Месяц: Март 2022
Լեզվական աշխատանք 320-325 30.03.2022
Memory verse code game
Զատիկ/Easter
Students share their families’ Easter celebrations. Easter is a Family Day. It’s about family, faith, love and time of togetherness and reflection. It is worth to remember that “The joy of love experienced by families is also the joy of the church.” These questions will help you to tell about Easter Day.
- Do you celebrate Easter? If so, what do you do?
I celebrate Easter. Before Easter will start me and my family buying eggs and painting them, we are buying many candies, planting grass and buying Easter decorations. When Easter starting we are going to our grandma`s house. We starting to play egg wars. - What’s your favorite part of the Easter holiday?
My favorite part of Easter holiday is egg wars.
Շիրակի Մարզ
Մարզկենտրոնը` Գյումրի
Մարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները` Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 127 բնակավայր
Ընդհանուր տարածքը` 2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)` 281.4 հզ.
Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության` Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը` Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:
Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:
Մարզի բնական պայմանները և հարստությունները
Շիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:
Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:
Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:
Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:
Շիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:
Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից` Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:
Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ` քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:
Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն` այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին` ավելի շատ:
Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:
Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:
Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը` տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:
Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը: Այն մնաց անավարտ:
Ներկայումս վերսկսված է Գյումրիի վերականգնումը, որը կատարվում է հայ մեծ բարերարների միջոցներով ու ջանքերով:
Շիրակի մարզի մյուս քաղաքներն են Արթիկը և Մարալիկը:
Գյումրիում կանգնեցված է աշխարհահռչակ շանսոնյե և մեծագույն հայ բարերար` Շառլ Ազնավուրի արձանը: Անգնահատելի է նրա ցուցաբերած օգնությունը Գյումրեցիներին և, ընդհանրապես, ամբողջ Հայ ժողովրդին:
ԱՂԻ ՎԱՃԱՌՈՐԴԸ ԵՒ ԻՐ ԷՇԸ
Ժամանակին աղի վաճառորդ մը կար, որ մօտակայ քաղաքէն աղ կը գնէր եւ
պարկերը իշուն վրայ բեռցնելով կը ծախէր շուրջի գիւղերուն։ Ճամբուն վրայ կար
գետակ մը, ուրկէ կ’անցնէին։ Սակայն քանի որ կամուրջ չկար եւ ջուրն ալ խորունկ չէր,
գետակը կ’ացնէին ջուր մտնելով: Օր մը, մարդուն չար բախտէն, էշը կը սահի եւ ջուրին
մէջ կ’իյնայ։ Աղերուն մեծ մասը կը լուծուի ջուրին մէջ: Երբ էշը դարձեալ կը կանգնի, կը
զգայ, որ բեռը բաւական թեթեւցած է։
Այդ օրուընէ սկսեալ, ամէն անգամ որ էշը գետակէն պիտի անցնէր, կ’իյնար
ջուրին մէջ։ Վաճառորդը ի վերջոյ կը սկսի կասկածիլ, որ էշը դիտմամբ* կ’իյնայ՝ բեռը
թեթեւցնելու համար։ Ուրեմն կ’որոշէ անոր դաս մը տալ։ Յաջորդ քաղաք երթալուն,
աղի փոխարէն բամպակ կը գնէ ու կը բեռցնէ իշուն վրայ։ Էշը կը զգայ, որ բեռը աւելի
թեթեւ է, բայց կը մտածէ, որ եթէ դարձեալ ջուրը իյնայ, ա՛լ աւելի պիտի թեթեւնայ։
Ուստի, ըստ սովորութեան, դարձեալ կ’իյնայ ջուրին մէջ։ Բայց երբ կը փորձէ կանգնիլ,
բեռան ծանրութիւնը զինք կրկին վար կը ձգէ, որովհետեւ բամպակը ջուր ծծած եւ շատ
ծանրացած էր։ Վաճառորդը լաւ մը կը ծեծէ իշուն, մինչեւ որ կանգնի եւ այդ ծանրացած
