Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Հայկական ամանորի մասին

Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվի

Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական
ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնումմեր
սեղաններին:
Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն
տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր
ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը
դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր
(ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’
հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն:


Ավանդույթներն ըստ շրջանների
Անցյալում Շիրակում տարեհացը կտրելուց առաջ տան պառավն այն վերցնում,
թոնրատան երդիկի շուրջ երեք անգամ պտտվում էր, ապա երդիկից գցում քուրսու վրա:
Թբիլիսում թխվող մարդակերպ հացերից մեկը չիք էր կոչվում, մյուսըէգ: Էգը պահում էին ալյուրի մեջ, որպեսզի առատանար, իսկ չիքը գցում էին ջուրը, որպեսզի անցնող տարվա նման չքանար: Ջավախքում Նոր տարվա առավոտյան նահապետական ընտանիքը հավաքվում էր, տան հայրն ու մայրը նստում էին օջախի գլխին, մյուսները ավագության կարգով մոտենում էին նրանց համբուրում էին մեծահասակների ձեռքերը, շնորհավորում նրանց Ամանորը
և նվերներով փոխանակվում:
Համշենում ընդունված էր շնորհավորել ամեն ինչիրար շնորհավորելուց բացի. շնորհավորում էին գոմերն ու անասունները, մթերանոցները և մաղթում բախտ ու հաջողության: Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի 2 արորը չկոտրվեր: Հավատում էին նաև, որ հունվարի առաջին 12 օրերի եղանակների նման պիտի անցնեին տարվա 12 ամիսները: Ախալքալաքում հունվարի 1-ի գիշերը երիտասարդները գնում էին գետ, ջրի մեջ լցնում էին ցորեն ու գարի և սրբազան ջուրը տուն բերում: Լոռեցիները հավատում էին, որ տարեմուտի կեսգիշերին գետերը մի պահ կանգ են առնում, և ով այդ պահին հասցներ ջուր վերցնել կհարստանար: Այստեղ կար նաև մեկ
այլ հետաքրքիր սովորույթ. հին տարվա վերջին օրը տուն էին բերում մի մեծ
գերանտարեմուտի գերանը, դրանով օջախը վառում էին Նոր տարվա առաջին օրից մինչև Ծննդյան երեկոն, ապա գերանի մոխիրը շաղ էին տալիս հանդերում կանխելով
կարկուտը և ապահովելով բերքի առատությունը: Այս սովորույթը մինչև օրս
պահպանվում է: Հիմա էլ օջախը վառ են պահում և տուն մտնող հյուրերին խնդրում, որ
յուրաքանչյուրը մի տաշեղ գցի կրակի մեջ:
Նվերների փոխանակում
Հնում Ամանորը շնորհավորելու հետաքրքիր սովորույթ է եղել. բարեկամներն իրար տուն
այցելելիս նվիրել են հատիկեղենով ճաշեր և քաղցրեղեն:
Իսկ փեսացուն իր հարսնացուին նվիրել է խնձոր, իբրև պտղաբերության ևսիրո խորհրդ
անիշ: Կանայք իրենց հերթին սրբազան ծառերի ճյուղերին կարմիր կտորներ ու թելեր են
կապել, որպեսզի գալիք տարին ուրախ ու առատ լինիկարմիր-ուրախ-բախտավոր օրեր շատ լինեն: Իսկ հայկական Ամանորի տոնածառը զարդարվում էր չոր ճյուղի վրա գունավոր թելերից կախելով մրգեր, չրեր ու խմորեղեններ: Մեր պապերը Ամանորին ուտում էին միայն բուսական ծագում ունեցող ուտեստներ: Քանի որ Ամանորը Սուրբ Ծննդից առաջ էր լինում 7-օրյա պասի շրջանում, հետևաբար
Ամանորի կերակրացանկից բացառված էին կենդանական ծագում ունեցող բոլոր
տեսակի ուտեստները:
Սակայն դա չի նշանակում, որ սեղանները լի ու առատ չէին: Այնուամենայնիվ, Ամանորի
խմորեղենի մեջ չէր օգտագործվում կաթնային ծագում ունեցող մթերք կամ ձու, իսկ սառն
ու տաք ճաշատեսակները պատրաստում էին տարաբնույթ ընդեղենից ու հատիկեղենից:
Շատ տարածված է եղել հատիկեղենից ու ընդեղենից պատրաստված կոլոլակները,
ինչպես նաև պասուց ճաշատեսակները:
Ժամանակակից Ամանորի սեղանները թերևս ժառանգել են միայն պասուց դոլման:
Նախկինում ամանորյա սեղանները իրենց ճոխությամբ տոնական էին և ֆինանսական
մեծ բեռ չէին տանտիրոջ համար, քանի որ մարդիկ սեղանին էին դնում ողջ տարին իրենց
մշակած ու ամբարած բարիքը: Ի դեպ, այս շրջանում էին նաև տոնվում հարսանիքները,
քանի որ տունը բերք ու բարիքով լի էր

Оставьте комментарий