День: 16 марта 2022
Չարենցյան մեդիա փաթետ
Ինչքան որ հուր կա իմ սրտում — բոլորը քեզ.
Ինչքան կրակ ու վառ խնդում — բոլորը քեզ. —
Բոլո՛րը տամ ու նվիրեմ, ինձ ո՜չ մի հուր թող չմնա`
Դո՛ւ չմրսես ձմռան ցրտում, — բոլորը քեզ …
Հարցեր:
1.Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բառարանի օգնությամբ
բացատրի՛ր:
Անծանոթ բառ չունեմ:)
Չարենցյան մեդիա փաթետ
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց,
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Դյութում են շրթերը վարդե
Սրտերը կրակ են ու բոց
Գիտե՞ք որ գարուն է արդեն
Բոլորը թափվել են փողոց:
Հարցեր
1.Ո՞րն է քո ամենասիրելի եղանակը:
Իմ ամենասիրելի եղանակն տաքն է:
2.Դուրս գրիր մակդիրները:
շրթերը վարդե,սրտերը կրակ են ու բոց:
3.Բացատրիր տվյալ տողերը
Դյութում են շրթերը վարդե
Սրտերըկրակ են ու բոց:
Այսինքն բոլորը ուրախ և երջանիկ են, որ Գարուն է եկել:
Չարենցյան մեդիա փաթետ
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն:
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Կյանքը – երգի, երկնքի՜ պես անհո՜ւն, անհո՜ւն, –
Կյանքը – կորած աստղերի՜ պես հազարանուն …
Հարցեր
1.Քո կարծիքով այս բանաստեղծությամբ ի՞նչ է ուզում
ասել Չարենցը:
Իմ կարծիքով Չարենցը ուզում է ասել, որ կյանքն նրա համար է ով աշխատում է և բարի գործեր է անում ոչ,թե նրանց համար ովքեր նստած սպասում են մինչև կյանքը իրենց անակնկալ կբերի:
2.Բացատրիր այս տողերը
Կյանքը – կրակ ճահիճներում՝ կա ու չկա, –
Կյանքը – ճամփորդ, սպասված հյուր, որ պետք է գա:
Այսինքն մարդը, որը ապրում է և բարի գործեր է անում նրա համար կյանքը կա և որյակալ է, իսկ նրանց համար ովքեր նստած սպասում են, որ կյանքը իրենց նվերներ բերի նրանց կյանքը այսպես ասած չկա և անիմաստ է:
3.Նոր վերնագիր մտածիր:
«Կյանքը – երգի, երկնքի պես անհուն, անհուն»