Արգենտինան, Հարավային Ամերիկայի երկրորդ խոշորագույն երկիրն է, որտեղ մարդիկ խստորեն հետևում են իրենց սովորույթներին և ավանդույթներին, առավել ևս հռոմեական կաթոլիկների հավատալիքներին: Արգենտինան ունի վաղ պատմություն, թե ինչպես են իրենց սովորույթները անցնում սերնդից սերունդ: Ամանորը նշվում է հունվարի 1-ի, ըստ Գրիգորյան օրացույցի: Այնտեղ այն կոչվում է ՙՙAno Nuevo՚՚: Արգենտինայում Ամանորը համարվում է հանրային տոն: Ավանդաբար Ամանորյա տոնակատարությունները իրենց մեջ ներառում են ուշ երեկոներ՝ մտերիմ ընկերների և ընտանիքի անդամների մասնակցությամբ: Պայթուցիկները նույնպես տոնակատարության կարևոր մասն են կազմում:Արգենտինայում բնակվող շատ ու շատ մարդիկ, հետևում են բոլոր այդ հայտնի և հետաքրքիր ավանդույթներին: Դրանցից մեկում, որը շատ անսովոր է և միևնույն ժամանակ սովորական, ասվում է, որ պետք է ճամպրուկով վազել մի տան շուրջը, քանի որ դա ապահովում է ավելի շատ ճանապարհորդություններ գալիք տարվա ընթացքում: Նոր տարվա լոբի ուտելու եւս մեկ ավանդույթ կա, որը կատարվում է նրա համար, որպեսզի ապահովի մեր ներկա աշխատանքի անվտանգությունը կամ նոր տարվա ընթացքում բացված դարպասները նոր եւ ավելի լավ աշխատանքի համար են: Արգենտինայում Ամանորյա տոնակատարությունների ժամանակ բոլոր-բոլորը, դուրս են գալիս տներից փողոցներ, մասնակցելու զվարճանքներին: Բացի այդ՝ ակումբներում, հյուրանոցներում եւ այլ զվարճանքի վայրերում կազմակերպվում են հատուկ մեծ միջոցառումներ: Խմիչքներ, ուտելիքներ, պարեր, երաժշտություն… Մարդիկ իրենց ընկերների և ընտանիքի հետ պատրաստակամորեն սպասում են ժամացույցի տասներկուսի զարկին: Երբ տասներկուսը զարկում է մարդիկ ուրախանում են, երգում և պարում…
День: 19 декабря 2022
Հին Հայաստանի ամանոր
Տոնակատարություններից իր մեծությամբ և մասայականությամբ առաջին տեղը գրավող Ամանորը տարվա ամենակարևոր տոներից մեկն է համարվում և՛ քրիստոնյաների, և՛ այլադավանների համար: Տարեմուտը զուտ տարին տարիով փոխելու տոն չէ, այն իր մեջ այլ հոգևոր խորհուրդ ունի: Նախկինում Նոր տարին տոնվում էր նիսանի 1-ին՝ մարտի 22-ին՝ Ադամի ստեղծվելու օրը (ինչպես ամիսների սկիզբ): Այդ օրը մարդիկ միմյանց շնորհավորում էին և նվերներ մատուցում։ Այդպես Նոր տարին ավանդաբար տոնվել է մինչև Բաբելոնի աշտարակաշինությունը, սակայն աշտարակի կործանումից և լեզուների բաժանումից հետո 72 ազգերի նահապետներն այլ երկրներում հաստատվելու օրն իրենց ազգի համար հայտարարեցին տարվա առաջին օր, իսկ տվյալ ամիսը՝ տարվա առաջին ամիս: Եվ ամեն տարի այդ օրը միմյանց շնորհավորում էին ու ասում. «Նոր օր, նոր տարի: Քանզի այսօր մենք մտանք մեր երկիրը, որը ժառանգեցինք»:
Դարեր շարունակ ձգվող իր պատմության ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ , Ամանոր անուններով:
«Կաղանդ» բառը ծագել է լատիներեն calendae բառից, որը հայերենում ստացել է նոր տարվա առաջին օրվա նշանակությունը՝ ըստ մարտի 21-ին` գարնանային գիշերահավասարի օրը, որը նաև բնության զարթոնքի խորհրդանիշն էր: «Կաղանդ» բառի բացատրությունը լավագույնս տվել է Անանիա Շիրակացին իր «Տիեզերագիտություն և տոմար» գրքում. «Զի՞նչ է կաղանդ և կաղանդիկոս: Կաղանդ ամսամուտ է և կաղանդիկոս նախասկզբնակ օր տարույն»:
Բոլոր գավառներում Կաղանդը նշվում էր մեծ տոնախմբությամբ, տաճարներում տոնական ծեսեր էին կատարվում, որոնք ուղեկցվում էին աստվածներին զոհեր մատուցելով:
Հայոց երկրորդ Նոր Տարին նշվում էր հայկական օրացույցի՝ Նավասարդի 1-ին այն օրը, երբ հայոց հիմնադիր Հայկ Նահապետը հաղթեց Տիտանյան Բելին: Ըստ ավանդության` Հայկ նահապետը Հայոց Ձոր գավառում օգոստոսի 11-ին է սպանել բռնակալ Բելին և ազատություն շնորհել իր տոհմին: Այդ ժամանակից էլ հայերը Նոր տարին սկսել են տոնել օգոստոսի 11-ին: Ենթադրվում է, որ դա տեղի է ունեցել նախքան Քրիստոսը 2492 թվականին:
Հնագույն ժամանակներում Ամանորյա ծիսակատարության ժամանակ մառաններից տուն են բերվել մրգերի և չրերի շարաններ և կախվել առաստաղից: Ի տարբերություն ներկայիս առատ սեղանների՝ հնում Հայաստանում արգելվում էր սեղանին ամեն տեսակ մսեղեն դնելը, քանի որ Նավասարդը համարվում էր պահքի օր: Սեղանի զարդը համարվում էր տանտիկինների կողմից պատրաստված տարի հացը, որի մեջ պատրաստելու ընթացքում դրվում էր գուշակության դրամը` դովլաթը: Հացը բաժանվում էր 12 մասերի, և դովլաթը բաժին հասած ընտանիքի անդամին Նոր տարում հաջողություններ էին սպասվում: Մշտապես պատրաստվող ծիսական հացերն ասոցացվում էին նաև պտղաբերության հետ: Դրանով է բացատրվում նաև հատիկավոր կերակուրների առկայությունը, ինչի վառ օրինակը ավանդական աղանձն է:
Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված քուրքով:
Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ, Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն, ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:
Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են մրգեր, չրեր և խմորեղեն:
Տանտերը Կաղանդի ծառը նախ տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց հետո վերադարձրել տուն:
Ներկայումս բոլոր քրիստոնյա ազգերն Ամանորը տոնում են հունվարի 1-ին, որը նշանավորում է Հիսուս Քրիստոսի ծննդյան ամիսը: Հունվար նշանակում է ծնունդ:
Самые древние письмена, дошедшие до нас
Самые древние письмена, дошедшие до
нас, написаны на камне.
Первобытные люди жили в каменных
пещерах. Учёные нашли много пещер, на
стенах которых были изображены рисунки.
Там были нарисованы мамонты, олени,
буйволы и сами первобытные охотники с
каменными топорами, стрелами. Письмен-
ности тогда не было. Но люди уже умели рисовать. И в рисунках
старались рассказать о своей жизни. Тысячи лет рисунки заменяли
древнему человеку письменность.
Прошло много лет. Люди стали замечать и
понимать, что сообщения, передаваемые в
рисунках, состоят из отдельных картинок. Каж-
дая такая картинка-рисунок означает отдельное
слово. Значит, решили люди, и наша речь
состоит из отдельных слов. Каждое слово они
стали изображать каким-нибудь рисунком-зна-
ком. Так, в древнеегипетском письме кружок с
точкой означал Солнце, волнистые линии – Воду.
Проходили годы, и рисунки становились более
простыми. Человек замечает, что речь его делится не
только на слова, но и слова делятся на части – отдельные
звуки.
Следующим шагом стало создание буквенного письма.
Каждая буква означала звук.
Буквы были расположены в определённом порядке –
алфавите. В алфавите в виде букв изображены звуки
языка. Алфавиты разных народов имеют разное количество букв.
В русском алфавите 33 буквы, а в современном армянском – 39.
Армянский алфавит создал Месроп Маштоц в 405 году. Он много
путешествовал, изучал древние языки. Это помогло ему изобрести
армянские буквы. Благодаря письменности армяне, как и многие другие
народы, сумели сохранить свой язык и свою культуру.
Մաթեմատիկա 19.12.22
1) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշաններից որևէ մեկն
այնպես, որ ստացվի ճիշտ անհավասարություն.
ա) 5 · 7 > –1,
բ) 0 < (–3) · (–4),
գ) (–1) · (–4) > –1,
դ) –4 < 2 · 3,
ե) (–5) · 2 < 0,
զ) 5 · 7 < (–4) · (–9)։
2) Կատարե՛ք գործողությունները.
ա) (–2) · (|–4| – |–8|)=8
բ) (|–21|+|+4|) ։ (–5)=3.4
գ) ((–3) · (–7) – (–2) · |–4|) · (–6)=-552
դ) (|–9|+|–1|) ։ (18–(–6))=25
3) Ո՞ր թվանշանով է վերջանում 5-ի բաժանվող զույգ թիվը։
0
4)120-ը 480-ի քանի տոկոսն է։
25%