Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Հովհաննես Թումանյան «Իմ երգը»

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։

Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծընընդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ նշված բառերի համար գրեք հոմանիշ բառեր։
    պայծառ-լույսավոր,փորձանք-աղետ,երկյուղ-վախ,բաշխեմ-տարածեմ,անհուն-անսահման,վերուստ-վերևից:
  2. Բանաստեղծությունից դուրս գրեք 6 ածանցավոր բառ, դրանց արմատներով կազմեք նոր բառեր։
    Անհուն-հուն-հունար,անտակ-տակ-տակդիր,անծեր-ծայր-ծայրամաս,բարություն-բարի-բարեգործ,բախտավոր-բախտ-բախտաբեր,փ-անհատ-հատ,հատընտիր:
  3. Ի՞նչ գանձեր մասին է հեղինակը խոսում․ Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
    Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
    Հեղինակը գանձեր ասելով նկատի ունի սերը, բարությունը և շնհորքը:
  4. Կարո՞ղ  եք ասել, թե որն է հեղիանակի գանձեր հանքը։
    Սիրտն է:
  5. Ձեր կարծիքով ինչպե՞ս է հեղինակը սերն ու բարությունը բաժանում և հնարավո՞ր է, որ դրանք ավարտվեն։ Հատասխանը հիմնավորեք։
    Հեղինակը տարածում էր բարությունը սիրելով:Իմ կարծիքով սերն ու բարիությունը չեն կարող վերջանալ քանի դեռ դու սիրում ես և բարի արարքներ էս անում:
  6.  հեղինակն ո՞ւմ ի նկատի ունի, երբ ասում է՝ «Իր տրվածն եմ տալիս իրեն»։
    Հեղինակը նկատի ունի Աստվածին
  7. Ի՞նչ զգացողություն եք ունենում, երբ կարդում եք բանաստեղծությունը։
    Ես զգում եմ ինչպես է իմ հոգին լցվում սիրով և բարությամբ:Ձգում եմ ինչպես է իմ սիրտը լայնանում, զգում եմ ինչպես է իմ սիրտը լցվում սերով և ջերմացնում ինձ:

Оставьте комментарий