
1.135
2.900
3.63
4.143

1.135
2.900
3.63
4.143
1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Հայաստանի հարավային հարևանը Սելեվկյան պետությունն է եղել:
2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենեի թագավորություն:
3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Կոմագենեում իշխում էր Սամոսը (Շամ), իսկ Ծոփքում՝ Արշամը։
4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
Արտաշեսը և Զարեհը զորավարներ էին։ Անտիոքոս III-ի զորքերը Արտաշեսը և Զարեհը զորավարների գլղավորությամբ Ք․ ա․ 201թ․ արշավեցին Հայաստան։ Երվանդ IV Վերջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի մոտ զոհվեց։ Հետո գրավեցին հոգևոր կենտրոն Բագարանը։ Սպանեցին Երվազ քրմապետին, որը Երվանդ IV-ի եղբայրն էր։ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ՝ ստրատեգոսներ։ Սակայն Ք․ա․ 190թ․ Մագնեսիայի ճակատամարտի ժամանակ Հռոմը հաղթեց սելևկյաններին։ Դրանից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հռչակեցին թագավորներ։ Հռոմը ճանաչեց նրանց անկախությունը։
5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։
Ք․ ա․ 190 թ․ տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Առաջացած նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։
6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։
Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից։
Մեր հարևան Իրանում այս օրերին նշվում է Նովրուզը, և շատ իրանցիներ հաճախ են այցելում Հայաստան՝ իրենց հանգիստն այստեղ անցկացնելու համար: Հետաքրքիր է ծանոթանալ այս տոնի նշանակությանն ու հասկանալ՝ ինչպես են այն նշում: Նովրուզը թարգմանվում է որպես «նոր օր»: Այն զրադաշտական ծագում ունի և ավելի քան 3 հզ․ տարվա պատմություն: Նովրուզը նշվում է գարնանային գիշերահավասարին, որը կարող է լինել ցանկացած օր՝ մարտի 19-21-ն ընկած միջակայքում:
Այս տարի 1401 թվականն է, որը նշվեց մարտի 21-ին:
Սակայն միայն գիշերահավասարին չէ, որ նշվում է տոնը: Տոնակատարությունները սկսվում են գիշերահավասարին նախորդող երեքշաբթի օրը (Չահարշանբե սուրի) և տևում, նոր տարվա օրվանից սկսած, 13 օր (Սիզդահ բեդար):
Տոնական սեղանը՝ հաֆթ սինը, այս տոնի իսկական զարդն է, որի շուրջ հավաքվում են ընտանիքի բոլոր անդամները: Ավանդաբար, յուրաքանչյուր հաֆթ սին ունի առնվազն 7 բաղադրիչ, որոնք բոլորն էլ պարսկերենում սկսվում են «ս» տառով: Այդ բաղադրիչներն են՝ խնձորը (սիբ), քացախը (սերկեհ), փշատի չիրը (սենջեդ), սումակը (սումակ), սխտորը (սիր), քաղցր հացահատիկային պուդինգը (սամանու) և ցորենի ծիլերը (սաբզեհ):
Այս ամենը միասին գեղադիտակի նմանվող, էկլեկտիկ զոհասեղանի տպավորություն են ստեղծում, որտեղ յուրաքանչյուր առարկա օժտված է ողջ տարվա համար խորհրդանշական իմաստով՝ սխտորը գալիք տարում քաջառողջության է խորհրդանշում, պտղի չիրը՝ սեր, քացախն էլ՝ համբերություն: Շատերը ավելացնում են նաև այնպիսի մետաղադրամներ՝ հարստությունն իրենց մոտ բերելու համար, ինչպես նաև՝ ձեռքով նկարված ձվեր, բանաստեղծական գրքեր, հայելիներ, մոմեր և «ոսկե ձկնիկ»:
Նովրուզին նախորդող չորեքշաբթի օրը ընտանիքները հավաքվում են միասին՝ կրակի վրայով թռչելու համար: Այստեղ նույնպես արտացոլվում է տոնի խորհրդաբանական իմաստը՝ մարդը թռչում է կրակի վրայով՝ անցնող տարին թողնելով ետևում:
Թռչելու ժամանակ մարդիկ երբեմն ասում են «սորխի-յե տո ազ ման, զարդի-յե ման ազ տո», ինչը նշանակում է «թող քո կարմրությունը ինձ մնա, իմ գունատությունը՝ քեզ»:
Նովրուզը նաև բարեկամներին հյուր գնալու ժամանակ է, երբ հարազատները նվերներ են փոխանակում և թեյախմություն կազմակերպում: Իրանցիների համար գարունը նաև մաքրություն անելու ժամանակ է: Նրանք սովորաբար լվանում են իրենց գորգերը և ձմռան փոշուց մաքրում ողջ տունը:
Եվ վերջում, երբ թվում է, թե Նովրուզի ոգին արդեն անցել է, սկսում է Սիզդահ բեկարը՝ նոր տարուց 13 օր հետո (այս տարի՝ ապրիլի 2-ին): Սա այն ժամանակն է, երբ մարդիկ վերցնում են իրենց աճեցրած սաբզեն՝ իր ջրով, և նետում (ներկայումս դրանք հիմնականում այգիներն են նետում):
Սա նաև պիկնիկների և բնության հետ շփվելու լավագույն ժամանակ է:
Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:
-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամենօր:
-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն-ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն-ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:
Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրերին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության, կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս:
Որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծնդդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:
Հարցեր և առաջադրանքներ։
1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամ։
2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։
3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։
4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։Կարող ես տեսանյութ պատրաստել։
5.Լրացնել բաց թողնված տառերը։
Նոյեմբերի վեր…ն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձր․․․ներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ող… այգին լցվել էր ոսկեզ…ծ տերևներով: Վար․․․ի թու…ն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբա… կոկո…:
Վարդենին կո…քի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտ…անի իր մի քանի դեղնա… տերևները:
— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն ան…ամ ուրախացնում եմ մարկանց իմ տեսքով ու վար…երով, իսկ դու չոր ճղեր… ես ար…են թափահարում քամուց,- ասաց վար…ենին մասրենուն:
Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.
— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դար․․․ար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:
Գլորվում էր զառիվայր լանջով:
Ձայնն էլ խզված էր ու խռպոտ:
Առանց ընդհատելու լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու գործընկեր անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
Անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից ոգևորվել է ու կպչում գործի:
2. Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:
Տրտմել-տխրել ,
վաղորդայն-տեղի ունեցող՝ եղող
մեղանչել-Մեղք՝ հանցանք գործել:
մաքառել-պայքարել
անտունի-Ժողովրդական երգի մի տեսակ:
դրվատել-գովել
երկնչել-վախենալ
3. Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը, ձմեռվա նուշ է:
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժվար:
Դուրսը քահանա, ներսը սատանա:
Գիտունին գերի եղիր, անգետին մի եղիր սիրելի:
Գիտունի հետ քար քաշի,անգետի հետ փլավ մի ուտի :
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչքի փուշը տեսնում է:
4. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:
Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները հնագույն օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու բազմաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձրորակ մարմար, գրանիտ ու պեմզա:
5. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:
Մարգարիտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենից մեծ լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ կշռող մարգարիտն է: Համպարը բավականին թանկ նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև քարի տեսքով նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգով խոցված կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:
1) Հաշվել.
ա) (72 – 36 · (– 8) – 24) : (– 8)=-42
բ) – 420 : (–14 – 7) · 3 – 7=2,+53
գ) (180 – 11 · (– 6) – 18) : (– 3)=-32
դ) – 250 : (– 17 + 7) · 4 – 8=+92
ե) -8 ·(-7+23):64+3=1
2) Ի՞նչ կենդանի է պատկերված.
(- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0),
(4; — 1,5), (3; — 1), (3; — 1,5), (4; — 2,5), (4,5; — 2,5), (- 4,5; — 3), (3,5; — 3), (2; — 1,5),
(2; — 1), (- 2; — 2), (- 2; — 2,5), (- 1; — 2,5), (- 1; — 3), (- 3; — 3), (- 3; — 2), (- 2; — 1),
(- 3; — 1), (- 4; — 2), (- 7; — 2), (- 8; — 1), (- 7; 0), (- 3; 0).
