Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի, Ընթերցանություն, Իմ գրադարանը

Ե.Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։
    Բանաստեղծությունը նվիրված է Հայաստանին:
  2. Բանաստեղծությունից դուրս գրիր այն տունը, որն ամենից շատ է քեզ հոգեհարազատ և բացատրիր, թե ինչո՞ւ է այդպես։
    Ինձ ամենից շատ հոգեհարազատ է Հայաստանը,քանի որ ես ծնվել եմ Հայաստանում և իմ ամբողջ կյանքը կապված է Հայաստանին հետ
  3. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։

    Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
    Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
    Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
    Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:


  4. Բանաստեղծությունից դուրս գրիր քեզ համար անծանոթ բառերը, բառարանով դրանք բացատրիր և դրանցով նախադասություններ կազմիր։
    Խրճիթ-փայտե պուճուրիկ տուն:
    Երկաթագիր-Երկաթով գրված:

    Մեր գյուղում կան խրճիթներ որոնց մեջ կա երկաթագիր:
  5. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    Լարը լացակում է, քանի որ այդ լարի ձայնը ոնց, որ լացի ձայն լինի:
  6. Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    Արնանման-արնաքամ,վիշապաձայն-քաղցրաձայն,լացակումած-լացուկոց,ողբանվագ-ողբաձայն,ողբաձայն-ողբանվագ,հնամյա-հազարամյա,հազարամյա-հնամյա,լուսապսակ-լուսավոր:
  7. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քամանչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    ճերմակ-սպիտակ,ձյունամրրիկ-բուք,մաքուր-ջինջ,նազելի-հեզաճկուն,հոտ-բույր,քամանչա-սազ
  8. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    մուգ-մուգ գույն,ջինջ-ջինջ երկինք, արնանման-արնանման ծաղիկներ,վիշապաձայն-վիշապաձայն քամի, լուսե-լուսե լիճ, ողբանվագ-ողբանվագ երաժշտություն,ողբաձայն-ողբաձայն երգ,ճերմակ-ճերմակ շոր, լացակումած-լացակումած աչքեր,լուսապսակ-լուսապսակ ճակատ:

Оставьте комментарий