Ժամանակին աղի վաճառորդ մը կար, որ մօտակայ քաղաքէն աղ կը գնէր եւ
պարկերը իշուն վրայ բեռցնելով կը ծախէր շուրջի գիւղերուն։ Ճամբուն վրայ կար
գետակ մը, ուրկէ կ’անցնէին։ Սակայն քանի որ կամուրջ չկար եւ ջուրն ալ խորունկ չէր,
գետակը կ’ացնէին ջուր մտնելով: Օր մը, մարդուն չար բախտէն, էշը կը սահի եւ ջուրին
մէջ կ’իյնայ։ Աղերուն մեծ մասը կը լուծուի ջուրին մէջ: Երբ էշը դարձեալ կը կանգնի, կը
զգայ, որ բեռը բաւական թեթեւցած է։
Այդ օրուընէ սկսեալ, ամէն անգամ որ էշը գետակէն պիտի անցնէր, կ’իյնար
ջուրին մէջ։ Վաճառորդը ի վերջոյ կը սկսի կասկածիլ, որ էշը դիտմամբ* կ’իյնայ՝ բեռը
թեթեւցնելու համար։ Ուրեմն կ’որոշէ անոր դաս մը տալ։ Յաջորդ քաղաք երթալուն,
աղի փոխարէն բամպակ կը գնէ ու կը բեռցնէ իշուն վրայ։ Էշը կը զգայ, որ բեռը աւելի
թեթեւ է, բայց կը մտածէ, որ եթէ դարձեալ ջուրը իյնայ, ա՛լ աւելի պիտի թեթեւնայ։
Ուստի, ըստ սովորութեան, դարձեալ կ’իյնայ ջուրին մէջ։ Բայց երբ կը փորձէ կանգնիլ,
բեռան ծանրութիւնը զինք կրկին վար կը ձգէ, որովհետեւ բամպակը ջուր ծծած եւ շատ
ծանրացած էր։ Վաճառորդը լաւ մը կը ծեծէ իշուն, մինչեւ որ կանգնի եւ այդ ծանրացած
բեռով քալէ։ Այդ օրուընէ սկսեալ, էշը կարելին կ’ընէ դարձեալ ջուրը չիյնալու։
Պատմուածքը ցոյց կու տայ, որ մեր գործը դիւրացնելու համար եթէ խաբէութեան
դիմենք, հետեւանքը գէշ կ’ըլլայ:
Մի վաճառորդ- վաճառորդ մը
Մոտակա — մօտակայ
Աղ կգներ —աղ կը գնէր
վրա —վրայ
գյուղերում-գիւղերուն
ծախում էր — կը ծախէր
մի գետակ — գետակն մը
որտեղ անցնում էին — ուրկէ կ’անցնէին
խոր-խորունկ
չար բախտ — չար բախտէն
սահում է-կը սահի
ջրի մեջ ընկավ-ջուրին մէջ կ’իյնայ
լցվումեն-կը լուծուի
դարձյալ-դարձեալ
կանգնում է-կը կանգնի՛
զգում է-կը զգայ
բավական-բաւական
թեթևացավ-թեթեւցած
երբ օրը սկսեց-օրուընէ սկսեալ
կընկներ-կ’իյնար
День: 29 марта 2022
Գարնանային խնդիրներ
- Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
1+2=3
22-11=11 - Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։
1+4=5
25:5=5
25-5=20
- Աննան ու իր փոքրիկ քույրիկը որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աննան, եթե նա քույրկից 5 անգամ շատ գումար ուներ։
1+5=6
3000:6=500
3000-500=2500 - Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։
2400-400=2000
2000:2=1000
1000+400 1400 - Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
8+6=14
14+1=15 - Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
11+6+1=18 - Զամբյուղում կար 10 կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
12+1=13 - Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։
1800:9=200
200×2=400 - Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
(3×5+5):2=10 - Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
(10+30):2=20 - Սիրելի սովորողներ, կազմեք գարնան ու գարնանային տոնին նվիրված խնդիրներ։
Ապրիլի 1-ը սկսելու է 10 օրից ուրբաթ օրը:Փորձիր իմանաս թե շաբաթվա, որ օրնես:
Երեքշաբթի
Այսօր Մարտի 29 երեքշաբթի օրը:Զատիկը սկսում է Ապրիլի 16:Փորձիր իմանալ, թե շաբաթվա, որ օրին է սկսելու Զատիկը:
Շաբաթ