Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Վահան Տերյան «ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ»

Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։

Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերդ փռել,
Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։

Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։

Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծ.աղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

1908

1.Սովորիր բանաստեղծությունը։

2.Գտիր բառակապակցությունները։
Քնքշաբույր,զվարթ ծիծաղով,մենության բանտից,պայծառ աչքերդ,

3.Գտիր փոխաբերական իմաստով արտահայտված բառերը և անծանոթ բառերը։
Ամեն տեղ նոր կյանք ես վառել։Իմ սրտում էլ ես թևերդ փռել։Ւմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։Դուրս ելա տխուր մենության բանտից։Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն։

4.Փորձի՛ր ինքնդ գտնել տեղեկություններ Վահան Տերյանի մասին և ներկայացնել վեց-յոթ նախադասությամբ։
Իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան։Ծնվել է հունվարի 28 (փետրվարի 9) 1885։Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։Տերյանի ստեղծագործությունների առաջին՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն լույս է տեսել 1908 թվականին Թիֆլիսում և արժանացել է շատ ջերմ ընդունելության թե՛ ընթերցողների և թե՛ քննադատների շրջանում։1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվել է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։1915-1916 թվականներին Տերյանը մասնակցել է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։1915-1916 թվականներին Տերյանը մասնակցել է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։

Оставьте комментарий