բեռով քալէ։ Այդ օրուընէ սկսեալ, էշը կարելին կ’ընէ դարձեալ ջուրը չիյնալու։
Պատմուածքը ցոյց կու տայ, որ մեր գործը դիւրացնելու համար եթէ խաբէութեան
դիմենք, հետեւանքը գէշ կ’ըլլայ:
Մի վաճառորդ- վաճառորդ մը
Մոտակա — մօտակայ
Աղ կգներ —աղ կը գնէր
վրա —վրայ
գյուղերում-գիւղերուն
ծախում էր — կը ծախէր
մի գետակ — գետակն մը
որտեղ անցնում էին — ուրկէ կ’անցնէին
խոր-խորունկ
չար բախտ — չար բախտէն
սահում է-կը սահի
ջրի մեջ ընկավ-ջուրին մէջ կ’իյնայ
լցվումեն-կը լուծուի
դարձյալ-դարձեալ
կանգնում է-կը կանգնի՛
զգում է-կը զգայ
բավական-բաւական
թեթևացավ-թեթեւցած
երբ օրը սկսեց-օրուընէ սկսեալ
կընկներ-կ’իյնար
Գարնանային խնդիրներ
- Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու դեղին կակաչներից կազմված ծաղկեփունջ։ Քանի՞ սպիտակ կակաչ կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
1+2=3
22-11=11 - Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։
1+4=5
25:5=5
25-5=20
- Աննան ու իր փոքրիկ քույրիկը որոշեցին տատիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 3000 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աննան, եթե նա քույրկից 5 անգամ շատ գումար ուներ։
1+5=6
3000:6=500
3000-500=2500 - Աշոտն ու եղբայրը որոշեցին իրենց քույրիկին միասին ծաղիկ նվիրել։ Նրանք միասին ունեին 2400 դրամ։ Որքա՞ն գումար ուներ Աշոտը, եթե նա եղբորից 400 դրամ ավելի շատ գումար ուներ։
2400-400=2000
2000:2=1000
1000+400 1400 - Զամբյուղում կար 10 կարմիր, 8 սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
8+6=14
14+1=15 - Զամբյուղում կար 6 կարմիր, 5 սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
11+6+1=18 - Զամբյուղում կար 10 կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
12+1=13 - Մարգագետնում 1800 ծաղիկների 2/9 մասը կակաչներ էին։ Քանի՞ կակաչ կար մարգագետենում։
1800:9=200
200×2=400 - Նարեկն ու իր պապիկը այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞ ծառ տնկեցին, եթե նրանց տնկած ծառերի քանակը կրկնապատկենք, արդյունքը փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
(3×5+5):2=10 - Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
(10+30):2=20 - Սիրելի սովորողներ, կազմեք գարնան ու գարնանային տոնին նվիրված խնդիրներ։
Ապրիլի 1-ը սկսելու է 10 օրից ուրբաթ օրը:Փորձիր իմանաս թե շաբաթվա, որ օրնես:
Երեքշաբթի
Այսօր Մարտի 29 երեքշաբթի օրը:Զատիկը սկսում է Ապրիլի 16:Փորձիր իմանալ, թե շաբաթվա, որ օրին է սկսելու Զատիկը:
Շաբաթ
Փաստեր թվերի մասին
Փաստ 1.Չինաստանի հիվանդանոցներում չկա չորրորդ հարկ, քանի որ 4 թիվը այնտեղ հասկացվում է ինչպես մահ:
Փաստ 2:666 թիվը Աստվածաշնչում համարվում է ինչպես սատանայի թիվ
Փաստ 3.
Գուգոլ թիվը, որը իրենից ներկայացնում է 100 0-ներով թիվ, հայտնի է դարձել ի շնորհիվ Google որոնողական համակարգի, որը մի փոքր այլակերպել է այն՝ Googol-ից դարձնելով Google:
Որքա՞ն մեծ է այս թիվը: Եթե ամբողջ տիեզերքը լցնենք թղթե թերթիկներով և ամեն մեկի վրա 0 գրենք, կպարզվի, որ մենք գրել ենք ընդամենը այս թվի կեսը:
Փաստ 4.
7 թիվը համարվում է ամենահաջողակը: Գոյություն ունի շաբաթվա մեջ 7 օր, 7 մահացու մեղք և 7 բարերար, 7 մայրցամաք, ծիածանի 7 գույն, 7 երաժշտական նոտա, արարման 7 օր և այլն:
Եվրոպայում կա այսպիսի մի համոզմունք, ըստ որի 7-րդ որդու 7-րդ որդին ունի կախարդական ուժ: Նաև 7 թիվը համարվում է աշխարհում ամենաշատ մարդկանց սիրելի թիվը:
Փաստ 5. Համաձայն Պիֆագորի, 5 թիվը դա մարդու միկրոկոսմոսի կատարյալ թիվն է: Արիստոտելը 5-րդ տարրն է ավելացրել 4 տարերքներին (կրակ, ջուր, օդ, հող) և անվանել եթեր, որը հիմք հանդիսացավ ալքիմիկների հոգևոր փորձերի: Նաև 5 թիվը ունի հոգևոր նշանակություն և տարբեր մշակույթներում այն յուրահատուկ սիմվոլ է:
Փաստ 6.
8 թիվը համարվում է կատարելության թիվ: Այն ասոցացվում է անսահմանության հետ, իսկ հին եգիպտացիների մոտ այն համարվում էր հավասարակշռության և տիեզերական խաղաղության թիվ:
Ճապոնական և չինական մշակույթներում այն համարվում է երջանիկ թիվ: Պիֆագորացիները հավատում էին, որ 8 թիվը դա սիրո և ընկերության սիմվոլն է:
Փաստ 7.

13 թիվը դարձել է դժբախտ կանխագուշակումների սիմվոլ ինչպես ուրբաթ 13-ը: Նույնիսկ մեր օրերում դուք կարող եք նկատել, որ շատ շինություններում բացակայում է 13-րդ հարկը:
Քրիստոնիաների մոտ 13 թիվը ունի կրոնական սկիզբ, քանի որ խորհրդավոր ընթրիքի ժամանակ 13-րդ առաքյալը դավաճանեց Քրիստոսին:
Փաստ 8. Ֆիբոնաչիի թվերը
Այս թվերը անվանվել են ի պատիվ իտալացի մաթեմատիկոս Լեոնարդո Պիզանացու, առավել հայտնի որպես Ֆիբոնաչի, ով Եվրոպային ծանոթացրեց տասնորդական և արաբական թվերի հետ:
Ֆիբոնաչիի թվերը իրենցից ներկայացնում են հաջորդականություն այսպիսի հերթականությամբ.
0, 1, 1, 2, 3, 5, 8, 13, 21, 34, 55, 89, 144, 233, …
Ընդ որում ամեն հաջորդ թիվը հավասար է նախորդ երկու թվերի գումարին: Ֆիբոնաչիի հաջորդականությունը բնության մեջ նկատվում է կենդանիների և բույսերի մոտ: Արևածաղկի, արքայախնձորի, սոճու կոների (շիշկա) սերմերի նախշերում և նույնիսկ մարդու մարմնում (մեկ քիթ, երկու աչք, երեք վերջույթային սեգմենտ, հինգ մատ) նկատվում է այս հաջորդականությունը:
Փաստ 9.
Սա մաթեմատիկական ամենահայտնի հաստատունն է, որն իրենից ներկայացնում է շրջանագծի երկարության հարաբերությունը շրջանի տրամագծին: Պի թիվը տասնորդական տեսքով ներկայացնելիս կհասկանաք, որ այն երբեք չի վերջանում: Այն օգտագործում են եղանակի կանխագուշակման, տարբեր վիճակագրություններ կատարելու համար: Ի դեպ, Քեոփսի հայտնի բուրգը «նման» է պի թվին, քանի որ դրա բարձրության հարաբերությունը հիմքի պարագծին կրկին պի է ստացվում: Պի թվի՝ ստորակետից հետո գրվող առաջին 100 թվանշանները հետևյալն են.
3,141592653589793238462643383279502884197169399375105820974944
5923078164062862089986280348253421170679:շ
Փաստ 10: 0 թիվը

Չնայած այն բանին, որ հաշվարկ անել մենք սկսում ենք 1 թվանշանից, միևնույն է, մաթեմատիկոսներն ու ծրագրավորողները դա անում են 0-ից սկսած, քանի որ այս թիվը մաթեմատիկայի հիմքն է այսօր: 0-ի հետ յուրաքանչյուր գործողություն կարելի է անել՝ բացի թիվը 0-ի բաժանելուց: Ժամանակային հաշվարկային համակարգում գոյություն չունի 0 տարի: Մ.թ.ա. 3 թվական, մ.թ.ա. 2 թվական, մ.թ.ա. 1 թվական, այնուհետև շարունակվում է 1 թվական, 2 թվական, 3 թվական:
Լեզվական աշխատանք 315-319
315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Տղան (Տղա) համարձակ առաջ եկավ: Օրերը(Օր) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները(թռչուն): (Ոստիկան)Ոստիկաները այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդ)Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև)ձև կա: Այդ լճի (ջուր)ջուրը երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց)փողոցը դատարկ էր: Հավանաբար (մարդ)մարդիկ քնած էին:
316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):
Փղի համար կնճիթը շատ կարևոր (է, են)է(է, որովհետև մի կնճիթ է): Նա դրանով (է, են)է ուտում ու խմում (է, որովհետև մի կնճիթով է խմում ու ուտում): Ձագը մոր ետևից վազում (է, են)՝է կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են)են (են,որովհետև երկուսով են ապտակում) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են)է(է,որովհետև եզակի է) լինում:
Երբ փիղն ընկնում (է, են)է փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են)են կնճիթներն ու նրան օգնում (է, են)են: Փիղն առանց կնճիթի (չի, չեն)չի կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են)են կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են)են կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն)չեն լքում:
Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են)են անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք են(է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) են երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են)են նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են)են ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:
317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:
Դու(ո՞վ) առայժմ մրցակից չունես:
Բայց նա(ո՞վ) շուտով կհայտնվի:
Ես(ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
Առանց արժանի մրցակցի դու (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
Նա (ո՞վ) է լինելու քո օգնականը:
Դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:
318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին)էին նրան(էին, որովհետև հոգնակի է): Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին)էր(էր, որովհետև եզակի է): Ես (գիտեի, գիտեինք)գիտեի, որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին)էր բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք)էինք, որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն)ցուցադրի:
319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:
Ենթական ու ստորոգյալը նախադասության գլխավոր բանն են, քանի որ ենթական ցույց է տալիս գործողությունը, որը ինչ որ մեկը անում է, իսկ ստորոգյալը ցույց է տալիս, թե ով է արել այդ գործողությունը:Առանց ենթակաի ու ստորոգյալի նախադասությունը չի ստացվի:
