Рубрика: 2022-2023 ուստարի, Մաթեմատիկա

Տառային արտահայտություններ

1. Տառային արտահայտություններ

Տեսական նյութ

Շատ հարմար է գրառումները սեղմ ներկայացնել հատուկ նշանների միջոցով: Դրա լավագույն օրինակն է թվերի դիրքային գրառումը 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 թվանշաններով: Հիշենք նաև թվաբանական գործողությունների +, -,, նշանները, համեմատման =, , >, <նշանները և փակագծերը՝ ():

Օրինակ՝ այն պնդումը, որ քառասունյոթ և երեսուներկու թվերի տարբերությունը վեցով բազմապատկելու արդյունքը հավասար է իննսունի, այս նշանների օգտագործումով գրի կառնվի շատ պարզ.

                                          (47-32)6=90: 

Խնդիրներ ձևակերպելիս թվերի փոխարեն սովորաբար կիրառվում են լատիներեն տառերը՝ a, b, c, d, x և այլն: Տառերի կիրառումը թույլ է տալիս համառոտ և ակնառու ներկայացնել խնդրի բովանդակությունը, ինչպես նաև բանաձևի տեսքով ներկայացնել տարբեր հատկություններ:

Օրինակ՝ եթե a տառով նշանակենք որևէ բնական թիվ, ապա զրոյի հատկությունները կգրվեն այսպես.

1) 0<a

2) a>0

3) a+0=a

4) 0+a=a

5) a0=0

6) 0a=0

7) a-0=a

8) 0:a=0

Այնպիսի գրառումը, որում, թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից բացի, օգտագործվում են նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն: Օրինակ՝ 

2a+3, a+b+32, cd-ab գրառումները տառային արտահայտություններ են: Եթե տառային արտահայտության մեջ տառերի փոխարեն տեղադրենք թվեր, ապա կստանանք թվային արտահայտություն: Այդ թվային արտահայտության արժեքը կլինի տառային արտահայտության՝ տեղադրված թվերին համապատասխանող արժեքը:

Հատուկ ընդգծեք նաև, որ հետագայում մենք որոշ դեպքերում պարզության համար չենք օգտագործի բազմապատկման նշանը՝ օրինակ՝ 3ab-ի փոխարեն կգրենք 3ab:

Առաջադրանքներ (դասարանում)

1) Ի՞նչ է տառային արտահայտությունը, բերեք տառային արտահայտությունների մի քանի օրինակ:

Այնպիսի գրառումը, որում, թվերից, թվաբանական գործողությունների նշաններից և փակագծերից բացի, օգտագործվում են նաև տառեր, կոչվում է տառային արտահայտություն:Օրիանկ՝

2a+3, a+b+32, cd-ab գրառումները տառային արտահայտություններ են:

2)  Տառային արտահայտության տեսքով գրի՛ առեք գործողությունների

հետևյալ հաջորդականությունը.

ա) a թիվը բազմապատկել 4-ով և արտադրյալին գումարել 6,
ax4+6

բ) y թվից հանել 11 և տարբերությանը գումարել z թիվը,
y-11+z

գ) 10-ը բաժանել a թվին և քանորդին գումարել 15-ի և b թվի արտադրյալը,
10:a+15:b=

դ) m թվին գումարել 5 և գումարը բազմապատկել n թվով:
(m+5)xn

3) Թվերի գրառումներում եղած տառերը փոխարինե՛ք թվանշաններով

այնպես, որ ստացվեն ճիշտ անհավասարություններ.

ա) 773 > 455, 

բ) 763 > 393,

գ) 944 > 888,

 դ) 33 < 47, 

ե) 529 > 436, 

զ) 1239 > 1234:

4) Կատարե՛ք գործողությունները, եթե a = 3.

ա) 3 ⋅ 3 + 386=395

բ) 27 ։ 3 + 96 ։ 3=41

գ) (17 – 3) ⋅ 3=45

 դ) (6 ⋅ 3 + 3) ⋅ 3 =63

5) Թատրոնի տոմսարկղում վաճառվել են ներկայացման

156 մանկական և 98 մեծահասակի տոմսեր՝ 90000 դրամ ընդհանուր արժեքով։ Որոշե՛ք տոմսերի գները, եթե մանկական տոմսը մեծահասակի տոմսից 3 անգամ էժան է։
156:3=52 52+98=150 90.000:150=6000 6000:3=2000
Պատ.՝Ման.2000 Մեծ.6000

6) Գրե՛ք մեկի հատկությունները՝ օգտագործելով տառային նշանակումներ:
1xa=a
a:1=a

Оставьте комментарий