Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Առակներ

Մի իշխան կար խիստ չար և անիրավ: Նույն քաղաքում ապրում էր նաև մի այրի կին: Իշխանը, հարկ պահանջելով, նեղում էր նրան, իսկ այրի կինը աղոթում էր, որ իշխանը երկար ու խաղաղ կյանք ունենա: Գնացին ասացին իշխանին, թե քո չարության համար այրին աղոթում է:

Իշխանը եկավ և ասաց.

— Ես քեզ բարիք չեմ արել, ով կին, դու ինձ համար ինչո՞ւ ես աղոթում:

Այրի կինն ասաց.

— Քո հայրը վատ մարդ էր. ես անիծեցի, և նա մեռավ: Դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ չար: Այժմ վախենում եմ, որ մեռնես և քո որդին քեզնից ավելի չար լինի:

ՄԻ ԿԱԹ ՄԵՂՐԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌ

Մի մարդ խանութ ուներ և մեղր էր ծախում: Մեղրից մի կաթիլ կաթեց գետնին և մի պիծակ նստեց կաթի վրա: Կատուն վազեց և պիծակին առավ: Նրանից հետո շունը վազեց և կատվին առավ: Խանութի տերը շանը զարկեց և սպանեց: Այդ գյուղին դրացի մի գյուղ կար, և շունն այն գյուղից էր: Երբ շան տերն իմացավ, թե խանութպանն սպանել է իր շանը, այն ժամանակ եկավ և սպանեց խանութպանին: Հետո երկու կողմից վեր կացան գյուղացիք և միմյանց հետ մեծ պատերազմ արին: Նրանց մեջ կոտորած եղավ, և երկու կողմից կենդանի մնաց մի մարդ մի կաթիլ մեղրի համար:

ԵՐԿՈՒ ՆԿԱՐԻՉ

Մի թագավոր շինեց գեղեցիկ դարպաս և կամեցավ զարդարել այնպիսի նկարներով, որոնց նմանը ոչ մի տեղ չէր եղել: Ընտրեց երկու նկարիչների, մեկին տվեց մի պատը, մյուսին՝ մյուս պատը և նրանց միջև վարագույր քաշեց: Երբ նկարիչներն ավարտեցին իրենց գործը, թագավորը եկավ ու տեսավ, որ մեկը նկարել էր գեղեցիկ պատկեր, և շատ հավանեց: Իսկ մյուսը ոչինչ չէր նկարել, նա պատը շատ գեղեցիկ սարքել ու կոկել էր հայելուց ավելի լավ: Երբ թագավորը տեսավ, որ չի նկարել, այլ միայն կոկել է, զարմացավ և ասաց.