Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Մայրենի 24.11.22

Առյուծն ու նապաստակը

Առյուծը գտավ քնած նապաստակին և ուզում էր խժռել, երբ հանկարծ տեսավ, որ կողքով փախչում է եղջերուն: Նապաստակին թողեց ու ընկավ եղջերուի ետևից, իսկ նապաստակը աղմուկից զարթնեց ու փախավ:

Առյուծը շատ վազեց եղջերուի ետևից, բայց չկարողացավ բռնել և վերադարձավ այնտեղ, որտեղ թողել էր նապաստակին: Տեսնելով, որ նա էլ արդեն չքացել է, ասաց.«Տեղն է ինձ, ձեռքիս որսը բաց թողեցի և  դատարկ հույսի ետևից ընկա»:

Առաջադրանքներ

ա) Ընտրեք այն միտքը, որն արտահայտում է առակի գաղափարը (ասելիքը):

•  Երկու նապաստակի ետևից ընկնողը ոչ մեկին չի հասնի:

•  Մարդիկ, ընկնելով շատի ետևից, կորցնում են նաև քիչը:

•  Պետք չէ բավարարվել քչով, պետք է ձգտել ավելիին հասնել:

բ) Ինչո՞ւ այդ միտքը ընտրեցիք:
Քանի որ գլխից բարձր չես ցատկի։

Կարդացե՛ք առակը և լրացրե՛ք միտքը:

Մի որսորդ առյուծի հետք էր փնտրում: Նա փայտահատին հարցրեց, թե չի՛ տեսել արդյոք առյուծի հետքը կամ որջը: Փայտահատը պատասխանեց.

— Ես քեզ հենց իրեն` առյուծին ցույց կտամ:

Որսորդը վախից գունատվեց եւ դողդողալով շշնջաց.

— Չէ, ինձ միայն հետքն է հարկավոր, ոչ թե առյուծը:

Առաջադրանք

  • Առակը այն մարդկանց մասին է, որոնք ցույց չեն տալիս իրականում այն ինչ կան։Իրականում, եթե դու որևէ բան չես կարողանում անել պետք չէ բոլորին և ինքդ քեզ խաբել։
  • Վերնագրիր ստացված առակը: Ընտրածդ վերնագիրը պատճառաբանիր:
    <<Կեղծի Որսորդը>>։Այսպիսի վերնագիր եմ ընտրել, քանի որ իսկական որսորդը կգնար առյուծի հետևից, իսկ նա վախից քիչ էր մնում լեզուն կույլ տար։

 Աղվեսն ու խաղողը

Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ, հեռանալով, ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ամեն մի անհաջող փորձից հետո մեղադրում են ամենինչին բացի իրանցիծ։

Ուղևորներն ու սոսին

Ամառվա մի օր ուղևորները, կեսօրվա շոգից սաստիկ հոգնած, ճանապարհ էին գնում:

Նրանք տեսան սոսին, մոտեցան և պառկեցին նրա ստվերում` հանգստանալու:

Նայելով սոսու ոստերին` իրար մեջ խոսեցին.

— Բայց ախր անպտուղ է այդ ծառը և մարդկանց համար` անօգուտ: Սոսին նրանց   պատասխանեց.

— Ապերախտ եք դուք, իմ հովանուց օգտվում եք և տեղնուտեղն էլ ինձ անպտուղ և անօգուտ անվանում:

Առաջադրանք

Առակն այն մարդկանց մասին է, ովքեր ոչինչ չեն անում, ապրում են ուրիշների հաշվին և քնադատում նրանց արած գործը։

Оставьте комментарий