ - Ալեքսանդր Մակեդոնացին ինչպե՞ս հաղթեց Աքեմենյան Պարսկաստանին։
Ք. ա. 334 թ․ Մեկեդոնացին սկսեց արշավանքը դեպի արևելք:Ճակատոմարտը տեղի ունեցավ Ք. ա. 331 թվականին Գավգամելա կոչվող քաղաքում որտեղ, պարսկական զորքը ջախջախվեց: - Ի՞նչ եք հասկանում հելլենիզմ ասելով։
Մարդկանց հույն սարքել ։ - Ալեքսանդրից հետո նրա տերությունը քանի պետության բաժանվեց։
4 - Մագնեսիայի ճակատամարտը ի՞նչ նշանակություն ունեցավ Սելևկյան պետության համար։
Մագնեսիայի ճակատամարտը վերջ դրեց Սելևկյան պետությունը ։։ - Ինչպե՞ս Տիգրան Մեծը բազմեց Սելևկյան գահին։
Սելևկյանը մագնեսիայի ճակատամարտից հետո մի մասը միացավ Մեծ Հայքին։ - Որո՞նք էին հելլենիստական մշակույթի ձեռքբերումները։
Ալեքսանդր Մակեդոնացի տերության ստեղծմամբ տեղի ունեցավ Հունական և արևելյան մշակույթների փոխներթափանցում
День: 22 февраля 2023
Անխելք մարդը
Ժամանակին աղքատ մարդ մը կար. որքան կ’աշխատէր, որքան կը չարչարուէր,
նորէն ալ նոյն աղքատը կը մնար: Յուսահատ, օր մը որոշեց երթալ Աստուծոյ մօտ եւ
հասկնալ, թէ ե՞րբ այս աղքատութենէն պիտի ազատէր, եւ ինքն իրեն համար բան մը
խնդրէր: Ճամբան գայլի մը կը հանդիպի.
—Ճամբադ բարի, մարդ-եղբայր, ո՞ւր կ’երթաս,- կը հարցնէ գայլը:
—Աստուծոյ մօտ,- կը պատասխանէ աղքատը,- տարտ ունիմ պատﬔլիք:
—Երբ որ հասնիս Աստուծոյ մօտ,- կը խնդրէ գայլը,- ըսէ որ շատ անօթի գայլ մը կայ,
գիշեր-ցերեկ սար ու ձոր կը պտըտի, ուտելու բան չի գտներ, հարցո՛ւր՝ ﬕնչեւ ե՞րբ
անօթի պիտի մնայ. ըսէ՛ եթէ զինք ստեղծեր ես, ինչո՞ւ ուտելիք չես հասցներ իրեն:
—Լա՛ւ,- կ’ըսէ մարդը եւ կը շարունակէ ճամբան: Շատ կ’երթայ թէ քիչ, կը հանդիպի
սիրուն աղջկայ մը:
—Ո՞ւր կ’երթաս, եղբայր,- կը հարցնէ աղջիկը:
—Աստծոյ մօտ:
—Երբ որ տեսնես Աստծուն,- կ’աղաչէ սիրուն աղջիկը,- ըսէ որ երիտասարդ, առողջ,
հարուստ աղջիկ մը կայ, բայց չի կրնար ուրախ ըլլալ, բախտաւոր զգալ ինքզինք. Ի՞նչ
պիտի ըլլայ անոր վիճակը:
—Կ’ըսեմ,- կը խոստանայ ճամբորդը եւ կ’երթայ ու կը հանդիպի ծառի մը, որ թէեւ
ջրափին կանգնած էր, բայց չոր էր:
—Ո՞ւր կ’երթաս, ով ճամբորդ,- կը հարցնէ չոր ծառը:
—Աստծոյ մօտ կ’երթամ:
—Կեցի՛ր, ես ալ ըսելիք մը ունիմ,- կը խնդրէ չոր ծառը,- Աստծուն կ’ըսես՝ այս ի՞նչ բան է, բուսեր եմ
զուլալ ջուրի ափին, բայց ամառ-ձﬔռ չոր կը մնամ, ե՞րբ պիտի կանաչիմ: Աղքատը այս
խնդրանքն ալ լսեց եւ շարունակեց ճամբան: Այնքան գնաց, ﬕնչեւ գտաւ Աստծուն:
Բարձր ժայռի մը տակ, ժայռին կռթնած, ծեր մարդու կերպարանքով նստած էր
