Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Ուղղագրություն և Ուղղախոսություն

Ձ Ց Ծ ուղղագրություն և ուղղախոսություն

Լսվող ց և ծ  հնչյունները գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:   

Օրինակ

ծափ, ծածուկ, ծով, ծաղիկ, ծիծաղ, ուրց, ցրիչ, ցնցել, կորցնել, վերցնել, հարցնել
 

Ձ հնչյունը հիմնականում գրվում է այնպես, ինչպես արտասանվում է:

Օրինակ

ձայն, ձյուն, ձանձրույթ, օձիք, հուշարձան, արվարձան, գեղձ, իղձ և այլնՍակայն կան արտասանության  և գրության որոշ տարբերություններ:

1. Ր-ից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով հետևյալ արմատներում՝ արձակ (արձակուրդ, ընդարձակ), բարձ (բարձիկ, բարձատեղ), բարձր (բարձունք, բարձրություն),  դարձյալ  (վերադարձ, անդրադարձ, իրադարձություն),  դերձակ, խուրձ (խրձել), հանդերձ (հանդերձարան), որձ (որձակ), վարձ (վարձատրել, աշխատավարձ), փորձ (փորձանք,  փորձագետ, անփորձ):

2. Ղ-ից հետո լսվող ց  հնչյունը  գրվում է ձ տառով՝ դաղձ,  դեղձ, դեղձենի, դեղձան, դեղձանիկ:

3. Ձայնավորից հետո լսվող ց հնչյունը գրվում է ձ տառով՝ օձ (օձաձուկ, օձագալար, օձաձև, վիշապօձ):

Նախադասություններ:

Իմ բարձը շատ փափուկ է:
Իմ ընկերները փորձարկում են իրենց ստեղծագործությունները

Оставьте комментарий