Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկա

Խնդիրներ

Խնդիր 1: Քանի՞ թվանշան է օգտագործվում
ա) 1-ից 579

1)9

2)90×2=180

3)579-99=480

4)480×3=1440

5)9+180+1440=1629
բ) 125-ից 3245
թվերը գրելիս:
874

Խնդիր 2: 16սմ կողմի երկարություն ունեցող քառակուսին տրոհեցին 4 սմ կողմի երկարություն ունեցող փոքր քառակուսիների: Ապա ստացված քառակուսիներից սարքեցին ուղղանկյուն, որի լայնությունը 8սմ է: Որքա՞ն է ուղղանկյան երկարությունը:
16

Խնդիր 3: Ուսուցիչն Անգետիկին հարցնում է, թե 1-ից մինչև ո՞ր թվերն են գրված գրատախտակին: Անգետիկը հերթով հաշվում է գրատախտակին գրված բոլոր թվանշանները և պատասխանում՝ 55: Ի՞նչ պետք է պատասխաներ Անգետիկն իրականում:
32

Խնդիր 4: Թատրոնում կա 525 մարդ, ընդ որում տղամարդիկ երեխաներից 2 անգամ շատ են, իսկ կանայք տղամարդկանցից 10-ով ավելի են: Պարզել, թե քանի՞ երեխա կա թատրոնում:

525 ը.ք. х-ե. տ-2x կ.=2x+10
x+2x+2x+10=525
5x+10=525
5x=525-10=515
X=515:5=103 երեխաների թիվը
Տղամարդկանց թիվը՝ 103×2=206
Կանանց թիվը՝ 206+10=216
Պատ.՝103

Խնդիր 5: 33 մ երկարությամբ պարանը տրոհել երկու պարանների այնպես, որ կարճ կտորում եղած դեցիմետրերի քանակը հավասար լինի երկար կտորում եղած մետրերի քանակին։

33մ=330 դմ

300դմ=30մ

30դմ

Խնդիր 6: Արամը 12 տարեկան է, իսկ նրա հայրը 37: Քանի՞ տարի անց Արամը երկու անգամ փոքր կլինի իր հորից:
Պատ.՝13

Խնդիր 7: 72կմ/ժ արագությամբ շարժվող գնացքը, որի երկարությունը 280մ է, քանի՞ վարկյանում կանցնի կանգառում կանգնած ուղևորի մոտով։
Պատ.՝14 վ.

Рубрика: 2022-2023 ուստարի, Մայրենի

Լեոնարդո Դա Վինչի

Մի այգում պնդուկենու կողքին աճում էր մի դեղձենի: Նա շարունակ նախանձով նայում էր իր հարևանի ճյուղերին, որոնք շռայլորեն լի էին բերքով:

— Այդ ինչի՞ց է, որ նա այդքան շատ պտուղներ ունի, իսկ ես՝ այդքան քիչ,- չէր դա-դարում փնթփնթալ անխոհեմ ծառը: — Մի՞թե դա արդարացի է: Թող էս նույնպես նույնքան դեղձ ունենամ: Ինչո՞վ եմ նրանից վատը:

— Աչք մի տնկիր ուրիշինի վրա,- մի անգամ ասաց նրան մոտակայքում բնակվող մի ծեր սալորենի:

-Մի՞թե չես նկատում, թե ինչ ամուր բուն և ճկուն ճյուղեր ունի պնդուկենին: Փո-խանակ անիմաստ փնթփնթաս ու նախանձես, ավելի լավ է ջանաս, որ բարձրո-րակ և հյութեղ դեղձեր աճեցնես:

Սակայն կուրացած չար նախանձով, դեղձենին չուզեց էլ ականջ դնել սալորենու բարի խորհուրդներին, և ոչ մի փաստարկ նրա վրա չէր ազդում: Նա անմիջապես հրամայեց, որ իր արմատներն ավելի խորը մխրճվեն հողի մեջ և այնտեղից ավելի շատ կենարար հյութեր և խոնավություն վերցնեն: Իսկ ճյուղերին նա հրամայեց ժլատություն չանել, իսկ ծաղիկներին՝ պտուղ դառնալ:

Երբ ծաղկունքի ժամանակն անցավ, ծառը պարզվեց, որ մինչև գագաթը լի է հա-սունացող պտուղներով:Դեղձերը, լցվելով հյութով, օրեցօր ծանրանում էին,և ճյուղերն այլևս անկարող էին պահել նրանց:Եվ ահա մի օր էլ, ծառը տնքաց  ծանրությունից,բունը ճրթո-ցով կոտրվեց,իսկ հասած դեղձերը ընկան գետնի  վրա,որտեղ էլ մնացին փտելու, անվրդով պնդուկենու ոտքերի մոտ:

Հեղինակ՝ Լեոնարդո դա Վինչի

Հարցեր և առաջադրանքներ

1.      Քո կարծիքով ո՞րն է այս առակի ասելիքը:
Այս առակի ասելիքն այն է, որ պետք չէ նախանձել ու ուրիշի ունեցածին աչք դնել:

2.      Ներկայացրո՛ւ առակին բնորոշ առանձնահատկությունները:
Նախանձություն

3.      Ընդգծված բառերը բացատրի՛ր:
 շռայլորեն-առանց ափսոսալու, անխոհեմ-անմտածված, ամուր-պինդ, կենարար -Կյանք տվող, անվրդով — հանդարտ:

4.      Փորձի՛ր տեքստին համապատասխան առած-ասացվածք գտնել:

Աչք մի տնկի ուրիշինի վրա: