Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:
— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ,- չէր դա-դարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:
— Աչք մի տնկիր ուրիշինի վրա,- մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի:
-Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փո-խանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրո-րակ և հյութեղ դեղձեր աճեցնես:
Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:
Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հա-սունացող պտուղներով:Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին,և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց ծանրությունից,բունը ճրթո-ցով կոտրվեց,իսկ հասած դեղձերը ընկան գետնի վրա,որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:
Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի
Հարցեր և առաջադրանքներ
1. Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Այս առակի ասելիքն այն է, որ պետք չէ նախանձել ու ուրիշի ունեցածին աչք դնել:
2. Ներկայացրո՛ւ առակին բնորոշ առանձնահատկությունները:
Նախանձություն
3. Ընդգծված բառերը բացատրի՛ր:
շռայլորեն-առանց ափսոսալու, անխոհեմ-անմտածված, ամուր-պինդ, կենարար -Կյանք տվող, անվրդով — հանդարտ:
4. Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:
Աչք մի տնկի ուրիշինի վրա: