296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:
Սպիտակ ագռավները բնության մեջ հազվագյուտ են:Նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքիր:Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ»: Արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները:Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:
297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:
Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա-խմբի նախադասությունում իշխանի ձին է մոտենում դռանը սմբակով հարվածում:
Բ-խմբի նախադասությունում ձին մոտենում է իշխանի դռանը և սմբակով հարվածում:
Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ ժամանակը ոչ մի հզոր շինություն չի պահել, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ հզոր ժամանակը ոչ մի շինություն չի պահպանել:
Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա-խմբի նախադասությունում ասվում է, որ երգչուհին է հոգնած, իսկ Բ-խմբի նախադասությունում ասվում է, որ աղջիկն է հոգնած:
298. Ընդգծված բառի կամ բառակապակցության տեղը փոխելով՝ նախադասության իմաստը փոխի՛ր:
Օրինակ՝
Երեք տարի առաջ ամառանոցում սկսած շինարարությունն ավարտել ենք: — Ամառանոցում սկսած շինարարությունը երեք տարի առաջ ենք ավարտել:
Թագավորությունից բերած զարմանալի իրերը թաքցրեց իր ստորգետնյա ամրոցում
Իր ստորգետնյա ամրոցում թաքցրեց թագավորությունից բերած զարմանալի իրերը:
Պատկերասրահի տնօրենն ուզում է զբոսաշրջիկների առաջ դուռը փակել:
Զբոսաշրջիկների առաջ պատկերասրահի տնօրենն ուզում է դուռը փակել
Բահով խաղալու ժամանակ տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց:
Տղան ավազների միջից մի մեծ խեցի հանեց բահով խաղալու ժամանակ:
Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող նկարներ:
Ֆրանսիայի մի քարանձավում գտնվել են նկարներ ավելի քան տասնհինգհազարամյա պատմություն ունեցող:
299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց ծանր ու հոգնեցուցիչ վերելքը: (ծանր ու հոգնեցուցիչ)
Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտած հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)
Տաս տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Աղջիկն ու տատը անսովոր աղմուկից հոգնած ննջում էին:
Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Արևիկին հանդեսի ժամանակ խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: