Ի՞նչ կատարվեց… Երկնքում
Քանդուքարափ է:
Ամպերը փուլ են գալիս,
Տեղատարափ է:
Կապույտ մրրիկ է պայթել,
Կապույտ մշուշ է…
Ուռին ուզում է փախչել,
Բայց արդեն ուշ է:
Ուռին ճչում է կարծես.
-Հասե՜ք. աղետ է:-
Առուն ուշքի է եկել
Եվ արդեն գետ է:
Որոտում է ձորն ի վար,
Հոսում է ինքը,
Ինքը-Նորին Մեծություն,
Փլված երկինքը:
Ծառս է լինում և խառնում
Ամպն ու ալիքը
Եվ ծովերին է տանում
Այս արհավիրքը:
Առաջադրանքներ
- Ընդգծված պարզ նախադասություններից դուրս գրեք ենթական, ստորոգյալը, ավելացրեք ևս մեկ նախադասություն, որ դառնան բարդ նախադասություններ։
Ամպերը փուլ են գալիս, և պտտվում են։
Ուռին ուզում է փախչել, և կորել այս աշխարհից։
Առուն ուշքի եկավ, քնելուց հետո։ - Բանաստեղծությունից գտեք և դուրս գրեք հետևյալ բառերի հոմանիշները՝ հորդ անձրը, փորձանք, ցանկանալ, փոթորիկ։
Հորդ անձրը- ուժեղ անձրև,փորձանք-աղետ,ցանկանալ-ուզում,փոթորիկ-մրրիկ։ - Ձեր բառերով պատմեք յուրաքանչյուր քառատողը հերթով։
Քանդուքարափ է երկնքում-Երկինքը մռայլվեց և սկսվեց ուժեղ անձրև:
Ուռին ուզում էր փախչել, բայց արդեն ուշ էր-Սկսվում է այնքան ուժեղ քամի, որ թվում է, թե ուռին տեղից կպոկի:
Առուն ուշքի է եկել, և արդեն գետ է-Փոքրիկ առուները հորդառատ անձրևից գետ դարձան:
Որոտում է ձորն ի վար-Ամպրոպի հզոր ձայնը ամբողջ ձորն է բռնել: - Բանաստեղծությունը կարդալիս ի՞նչ ձայներ եք լսում, ի՞՞նչ գույներ եք տեսնում։
Ես լսում եմ անձրևի, կայծակների,մրրիկների,առուների և գետերի ձայնները:Ես բանաստեղծությունը կարդալիս տեսնում եմ կապույտ մոխրագույն, կանաչ, նարնջագույն,սպիտակ և շականակագույն - Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակը և բնության ո՞ր երևույթն է նկարագրված:
Իմ կարծիքով նկարագրված է գարունը: - Ընտրեք բանաստեղծության ձեզ ամենի շատ դուր եկած քառտողը և դրա համար նկար նկարեք։