Աչք` (5; 2).
Աղվես
Լրացուցիչ(տանը)
3) Ի՞նչ կենդանի է պատկերված.
(- 1; 2), (5; 6), (7; 13), (10; 11), (7; 5), (1; — 4), (- 2; — 4), (- 5; 0), (- 3; 0), (- 1; 2),
(- 2; 4), (- 5; 5), (- 7; 3), (- 11; 1), (- 6; 1), (- 7; 3), (- 5; 0), (- 6; 0), (- 10; — 1), (- 7; 1),
(- 6; 0).
Թևեր` (0; 0), (7; 3), (6; 1), (1; — 3), (0; 0).
(1; — 4), (1; — 7).
(- 1; — 4), (- 1; — 7).
Աչք` (- 5; 3).
թռչուն
4) Հաշվել.
ա) -(98+49)-(102-49)=94
բ) (123-254)-(23-354)=-150
գ) (149+237)-(137+49)=200
դ) (95+105)-(398-98)=-200
ե) (49+35)-(49-35)=70
5) Ի՞նչ թիվ է բաց թողած.
10
Pintar-նկարել
Practica-պարապել
ningun-ոչինչ
Noticiac-լուրեր
Ver-նայել,տեսնել
cocinar-պատրաստել
planchar-արդուկել
Me gusta-Ինձ դուր է գալիս
television-հերուստացույց
tiempo-ժամանակ
un poco-քիչ
Արգենտինան, Հարավային Ամերիկայի երկրորդ խոշորագույն երկիրն է, որտեղ մարդիկ խստորեն հետևում են իրենց սովորույթներին և ավանդույթներին, առավել ևս հռոմեական կաթոլիկների հավատալիքներին: Արգենտինան ունի վաղ պատմություն, թե ինչպես են իրենց սովորույթները անցնում սերնդից սերունդ: Ամանորը նշվում է հունվարի 1-ի, ըստ Գրիգորյան օրացույցի: Այնտեղ այն կոչվում է ՙՙAno Nuevo՚՚: Արգենտինայում Ամանորը համարվում է հանրային տոն: Ավանդաբար Ամանորյա տոնակատարությունները իրենց մեջ ներառում են ուշ երեկոներ՝ մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների մասնակցությամբ: Պայթուցիկները նույնպես տոնակատարության կարևոր մասն են կազմում:Արգենտինայում բնակվող շատ ու շատ մարդիկ, հետևում են բոլոր այդ հայտնի և հետաքրքիր ավանդույթներին: Դրանցից մեկում, որը շատ անսովոր է և միևնույն ժամանակ սովորական, ասվում է, որ պետք է ճամպրուկով վազել մի տան շուրջը, քանի որ դա ապահովում է ավելի շատ ճանապարհորդություններ գալիք տարվա ընթացքում: Նոր տարվա լոբի ուտելու եւս մեկ ավանդույթ կա, որը կատարվում է նրա համար, որպեսզի ապահովի մեր ներկա աշխատանքի անվտանգությունը կամ նոր տարվա ընթացքում բացված դարպասները նոր եւ ավելի լավ աշխատանքի համար են: Արգենտինայում Ամանորյա տոնակատարությունների ժամանակ բոլոր-բոլորը, դուրս են գալիս տներից փողոցներ, մասնակցելու զվարճանքներին: Բացի այդ՝ ակումբներում, հյուրանոցներում եւ այլ զվարճանքի վայրերում կազմակերպվում են հատուկ մեծ միջոցառումներ: Խմիչքներ, ուտելիքներ, պարեր, երաժշտություն… Մարդիկ իրենց ընկերների և ընտանիքի հետ պատրաստակամորեն սպասում են ժամացույցի տասներկուսի զարկին: Երբ տասներկուսը զարկում է մարդիկ ուրախանում են, երգում և պարում…