Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Փաստեր թվերի մասին

Փաստ 1.Չինաստանի հիվանդանոցներում չկա չորրորդ հարկ, քանի որ 4 թիվը այնտեղ հասկացվում է ինչպես մահ:

Փաստ 2:666 թիվը Աստվածաշնչում համարվում է ինչպես սատանայի թիվ

Փաստ 3.

Գուգոլ թիվը, որը իրենից ներկայացնում է 100 0-ներով թիվ, հայտնի է դարձել ի շնորհիվ Google որոնողական համակարգի, որը մի փոքր այլակերպել է այն՝ Googol-ից դարձնելով Google:

Որքա՞ն մեծ է այս թիվը: Եթե ամբողջ տիեզերքը լցնենք թղթե թերթիկներով և ամեն մեկի վրա 0 գրենք, կպարզվի, որ մենք գրել ենք ընդամենը այս թվի կեսը:

Փաստ 4.

7 թիվը համարվում է ամենահաջողակը: Գոյություն ունի շաբաթվա մեջ 7 օր, 7 մահացու մեղք և 7 բարերար, 7 մայրցամաք, ծիածանի 7 գույն, 7 երաժշտական նոտա, արարման 7 օր և այլն:

Եվրոպայում կա այսպիսի մի համոզմունք, ըստ որի 7-րդ որդու 7-րդ որդին ունի կախարդական ուժ: Նաև 7 թիվը համարվում է աշխարհում ամենաշատ մարդկանց սիրելի թիվը:

Փաստ 5. Համաձայն Պիֆագորի, 5 թիվը դա մարդու միկրոկոսմոսի կատարյալ թիվն է: Արիստոտելը 5-րդ տարրն է ավելացրել 4 տարերքներին (կրակ, ջուր, օդ, հող) և անվանել եթեր, որը հիմք հանդիսացավ ալքիմիկների հոգևոր փորձերի: Նաև 5 թիվը ունի հոգևոր նշանակություն և տարբեր մշակույթներում այն յուրահատուկ սիմվոլ է:

Փաստ 6.

8 թիվը համարվում է կատարելության թիվ: Այն ասոցացվում է անսահմանության հետ, իսկ հին եգիպտացիների մոտ այն համարվում էր հավասարակշռության և տիեզերական խաղաղության թիվ:

Ճապոնական և չինական մշակույթներում այն համարվում է երջանիկ թիվ: Պիֆագորացիները հավատում էին, որ 8 թիվը դա սիրո և ընկերության սիմվոլն է:

Փաստ 7.

13

13 թիվը դարձել է դժբախտ կանխագուշակումների սիմվոլ ինչպես ուրբաթ 13-ը: Նույնիսկ մեր օրերում դուք կարող եք նկատել, որ շատ շինություններում բացակայում է 13-րդ հարկը:

Քրիստոնիաների մոտ 13 թիվը ունի կրոնական սկիզբ, քանի որ խորհրդավոր ընթրիքի ժամանակ 13-րդ առաքյալը դավաճանեց Քրիստոսին:

Փաստ 8. Ֆիբոնաչիի թվերը

Այս թվերը անվանվել են ի պատիվ իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզանացու, առավել հայտնի որպես Ֆիբոնաչի, ով Եվրոպային ծանոթացրեց տասնորդական և արաբական թվերի հետ:

Ֆիբոնաչիի թվերը իրենցից ներկայացնում են հաջորդականություն այսպիսի հերթականությամբ.

0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, …

Ընդ որում ամեն հաջորդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին: Ֆիբոնաչիի հաջորդականությունը բնության մեջ նկատվում է կենդանիների և բույսերի մոտ: Արևածաղկի, արքայախնձորի, սոճու կոների (շիշկա) սերմերի նախշերում և նույնիսկ մարդու մարմնում (մեկ քիթ, երկու աչք, երեք վերջույթային սեգմենտ, հինգ մատ) նկատվում է այս հաջորդականությունը:

Փաստ 9.

Սա մաթեմատիկական ամենահայտնի հաստատունն է, որն իրենից ներկայացնում է շրջանագծի երկարության հարաբերությունը շրջանի տրամագծին: Պի թիվը տասնորդական տեսքով ներկայացնելիս կհասկանաք, որ այն երբեք չի վերջանում: Այն օգտագործում են եղանակի կանխագուշակման, տարբեր վիճակագրություններ կատարելու համար: Ի դեպ, Քեոփսի հայտնի բուրգը «նման» է պի թվին, քանի որ դրա բարձրության հարաբերությունը հիմքի պարագծին կրկին պի է ստացվում: Պի թվի՝ ստորակետից հետո գրվող առաջին 100 թվանշանները հետևյալն են.

3,141592653589793238462643383279502884197169399375105820974944

5923078164062862089986280348253421170679:շ

Փաստ 10: 0 թիվը

Չնայած այն բանին, որ հաշվարկ անել մենք սկսում ենք 1 թվանշանից, միևնույն է, մաթեմատիկոսներն ու ծրագրավորողները դա անում են 0-ից սկսած, քանի որ այս  թիվը մաթեմատիկայի հիմքն է այսօր: 0-ի հետ յուրաքանչյուր գործողություն կարելի է անել՝ բացի թիվը 0-ի բաժանելուց: Ժամանակային հաշվարկային համակարգում գոյություն չունի 0 տարի: Մ.թ.ա. 3 թվական, մ.թ.ա. 2 թվական, մ.թ.ա. 1 թվական, այնուհետև շարունակվում է 1 թվական, 2 թվական, 3 թվական:


Оставьте комментарий