Տեքստի մեջ գտի՛ր ուղղագրական սխալները և ուղղի՛ր.
Ծույլի հանգստյան օրը
Մի ծույլ մարդ կար: Ողջ օրը անց էր կացնում թաԽտին պաՌկած: Այս անբանը մի օր երազում տեսավ, որ ինքը դաշտում, քրտինքի մեջ կորած, աշխատում է: Առավոտյան արԹնացավ թե չէ, կանչեց կնոջն ու պատվիրեց.
-Ինձ այլևս ծույլ չասես: Ողջ գիշեր աշխատել եմ:
Ասաց ու իրենից գոհ՝ պառկեց:
Հենց այդ ժամանակ պատուհանի մոտով անցնող հարևանը մի կտոր գաթա դրեց լուսամուտի գոԳին ու ասաց.
-ՏեղիցԴ վե՛ր կաց, մոտեցի՛ր լուսամուտին: Քեզ համար այնտեղ գաթա եմ դրել:
-Ի՜նչ ես ասում, ես այսՕր տեղիցս չեմ շարժվելու, քանի որ ողՋ գիշեր աշխատել եմ: Այսօր իմ հանգստյան օրն է:
2.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բարդ բառեր:
Հորդահոս-ինքնահոս, սառնորակ-բարձրորակ, անուշահամ-քաղցրահամ, կենսագիր-ինքնագիր, զբոսանավ-սուզանավ, կարմրազգեստ-համազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:
3. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով՝ ստացի՛ր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաձայն, դեղնակտուց-դեղնավուն, ջրաղաց-ջրհոս, աշխարհամարտ-աշխարհազոր, ծովածոց-ծովագնաց, լեռնագնաց-լեռնազբոս, սրբավայր-Սրփապատկեր: