«Չեմ դավաճանի իմ Նվարդին»: Մի տրիոլետի պատմություն
1.Գտնել տրիոլետի երկու` ակնհայտ ու թաքնված գաղափարները:
Քանի որ Տերյանը այս բանաստղեծությունը գրել էր Մակսիմ Գորկու հետ ունեցած զրույցից հետո, մեզ ստիպում է ենթադրել, որ խոսքը հայոց լեզվի մասին էր։Այսինքն Տերյանը ուզում էր ասել, որ նա չի դադարելու մտածել և գրել հայոց լեզվով, ինչքան էլ գայթակղիչ լիներ առաջարկությունը այսինքն ունենար ավելի մեծ ճանաչում։
2.Բացատրել, թե Նվարդն ու Շամիրամը տրիոլետում ինչեր են խորհրդանշում:
Վերևում պատասխանել եմ։
3.Իրեն ո՞ւմ հետ է համեմատում Տերյանը, ինչո՞ւ:
Արա Գեղեցիկի հետ, քանի որ ինքն էլ Արա գեղեցիկի նման ընտրության առջև էր կանգնել։
4.Ի՞նչ է տրիոլետը: Փորձի՛ ր ինքդ գրել տրիոլետ։
Տրիոլետը անփոփոխ ձևի բանաստեղծություն է, որը կազմված է ութը տողից, և առաջին տողը կրկնվում է չորրորդ և յոթերորդ տողերում, իսկ երկրորդ տողը վերջին՝ութերորդ տողում։