Աստուած:
—Բարի օր,- ըսաւ աղքատը եւ կեցաւ Աստուծոյ առջեւ:
—Բարով եկար- պատասխանեց Աստուած,- ի՞նչ կ’ուզես:
—Այն կ’ուզեմ, որ բոլորին հաւասար նայիս, մէկուն աւար չտաս, մէկուն՝ խաւար, ես
այնքան կը տանջուիմ, այնքան կ’աշխատիմ, նորէն ալ չեմ կրնար կուշտ փորով հաց
գտնել. իսկ շատերը, որ իմ կէսիս չափ ալ չեն աշխատիր, հարուստ ու հանգիստ
կ’ապրին:
—Գնա,- Աստուած ըսաւ,- բախտ տուի քեզի, գնա՛ վայելէ՛…
—Դեռ բան ունիմ ըսելիք, Տէր,- ըսաւ աղքատը եւ պատﬔց անօթի գայլին, սիրուն աղջկան
եւ չոր ծառին խնդրանքները: Աստուած բոլորին ալ պատասխան տուաւ եւ աղքատը,
շնորհակալութիւն յայտնելով, հեռացաւ: Վերադարձին չոր ծառին հանդիպեցաւ:
—Ինծի համար Աստուած ի՞նչ ըսաւ,- հարցուց չոր ծառը:
—Ըսաւ՝ տակդ ոսկի կայ, ﬕնչեւ այդ ոսկին չհանեն, որ արմատներդ հողին հասնին, դուն
չես կանաչիր,- պատﬔց մարդը:
—Ալ ո՞ւր կ’երթաս. եկուր ոսկին հանէ, ինծի համար ալ լաւ կ’ըլլայ, քեզի համար ալ. դուն
կը հարստանաս, ես կը կանաչիմ:
—Չէ՜, ես ժամանակ չունիմ, կը շտապեմ,- պատասխանեց աղքա տը,- Աստուած ինծի
բախտ տուաւ, պէտք է երթամ բախտս գտնեմ, վայելեմ,- ըսաւ ու գնաց:
Հասաւ սիրուն աղջկան.
—Ի՞նչ լուր բերիր ինծի համար:
—Աստուած ըսաւ, որ պէտք է կեանքիդ ընկեր մը գտնես, այն ատեն տխուր չես ըլլար,
ուրախ ու երջանիկ կ’ապրիս:
—Եթէ այդպէս է, ուրեմն դո՛ւն եղիր իմ կեանքիս ընկերը:
—Չէ՜, կեանքիդ ընկեր ըլլաու ժամանակ չունիմ, Աստուած ինծի բախտ տուաւ, պէտք է
երթամ բախտս գտնեմ, վայելեմ,- ըսաւ աղքատը եւ հեռացաւ:
Անօթի գայլը ճամբուն վրայ կը սպասէր.
—Հը, Աստուած ի՞նչ ըսաւ:
—Եղբայր, Աստուծոյ քով գացած ատենս, քեզմէ յետոյ սիրուն աղջկայ մը եւ չոր ծառի մը
հանդիպեցայ. աղջիկն ապսպրեց, որ հարցնեմ թէ ինքը ինչո՞ւ չի կրնար ուրախ ապրիլ,
ծառն ալ՝ թէ ինչո՞ւ ինք գարուն ամառ չոր է: Աստծուն պատﬔցի, ըսաւ՝ աղջկան ըսէ
իրեն համար կեանքի ընկեր մը թող գտնէ, կը բախտաւորուի, ծառին ալ ըսէ՝ տակը ոսկի
կայ, պէտք է այդ ոսկիները հանեն, որ արմատները հողին հասնին եւ կանաչի: Եկայ
իրենց պատﬔցի. ծառն ըսաւ՝ դէ եկուր հանէ ոսկին տար, աղջիկն ալ թէ՝ ես քեզ
կ’ընտրեմ որպէս կեանքիս ընկեր: Ըսի՝ չէ՜, չեմ կրնար, Աստուած ինծի բախտ տուաւ,
պէտք է երթամ բախտս գտնեմ, վայելեմ:
—Իսկ ինծի համա՞ր ինչ ըսաւ Աստուած,- հարցուց գայլը:
—Քեզի համար ըսաւ՝ անօթի մնաս, ﬕնչեւ անխելք մարդ մը գտնես, ուտես, կշտանաս:
—Քեզմէ աւելի անխելք մարդ ուրկէ՞ գտնեմ, որ ուտեմ,- ըսաւ գայլը եւ կերաւ անխելք
աղքատին: