Հին հայկական ավանդույթում Ամանորի խորհրդանիշը ոչ թե Ձմեռ պապն էր, այլ
Կաղանդ պապը, ով հայտնվում էր գավազանով և ոչխարի մորթուց պատրաստված
քուրքով:
Կաղանդ պապը ազգային արժեքները, ծիսական համակարգը պահպանող ու
սերունդներին փոխանցող կերպար է։ Նրան ընկերակցում էին խլվլիկներն ու
արալեզները՝ Երա և Անի, Հազարան, Փուշ, Իմաստուն, Անտես, Եղեգ, Արեգ, Ասպետ,
Ճտպտիկ, Փառփառ, Չարմազան։ Խլվլիկի հետ այցելած Կաղանդ պապը փոքրիկներին ոչ
թե նվերներ, այլ Ամանորի յոթ խորհուրդ է տվել՝ փոխադարձ հարգանք, խաղաղություն,
ազնվություն, իմաստություն, աշխատասիրություն, համեստություն և գոհունակություն:
Ինչ վերաբերում է տոնածառին, ապա նախկինում հայերն այն հիմնականում
փոխարինել են ձիթենու ճյուղերով, որի չոր ճյուղերի վրա գունավոր թելերով կախել են
մրգեր, չրեր և խմորեղեն:
Տանտերը Կաղանդի ծառը նաև տարել է եկեղեցի և քահանայի օրհնությունը ստանալուց
հետո վերադարձրել տուն:
День: 8 декабря 2022
Հայկական ամանորի մասին
Հունվարի 1-ին արգելվում էր ընկույզ կամ կաղին կոտրել, որպեսզի արորը չկոտրվի
Ամանորը տարվա տոներից, թերևս, ամենասիրելին է: Հատկանշական է, որ հայկական
ավանդական ամանորյա խոհանոցի մի շարք կերակուրներ այսօր էլ տեղ են գտնումմեր
սեղաններին:
Ամանորի առիթով հայերը ոչ միայն լավ մաքրում էին տունը, այլև’ ախոռը: Ոչ միայն
տան անդամներն են նոր հագուստ հագնում, այլև անասունների եղջյուրներից կարմիր
ժապավեն են կապում’ գալիք տարին ուրախ անցկացնելու ցանկությամբ: Ամանորը
դիմավորելու հին ավանդույթներից կարելի է ասել չի պահպանվել միմյանց խնձոր
(ներսում մետաղադրամ) նվիրելու սովորույթը: Փոխարենն այսօր նվիրում են, օրինակ’
հագուստ, կենցաղային իր, հուշանվեր և այլն: