Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Հ.Թումանյան «Գարնան առավոտ»

Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած
Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Ծղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության մեջ ընդգծված բառերը դրեք ուղիղ ձևով և դրանցով կազմեք նախադասություններ։
    Սլսլան-Ծաղիկները բուրմունք սլսլում է ամբողջ դաշտով:Շորորալ-Ես շորորալով գալիս եմ:Կռկռալ-Ագռավները կռկռում են:Կարդալ-Ես գիրք եմ կարդում:Շնկշնկալ-Քամին շնկշնկում է:Զնգզնգալ-Զանգակները զնգում են:Խոխոջել-Ջրվեժը խոխոջում է:
  2. Յուրաքանչյուր քառատողում կա երկուական ենթակա, գտեք դրանք, դուրս գրեք և գրեք, թե ինչ են դրանք անում։
    Հարսն ու աղջիկը-Հարսն ու աղջիկ հանդերն ելան Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ:
    Կռունկ-Կռունկն եկավ երամ կապած
    Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ:
    Կաքավ-Կաքավ քարին տաղ է կարդում,
    Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
    Առուն-Հովտում առուն խոխոջում է
    Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ:
    Քամին-Քամին բարակ շընկշընկում է
    Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։
    Լուսի-Բարի լուսի զանգեր զարկին
    Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ
    Լուսը-Լուսը բացվեց մեր աշխարհքին
    Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։
  3. Կարդացեք բանաստեղծությունը 5 անգամ, ի՞նչ ձայներ եք լսում, ի՞նչ գույներ եք տեսնում բանաստեղծության մեջ։

    Բանաստեղծությունը կարդալիս ես լսում եմ թռչունների ծլվլոց, առվի խոխոջը,քամու շնկշնկոցը, զանգակների զնգոցն եմ լսում :Ես բանաստեղծության մեջ տեսնում եմ կապույտ,դեղին,կանաչ,սպիտակ,կարմիր :Բանաստեղծությունը կարդալիս բնությունն եմ տեսնում:

Оставьте комментарий