Рубрика: 2021-2022 ուստարի, Հաշվետվություն, Մայրենի

Հաշվետվություն Մայրենի

Միջին դպրոց

  • Ի՞նչ գիտեք Միջին դպրոցի մասին:
    Ոչ մի բան:)
  • Ցանկանո՞ւմ եք տեղափոխվել Միջին դպրոց:
    Այո ցանկանում եմ:
  • Թվարկեք Միջին դպրոցի ձեզ ծանոթ ուսուցիչներին:
    Ը.Ռոբերտ,Ը.Էրիկ,Ը.Հրայր,Ը.Գոհար:
  • Ինչպիսի՞ն կցանկանայիք, որ լիներ Միջին դպրոցը:
    Ես կցանկանայի, որ միջին դպրոցը լինել ուրախ, հավես,հեշտ և շատ ֆիսկուլտուռայի և աշխարհագրության դաս ունենայինք:
  • Ուսումնական պլանի քննարկումներ, անհատական ուսումնական պլաններ
Рубрика: 2021-2022 ուստարի, Հաշվետվություն, Մայրենի

Հաշվետվություն մայրենի

  • Դպրոցում ձեր ուսումնառության ողջ շրջանում ի՞նչն եք ամենից շատ կարևորում, ի՞նչը կամ ո՞ւմ երբեք չեք մոռանա, ինչո՞ւ:
    Ես իմ ողջ ուսումնառության շրջանում չեմ, մոռանա մեր բոլոր դասատուներին, որոնք մեզանից մարդ են սարքել:
  • Կարո՞ղ եք թվարկել 5 բան, որ սովորել եք դպրոցում և չափազանց շատ եք դրանք կարևորում:
    Ուղղագրություն,տառերը,մաթեմատիկան,նախադասություն կազմելը և կարդալը:
  • 3-րդ դասարնցիներին ներկայացրեք, թե ինչ է իրենց սպասում 4-5-րդ դասարաններում, ի՞նչ խորհուրդ կփոխանցեք նրանց:
    4-րդ դասարանից ճիշտն ասած փոփոխումենրը չեն զգացվելու և այդքան դժվար չի լինելու:5-րդ դասարանից փոփոխումները արդեն զգացվում են:Առարկաները ավելի են դժվարանում:Բայց եթե դասի ժամանակ չշեղվես ուրիշ բաների վրա, այդքան դժվար չի լինելու:3-րդ դասարանցիներին խորհուրդ կտաի, որ ավելի շատ հետաքրքրվեն դասով և քիչ շեղվեն:
  • Կա՞ ուսուցիչ, որ շատ եք սիրում կամ բոլորովին չեք սիրում. նշեք  պատճառը:
    Ես սիրում եմ բոլոր դասատուներին:Չկա այդպիսի դասատու, որին ես չեմ սիրում:Ես միայն չեմ սիրում նրանց առարկաները:Բայց դասատուների դեմ ոչ մի բան չունեմ:)
  • Կցանկանայի՞ք շարունակել ուսումն Արևմտյան դպրոցում, ինչո՞ւ:
    Այո ես կցանկանայի:Ես կցանկանայի, քանի որ Արևմտյան դպրոցը մեր համար երկրորդ տունն է դարձել:Հոգուն շատ մոտիկ տեղ է դարձել:
  • Ծնողներին խնդրեք, թող մի քանի նախադասությամբ բնութագրեն ձեր ուսուցումն Արևմտյան դպրոցում:
    Ուրախ և երջանիկ 5 տարիներ,որոնց ընթացքում հանդիպեցին բազմաթիվ փորձությունների և դժվարությունների:
Рубрика: 2021-2022 ուստարի, Արևմտահայերեն, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Նախաճաշին անհրաժեշտութիւն

Բոլորիս ծանօթ է, որ աշակերտներ, երբ առտու կանուխ արթննան, ընդհանրապէս չեն ուզեր նախաճաշել եւ գրեթէ անօթի դպրոց կ’երթան, ուր հազիւ առաջին զբօսանքին է որ սանտուիչ մը կամ այլ բան կ’ուտեն։ Այս երեւոյթին պատճառները յստակ են. նախ՝ աշակերտներ կը նախընտրեն նախաճաշի ժամանակ չյատկացնել, փոխարէնը՝ քառորդ ժամ աւելի քնանալ, իսկ երկրորդ՝ աշակերտներ առաւօտ կանուխ ախորժակ չեն ունենար կանոնաւոր նախաճաշ ընելու։ Այս պատճառները հասկնալի են, սակայն եթէ գիտնաք թէ նախաճաշը որքա՛ն կարեւոր է, թերեւս մտածէք ձեր սովորութիւնը փոխելու մասին։ Սիրելինե՛ր, առաջին հերթին պէտք է գիտնաք, թէ ինչպէս որ ինքնաշարժը վառելանիւթի պէտք ունի աշխատելու համար, նոյնպէս ալ մարդկային մարմինը, յատկապէս ուղեղը, սնունդի պէտք ունի լաւ աշխատելու

համար։ Ենթադրենք թէ աշակերտ մը երեկոյեան ժամը 7-էն 8-ի միջեւ ընթրեց, եւ եթէ առտուն բան մը չկերաւ եւ սպասեց մինչեւ ժամը 10-ի զբօսանքը, իր ստամոքսը շուրջ 15 ժամ պարապ մնացած պիտի ըլլայ, իսկ մարմինն ալ՝ առանց անհրաժեշտ սնունդի։ Բնականաբար, այս երեւոյթը իր ժխտական անդրադարձը պիտի ունենայ աշակերտին առողջութեան վրայ, յատկապէս անոր կեդրոնացումին ու ըմբռնելու կարողութեան վրայ։ Ուսումնասիրութիւններ ցոյց կու տան հետեւեալ երեւոյթները.

· Նախաճաշ ընող աշակերտներ երկար ժամանակ անօթի չեն զգար եւ աւելի լաւ կը կեդրոնանան դասերուն վրայ։

· Նախաճաշին սննդարար ուտելիքներ ուտող աշակերտները աւելի քիչ կը բացակային դպրոցէն:

· Նախաճաշին սննդարար ուտելիքներ ուտող աշակերտները աւելի քիչ կը փորձուին վնասակար բաներ ուտել, հետեւաբար յաւելեալ կշիռք ունենալու հարց կամ մտահոգութիւն չեն ունենար։

Ուրեմն, սիրելի՛ աշակերտներ, եթէ սովորաբար նախաճաշ չէք ըներ, ատենն է որ փորձէք փոխել այդ ոչ-առողջապահական սովորութիւնը եւ, նուազագոյնը, սննդարար ուտելիք մը ուտէք առտուները (թէկուզ պանան մը կամ խնձոր մը), նաեւ խմէք գաւաթ մը կաթ կամ պտուղի հիւթ։ Վստահ եղէք, որ ժամանակի ընթացքին պիտի տեսնէք նախաճաշին բարերար ազդեցութիւնը ձեր առողջութեան եւ, մանաւանդ, ձեր ուսումնական արդիւնքներուն վրայ։ Վերջապէս, կ’արժէ աւելցնել նորագոյն ուսումնասիրութեան մը արդիւնքը, որ առաջին հերթին կը շեշտէ կանուխ (Ժամը 7:30-էն առաջ) նախաճաշելու կարեւորութիւնը, սակայն կ’աւելցնէ, թէ ուշ նախաճաշելը աւելի լաւ է, քան

բնաւ նախաճաշ չընելը։ Նոյն ուսումնասիրութիւնը կ’ապացուցէ, որ նախաճաշ ընող անձերը ո՛չ միայն աւելի առողջ կ’ապրին, այլեւ՝ աւելի երկար։ Հետեւաբար, ծնողներ եւս, եթէ ունին նախաճաշ չընելու յոռի սովորութիւնը, պէտք է ջանան օրինակ հանդիսանալ իրենց զաւակներուն եւ սկսին սննդարար նախաճաշ ընել առաւօտները, որպէսզի իրենց զաւակներն ալ հետեւին իրենց օրինակին:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հաշվետվություն, Բնագիտություն

Բնագիտություն հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը:

Բնագիտություն

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Ամեթիստ տեղեկություն, Սոխը մանրադիտակի տակ, Սատանայական սունկ, Տրյուֆել:

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Իմ կարծիքով մեր քնննարկված նյութերից ամենա հետաքրիրն էր, մինեռալների թեման:Ամենա դժվարը ես ճիշտն ասած չգիտեմ, որն էր:

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Այնքան բան եմ սովորել, որ չեմ կարող բորոլը ասել:Ընդամենը կասեմ ամենակարևոր բանները:Պատվաստվցած ծառը տնկելուց, ծառի պատվաստը պետք է լինի դեպի արևելք, և ծառը տնկելուց նրա արմատները պետք է միքիչ կտրել նրա արմատները, որ ծառը թարմանա:

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։
Իհարկե կկարողանամ:Օրինակ, եթե ինձ հարցնեին, երբ է ավելի լավ տնկել ծառերը ես կպատասխանեի, որ ծառերը ավելի լավ է տնկել աշնանը, քանի որ գարնանը արմատները իրար ավելի վատ են կպնում

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Մասնակցել եմ 3 ֆլեշմոբի

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Ինչ կատարվեց… երկնքում

Ի՞նչ կատարվեց… Երկնքում 
Քանդուքարափ է: 
Ամպերը փուլ են գալիս, 
Տեղատարափ է:

Կապույտ մրրիկ է պայթել, 
Կապույտ մշուշ է… 
Ուռին ուզում է փախչել, 
Բայց արդեն ուշ է:

Ուռին ճչում է կարծես. 
-Հասե՜ք. աղետ է:- 
Առուն ուշքի է եկել 
Եվ արդեն գետ է:

Որոտում է ձորն ի վար, 
Հոսում է ինքը, 
Ինքը-Նորին Մեծություն, 
Փլված երկինքը:

Ծառս է լինում և խառնում 
Ամպն ու ալիքը 
Եվ ծովերին է տանում 
Այս արհավիրքը:

Առաջադրանքներ

  1. Ընդգծված պարզ նախադասություններից դուրս գրեք ենթական, ստորոգյալը, ավելացրեք ևս մեկ նախադասություն, որ դառնան բարդ նախադասություններ։

    Ամպերը փուլ են գալիս, և պտտվում են։
    Ուռին ուզում է փախչել, և կորել այս աշխարհից։
    Առուն ուշքի եկավ, քնելուց հետո։
  2. Բանաստեղծությունից գտեք և դուրս գրեք հետևյալ բառերի հոմանիշները՝ հորդ անձրը, փորձանք, ցանկանալ, փոթորիկ։

    Հորդ անձրը- ուժեղ անձրև,փորձանք-աղետ,ցանկանալ-ուզում,փոթորիկ-մրրիկ։
  3. Ձեր բառերով պատմեք յուրաքանչյուր քառատողը հերթով։
    Քանդուքարափ է երկնքում-Երկինքը մռայլվեց և սկսվեց ուժեղ անձրև:
    Ուռին ուզում էր փախչել, բայց արդեն ուշ էր-Սկսվում է այնքան ուժեղ քամի, որ թվում է, թե ուռին տեղից կպոկի:
    Առուն ուշքի է եկել, և արդեն գետ է-Փոքրիկ առուները հորդառատ անձրևից գետ դարձան:
    Որոտում է ձորն ի վար-Ամպրոպի հզոր ձայնը ամբողջ ձորն է բռնել:
  4. Բանաստեղծությունը կարդալիս ի՞նչ ձայներ եք լսում, ի՞՞նչ գույներ եք տեսնում։
    Ես լսում եմ անձրևի, կայծակների,մրրիկների,առուների և գետերի ձայնները:Ես բանաստեղծությունը կարդալիս տեսնում եմ կապույտ մոխրագույն, կանաչ, նարնջագույն,սպիտակ և շականակագույն
  5. Ձեր կարծիքով տարվա ո՞ր եղանակը և բնության ո՞ր երևույթն է նկարագրված:
    Իմ կարծիքով նկարագրված է գարունը:
  6. Ընտրեք բանաստեղծության ձեզ ամենի շատ դուր եկած քառտողը և դրա համար նկար նկարեք։
Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

Մեղվաբծություն + Մաթեմատիկա

Մեղվի փեթակը ունի ուղանկյունանիստի տեսք: Նրա չափումներն են՝ բարձրություն 44 սմ, երկարություն 35 սմ, լայնություն 35:
Փեթակի ծավալը ՝ 44*35*35
53900 խորհանարդ
Փեթակի կափարիչը ունի քառակուսու տեսք:Նրա չափումներն են ՝ կողմը 57 սմ է:
Կափարիչի ծավալը 57*57=3249
Մեկ մեղվով շրջանակը արժի 5000 դրամ:Որքան պետք է վճարի մեղվաբուծը, որպիսզի 9 այդպիսի շրջանակ ունեցող մեղվատարին:
5000*9=45.000
45.000
Որքան վճարեց մեղվաբուծը, եթե գնեց այդպիսի 15 մեղվաընտանիք:
15*45.000=675.000
Մեկ լիտր բանկայում տեղավորվում է 1,5 կգ մեղր:Որքան մեղր կտեղավորվի 4 լիտրանոց բանկայում:
1,5*4=6 կգ
6 կգ

Рубрика: 2021-2022 ուստարի, Հաշվետվություն, Մայրենի

Մայրենիի հաշվետվություն

Բլոգային աշխատանք

Գրել ձեր, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը ձեր բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:

Իմ դուրը բլոգային ուսուցումը շատ է դուր գալիս:Հավես է:
Իմ մայրիկը կարծում է, որ բլոգը իհարկե հետաքրքիր է, բայց շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե օգտագործեինք զուգահեռ գիրք և տետրեր:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն, Ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Արատես

Օր 1-ին

Ամսի 13 ուրբաթ օրը, մենք իրականացրեցինք ճամփորդություն դեպի Արատես:Ճանապարհի ընթացքում մենք կանգառներ ենք ունեցել տվյալ տեղերում ՝ Հայրավանք,Նորատուսի խաչքարեր,Սելիմի քարվանատուն,Եղեգիս գյուղ:Շատ հետաքրքիր կանգառներ էին, մանավանթ «Նորատուսի խաչքարերը»-ը: Ժամը 16:30 մենք հասանք Արատես:Տեղավորվեցինք մեր սենյակներով:17:00-19:00 հանգիստ էր:Հանգիստի ժամանակ մենք խաղացինք տարբեր խաղեր:19:00 սկսեց ընթրիքը:Ընթրիքից հետո մենք փայտ հավաքեցինք վաղվա խարույկի համար: 23:00 մեր մոտ քուն էր:Առաջին գիշերը ես չկարողացա քնել, չգիտեմ ինչու  ¯\_(ツ)_/¯:

Oր 2-րդ

Ժամը 8:30 մենք արթնացանք:Նախավարժանք արեցինք և 10:00 գնացինք նախաճաշելու:

11:00 մենք հավաքեցինք մեր սենյակները և դրանից հետո հանգիստ ունեցանք: 14:00 մենք ունեցաք ճաշ որից հետո Արատեսով ման եկանք՝Արատեսի վանք, աղբյուրների քարանձավով:Աղբյուրների մոտ մենք նաև ջուր խմեցինք,շատ համեղ ջուր էր:
16:00-17:30 ունեցել էինք հանգիստ:Հանգիստի ժամանակ խաղացինք տարբեր խաղեր:
18:00 մենք արեցինք սենյակների չափումներ: 19:00 ընթրիք ունեցանք: 20:00 խարույկի մոտ հավաքվեցինք և դրանից հետո գնացինք քնելու:

Օր 3-րդ

Ժամը 8:00 մենք արթնացանք միքիչ խաղացինք և հավաքվեցինք, քանի որ 11:00 մենք մեկնելու էինք: 9:30 մենք նախաճաշեցինք:Նախաճաշելուց հետո մենք ունեցանք 30 րոպե հանգիստ:Հանգիստի ժամանակ մենք հավաքում էինք մեր քնապարկները, քանի որ մինչև այդ չէինք հասցրել:10:00 մենք մաքրեցինք մեր սենյակները:11:00 մենք բերեցինք մեր բոլոր իրերը պանդոկի մոտ:Այդտեղից մեր իրերը տեղավորեցինք տրանսպորտի մեջ:Ճանապարհի ընթացքում մենք նաև բարձրացել ենք Սմբատաբերդ մոտ 3 կմ:Բարձրանալը և իջնելը թեվեց 1 ժամ 20 րոպե:Ճիշտն ասած դժվար էր, բայց հավես էր:Բարձրանալուց մենք տեսանք 17 արտասահմանցի (⚆_⚆):Ճանապարհին ես հաշվում էի, քանի արտասահմանցի կտեսնեմ:Բարձրանալը դժվար էր, բայց իջնելը շատ ավելի հեշտ էր:

Վերջապես 18:00 մենք հասաք Երևան:

Ճիշտն ասած, այս 3 օրյա ճամփորդությունը իմ ամենասիրածն էր:Շատ շնորհակալություն Ընկեր Արմինեյին այս ճամփորդությունը կազմակերպելու համար: