Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկա

Մաթեմատիկա 31.01.23

Առաջադրանքներ(դասարանում)

1) Երեք ապրանքատար վագոններով տեղափոխում էին 1450 արկղ

բեռ։ Ճանապարհին առաջին վագոնից 75 արկղ տեղափոխեցին

երկրորդը, 45 արկղ՝ երրորդը։ Այն բանից հետո, երբ կայարաններից

մեկում երրորդ վագոնից իջեցրին 250 արկղ, բոլոր երեք

վագոններում եղած արկղերի քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ արկղ կար վագոններից յուրաքանչյուրում։
1)1450-250=1200
1200:3=400
400+75=475
475+45=520

2)475-45=320
400-45=355

2) Դպրոցի աշակերտներից 15-ը գերազանցիկ են: Դա դպրոցի բոլոր

աշակերտների 5 %-ն է: Քանի՞ աշակերտ կա դպրոցում:

455

3) Առաջին գործարանում կար 500 բանվոր, իսկ երկրորդում՝ 600։

Երկրորդ գործարանի բանվորների քանակն ավելացավ 35 %-ով,

իսկ երկու գործարանների բանվորների ընդհանուր քանակը՝

15 %-ով։ Քանի՞ բանվոր էր աշխատում առաջին գործարանում այդ

փոփոխություններից հետո։
465

4) Հաշվել.

ա) 34–(–7)=41

բ) 101 – (–8)=110

գ) 29 – (–11)=40

դ) –70 – (–14)=-56

ե) –48–(–25)=-23

զ) –17 – (–34)=17

է) –52 – (–2)=-50

ը) 82 – (–3):=85

Լրացուցիչ(տանը)

5) Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու

անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝

բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ

տարածքում։ Կազմե՛ք համապատասխան շրջանաձև դիագրամ։
Հաճարենու անտառ-455000
Սոճու-208000
Եղևնու-260000
կաղնու-312000
Բոխու-65000

6) Շոգենավը, որի սեփական արագությունը 6 անգամ մեծ է գետի

հոսանքի արագությունից, հոսանքի ուղղությամբ 3 ժամում անցել

է 63 կմ։ Գտե՛ք շոգենավի սեփական արագությունը և գետի հոսանքի արագությունը։

շոգենավ 17.5 կմ/ժ գետ 3.5 կմ/ժ

7) Գտնել բաց թողած թիվը.

10-12-q-11.png

4

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 31.01.23

Ստուգի՛ր տրված բառաշարքերի բոլո՞ր բառերն են ճիշտ գրված, և սխալներն ուղղի՛ր:

Ա. Արդար, դրդել, զվարԹ, արդյոք, որդի, բրդել, կարդալ, երդում, արդյունք, արԹնանալ, վաղորդյան, շքերԹ, օրիորդ :

Բ. Ընդամենը, խնդիր, շանԹահարել, ընդունել, կենդանի, ընդհանուր,դադար, օդանցք, անօԹևան, բացօդյա:

2․ Ա և Բ խմբերի բառերի գրությունը համեմատի՛ր: Ինչո՞ւ են Բ խմբի բառերը ն-ով գրվում:

     Ա. Ամբիոն, ամբարտավան, ամբար, ամբողջ, զամբյուղ, ըմբիշ, ամպ,    ամփոփ, ամփոփում, համբերել, ճամպրուկ, ճամփա, փամփուշտ:

     Բ. Անբուժելի, անբարյացկամ, անպարտ, անպայման,անպատրաստ, անփոխարինելի, անփույթ:

Բ-խմբի բառերը գրվում են ն-ով, քանի որ բոլոր բառերը կազմվում են ժխտական <<Ան>>նախածանցով ։

3․ Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:

Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին:

Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան:Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:

Բայց բեդվինները սքանչացել էին:

Անապատում մարդիկ քանի՜ օր են դեգերում  ջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են փորում անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի:

Ջրի ամենափոքրիկ կաթիլներից անգամ հողի վրա վառվում են 

խոտի զմրուխտ կայծերը: Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր անցնել, որպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:

Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.

-Սպասենք, մինչև ջուրը գնա:

  1. Բառաշարքում առանձնացնել հոմանիշ բառերի վեց զույգ:
    ա) Գոտեմարտիկ, բերկրանք, կողով, ատելություն, ուժ, երաշխիք, հրճվանք, ըմբիշ, զորություն, հակակրանք, զամբյուղ, գրավական:
    Գոտեմարտիկ-ըմբիշ
    Բերկրանք-հրճվանք
    Կողով-զամբյուղ
    Ատելություն-հակակրանք
    Ուժ-զորություն
    երաշխիք-գրավական

բ) Արահետ, թագավոր, անուրջ, հարգանք, դրախտ, երեկո, գահակալ, մթնշաղ, երազանք, կածան, եդեմ, ակնածանք:
Արահետ-կածան
Թագավոր-Գահակալ
Անուրջ-երազանք
հարգանք-ակնածանք
երեկո-մթնշաղ
Դրախտ-Եդեմ

գ) Ագահ, ապերախտ, երկչոտ, դյութական, խարտյաշ, արդարացի, անկուշտ, կախարդական,  երախտամոռ, շիտակ, անհամարձակ, ոսկեգույն:
Ագահ-անկուշտ
ապերախտ-երախտամոռ
երկչոտ-անհամարձակ
դյութական-կախարդական
խարտյաշ-ոսկեգույն
արդարացի-շիտակ

դ) Բերկրանք, կարեկցանք, դեզ, խանդավառություն, իրիկնամուտ, պատնեշ, խինդ,  կույտ, պարիսպ, խիղճ,  եռանդ, վերջալույս:
Բերկրանք-խինդ
կարեկցանք-խիղճ
դեզ-կույտ
իրիկնամուտ-վերջալույս
պատնեշ-պարիսպ
խանդավառություն-եռանդ
ե) Ծածուկ, համեստ, կայուն,  հիասքանչ, անմիտ, գաղտնի, խոժոռ, ամուր,  խոնարհ, ապուշ, զմայլելի, մռայլ:
Ծածուկ-գաղտնի
Համեստ-խոնարհ
կայուն-ամուր
հիասքանչ-զմայլելի
խոժոռ-մռայլ