1.Ինտերնետի օգնությամբ փնտրել և բլոգում տեղադրել Տերյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։
<<Իմ խաղաղ երեկոն է հիմա>>,<<Կառուսել>>,
2. «ԳԱՐՈՒՆ»
Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…
1908թ.
- Գտիր ընգծված բառերից առնվազն երկու հոմանիշ։
Վառել-այրել,մոխրել։
Պայծառ-Լուսավոր, լուսափայլ։
Քնքշորեն-Քնքշաբար,հուշիկ։
Փայփայել-Գգվել, ողոքել։
Գգվող-սիրել, կաթոգնել։
վառված-այրել,մոխրել
մրրկում-քամի,փոթորիկ
Հնչում-Արտասանություն, առոգանություն
Քնքուշ- փափկասուն, դյուրազգաց․
2. Կետերի փոխարեն գրել համապատասխան ածանցները:
Անկենդան, անկամ, չխոսկան, տգետ, հայրաբար, կիսատ, փառք, վայրեր-, աղոտ, արևելյան, եռանդուն, ազդել, դողդոջյուն, հնչյուն, համով: