Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Ճանփորդություն դեպի Գյումրի

Ապրիլի 8-ին ուրբաթ օրը մենք շարժվեցինք դեպի Գյումրի: Ճանապարհը տևեց մոտավորապես 3 ժամ:Շուտով մենք հասանք հյուրանոց, քանի որ ամբողջ օրը ուժեղ կարկուտ եկավ և մենք մնացինք մեր սենյակներում: Երկրորդ օրը, առավոտյան մենք մարզվեցինք,նախաճաշեցինք և գնացինք Գյումրիով ման գալու:Մենք մտանք Ձիթողցոնցի տուն թանգարան և Սուրբ Յոթ վերք եկեղեցին ենք մտել:Քաղաքով 3-4 ժամ քայլելուց հետո մենք մտանք պոնչիկանոց:Մենք նաև այցելել ենք Մուշուրբայագործին, որը, որ միակն է այս աշխարում,որ կարողանում է կլկլան բաժակ սարքել:Դրանից հետո մենք ետ դարձանք հյուրանոց:Մենք խաղացինք ֆուտբոլ:Հետո մենք գնացինք ընթրելու:Ընթրիքից հետո մենք հավաքվեցինք իմ սենյակում և սկսեցինք տարբեր խաղեր խաղալ:
Ճիշտն ասած ես երկրորդ օրից շատ գոհ էի:
Երրորդ օրը մենք արթնացանք և գնացինք նախաճաշելու:Մենք պետք է արագ հավաքվեինք, քանի որ մի 30 րոպեից մենք պետք է ետ գնաինք քաղաք:

Մենք արագ հավաքվեցինք և գնացինք քաղաք:Ետ դառնալու ժամանակ մենք այցելել ենք զարդագործի մոտ, որը որ զենքը սարքել է զարդ:Նաև մենք կանգառ ենք ունեցել Հետևալ տեղերում:
Անի Պեմզա, Երերույքի տաճար
Ջրափիի եկեղեցի, Ջրափիի քարվանատուն:

Այս ճանփորդությունից ես շատ գոհ եմ: Մենք այս 3 օրում այնքան բան հասցրեցինք անել:Իմ կարծիքով այս ճանփորդությունը իմ կյանքի մեջ ամենա լավն է:

Արևմտահայերեն-Արևելահայերեն թարգմանություն

Մի փոքրիկ տղա դուրս եկավ դպրոցից-Փոքրիկ տղան մը դուրս ելավ դպրոցէն: 

Ես աշխատում եմ գործարանում-Ես կաշխատէմ գործարանի մեջ:

Մի թռչուն թռավ արտից-Թռչյուն մը թռավ արտէն:

Մի մարդ քարից մեծ գեղեցիկ տուն կառուցեց-Մարդ մը քարէն մեծ գեղեցիկ տուն շինեց:

Մի մեծ արջ ուտում էր անտառի հատապտուղներից-Մեծ արջ մը կուտէր անտառի հատապտուղներէն:

Հացից մի կտոր պոկեց և տվեց շանը-Հացէն կտոր մը պոկեց եւ տվեց շանը: 

Սովից քունը չէր տանում-Սովէն քունը չէր տանի:

Մի օր երեխաները դպրոց էին գնում-Օր մը երեխաները դպրոց կերթայն:

երբ տղաների մայրը խանութում էր, տեսնում է անկրկնելի գունագեղ նկար-Երբ տղաքի մայրը խանութի մեջ էր, կտեսնէ անկրկնելի գունագեղ նկար:

Մի օր նկարիչը աքաղաղ է նկարում, բայց մոռանում է գունավորել այն-Օր մը նկարիչը աքաղաղ կնկարէ, բայց կմորռնա գունավորել զայն:

Վարդագույն քաղաքում ահ ու սարսափ էր տարածվել-Վարդագույն քաղաքի մեջ ահ ու սարսափ էր տարածվել:

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում-Ժամանակով մարդ մը ու կնիկ մը կլինէն:

Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում-Անտառի ծառերէն ոչ մեկը անօր հետ ընկերություն չէր ըներ:

Նա իր ոտքի տակ սեղմել էր մի դեղնափայլ մետաղ ու կանչում էր-Նա իր ոտքի տակ սեղմել էր դեղնափայլ մետաղ մը ու կկանաչէր: