Գայլն ու ոչխարը
Շներից բզկտված գայլն անզոր պառկել էր և նույնիսկ չէր կարողանում կեր հայթայթել: Նա տեսավ ոչխարին և խնդրեց, որ գոնե խմելու ջուր բերի գետից․ «Դու ինձ միայն ջուր տուր, իսկ կերը ինքս կգտնեմ»: Բայց ոչխարը պատասխանեց.«Եթե ես քեզ ջուր տամ, հենց ինքս էլ քեզ համար կեր կդառնամ»:
- Ընտրիր այն միտքը կամ մտքերը, որոնք արտահայտում են ստեղծագործության գաղափարը (ասելիքը): Ընտրությունդ (ընտրություններդ) պատճառաբանի՛ր:
- Սա պատմություն է խեղճ գայլի և անսիրտ ոչխարի մասին, և այն ոչինչ էլ չի ուզում ասել:
- Առակը մերկացնում է չարանենգ մարդուն, որը գործում է դավադրաբար:
- Առակն այն մարդկանց մասին է, որոնք ծանր պահերին չեն օգնում մարդկանց:
- Առակը ողջախոհ մարդկանց մասին է, որոնց դեմ ուղղված բոլոր նենգություններն իզուր են անցնում:
- Առակը այն մարդկանց մասին է,որոնք ուրիշին չօգնելու և նեղություն չկրելու համար միշտ մի սուտ պատճառաբանություն ունենում են:
Առյուծն ու աղվես
Առյուծը շատ էր ծերացել, այլևս չէր կարողանում որս անել և երկար մտածելուց հետո որոշեց խորամանկել։ Նա մտավ մի մութ քարայր, շատ ծանր հիվանդ ձևացավ և ծանր ու մեծ պառկեց։ Խեղճ, միամիտ գազաններն այցելում էին, իսկ նա տեղնուտեղը մի ցատկով բռնում էր նրանց և ագահաբար խժռում։ Վերջապես խորամանկ ու խելացի աղվեսը, երկար մտածելուց հետո, գլխի ընկավ առյուծի խորամանկությունը, առանց վախենալու գնաց, կանգնեց քարայրից բավականին հեռու և քաղցր ձայնով հետաքրքրվեց, թե ինչպե՛ս է վեհափառ առյուծը։
Սոված և ուժասպառ առյուծը ուրախացած հարցրեց, թե ինչո՛ւ աղվեսը ներս չի մտնում։
Աղվեսն ասաց.
-Ես կմտնեի, եթե չտեսնեի, որ հետքերը մտնում են քարայր, բայց քարայրից դուրս չեն գալիս։
Առակն ուզում է ասել, որ դու, եթե խորամանկ լինես, չի բաձարվում, որ դիմացինտ կարող է ավելի խորամանկ լինել։
Գայլն ու հովիվը
Հովվի ամբողջ հոտը հիվանդությունից կոտորվեց։ Գայլն իմացավ ու եկավ հովվին մխիթարելու։
— Մի՞թե դա ճիշտ է, – հարցրեց հովվին, – Աստվա՜ծ իմ, ի՜նչ մեծ փորձանք է, ի՜նչ սիրունիկ, ինչ թմբլիկ ոչխարներ էին…
Եվ գայլն սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել։
— Շնորհակալ եմ, գա՛յլ եղբայր, – հառաչեց հովիվը, – տեսնում եմ՝ բարի ես ու սրտացավ։
— Ճիշտ որ՝ սրտացավ, – ասաց շունը, – փորձանքը մերն է, բայց տես, որ նրա սիրտն է ցավում։
Ինչո՞ւ էր լաց լինում գայլը։
Պատասխանդ պատճառաբանի՛ր մեկ-երկու նախադասությամբ։
Գայլը լացում էր, քանի որ առանց սնունդի մնաց։
ԿԱՄԱԿՈՐ ԱՅԾԻԿՆԵՐԸ
Երկու կամակոր այծ մի նեղ կամրջի վրա հանդիպեցին: Երկուսը միասին չէին կարող անցնել կամրջով. պետք է նրանցից մեկը մյուսին ճանապարհ տար:
— Դու ե՛տ գնա, որ ես անցնեմ,- ասաց մի այծիկը:
-Ինչո՞ւ դու ետ չես գնում, որ ինձ ես ասում.- պատասխանեց մյուսը:
Այծիկներր վիճեցին, ճակատ ճակատի խփեցին, սայթաքեցին ու ընկան ջուրը:
Ինչո՞ւ այծիկները չէին կարող միասին անցնել կամրջով:
Այծիկները չէին կարողանում անցնել ճանապարհ, քանի որ զիջելու ունակություն չունեին։