Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկա

Մաթեմատիկա դաս 11

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1)Գտե՛ք թիվը, եթե հայտնի է, որ նրա`

ա) 20 %-ը հավասար է 125-ի,         գ) 110 %-ը հավասար է 770-ի,
125:20*100=625

125*5=625 770:110*100=700
բ) 35 %-ը հավասար է 140-ի,           դ) 7/10 %-ը հավասար է 7/25-ի։
140:35=4 4*100=400 7/25:7/10=70/175

2)Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %­ն են։ 

Դասարանում կա 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասա­րանում։
12

3)Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։ 

Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։
25%

4)80 թիվը բաժանե՛ք երկու մասի 3 ։ 5 հարաբերությամբ։
30,50

Լրացուցիչ(տանը)

5)Պահեստում 2000 կգ մթերք կար։ Առաջին օրը պահեստից տարան 

ամբողջ մթերքի 40 %­ը, երկրորդ օրը՝ մնացածի 30 %­ը։ Քանի՞ կիլոգրամ մթերք մնաց պահեստում։
2000:100=200 200*40=800 2000-800=1200 1200:30%=360

6)Ցորենն աղալիս ստացվում է նրա զանգվածի 75 %-­ի չափ ալյուր։ 

Որքա՞ն ցորեն պետք է աղալ 375 կգ ալյուր ստանալու համար։

7)Ուղղանկյան երկարությունը 18 սմ է, որ նրա լայնության 120 %­ն է։ 

Գտե՛ք ուղղանկյան պարագիծը։
18:120=0.15 0.15*100=15 18*2=36 15*2=30 30+36=66

8)C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց 

երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3 ։ 4։ Գտե՛ք 

այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկա­րությունը 28 սմ է։

9)Հիմնարկի մի բաժնում կա 5 աշխատակից։ Բաժնի վարիչը 56 

տարեկան է, նրա տեղակալը` 52 տարեկան։ Մյուս աշխատակից­ների տարիքներն են` 60, 27 և 25։ Որքա՞ն է բաժնի աշխատակից­ների միջին տարիքը։
50

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի, Ուղղագրություն և Ուղղախոսություն

Գ,կ,ք ուղղագրություն և ուղղախոսություն

Գ, կ, ք հնչյունները հիմնականում ինչպես գրվում, այնպես էլ արտասանվում են, ինչպես՝ գազար, գարուն, ագահ, ձագար, վագր, սպունգ, ժառանգ, կատակ, կարկին,  անհարկի, քաղաք, քրքջալ, թոք, թաքնվել, հավաքվել:  

Կան  գրության և արտասանության մի քանի  տարբերություններ:

1.Ր-ից հետո արտասանվող ք հնչյունը  գրվում է գ տառով՝ երգ (երգել, համերգ, մեներգ), թարգման (թարգմանել, թարգմանիչ), կարգ (կարգին, անկարգ), մարգարե (մարգարեանալ, մարգարեություն), մարգարիտ (մարգարտազարդ, մարգարտահուռ), միրգ (մրգաման, մրգահյութ), պարգև (պարգևել, պարգևատրել), Սարգիս (Սարգսյան):

2.Ձայնավորից հետո արտասանվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ ավագ  (ավագանի, ավագություն), գոգ (գոգնոց, գոգավոր), զույգ  (զուգել, զուգարան), էգ (իգական), թագավոր(թագավորանիստ, թագավորություն),  ծագ (ծագել, արևածագ),  կարագ (կարագաման), հագնել  (հագուստ), հոգի (հոգևոր, հոգեբան), հոգս (հոգնել, մտահոգ), հոգնակի (անհոգնակի, հոգնակիություն), ձագ (ձագուկ, աներձագ), ձիգ (ձգել, ձգան), ճիգ (ճգնել, ճգնավոր), մարագ,մուգ (մուգ կարմիր, մգանալ), նորոգ (նորոգել, վերանորոգում), շոգ (շոգի, շոգեկաթսա), ոգի (ոգևորել, ոգեշնչել), պատարագ (պատարագել, պատարագիչ), սուգ (սգալ, սգազգեստ), տեգր (տեգրակին), ուրագ, օգնել (օգնական, օգնություն), օգուտ  (օգտակար, հանրօգուտ), Գրիգոր  (Գրիգորյան):

3. Ն-ից հետո լսվող ք հնչյունը գրվում է գ տառով՝ անգամ (միանգամից):