Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Լեզվական աշխատանք 16.02.2022

Բայի դեմքը, թիվը, ժամանակը

253. Կետերի փոխարեն մտածելբայըտեղադրի՛ր համապատասխան ձևով:

            Այդ մասին նա հազար անգամ մտածել էր ու ոչ մի եզրակացություն չէր արել:
            Դու ինչի՞ մասին մտածեցիր, որ այդպես հանկարծակի վեր թռար:
            Երբ ես մտածում եմ այդ մասին, աշխարհը փոխվում է աչքիս:
            Երանի՜ մտածեիր ու հետո անեիր, այդ դեպքում ամեն ինչ ուրիշ կլիներ:
            Մտածեց, ամեն ինչ ծանր ու թեթև արեց ու որոշեց մինչև հեռանալն անպայման տեսնել նրան:
            Մտածի, հետո՛ արա, թե չէ ստիպված անընդհատ ներողություն ես խնդրում:

254. Նախադասություններում գործողություն կատարողի անունը չկա. գտի՛ր՝ մե՞կն է, թե՞ մեկից ավելի (եզակի՞ է թե՞ հոգնակի):

            Զարմացա-եզակի,: Տեսանք-հոգնակի: Փնտրում ես-եզակի: Վազում եք-հոգնակի: Կտա-եզակի: Կհասնեն-հոգնակի:

255. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Մտնեմ, տարա, հասելէ, գալիս եմ, վազում ես, թռչի, ունես պիտի հասկանա, գրավել է, կգտնեմ:
Ա խմբում բոլոր բառերը եզակի են
            Բ.
Մտնենք, տարանք, հասե լեն, գալիս ենք, վազում եք, թռչեն, ունեք, պիտի հասկանաք, գրավել են, կգտնենք:
Բ խմբում բոլորը հոգնակի են

256.Նախադասությունը լրացրո՛ւ: Պատասխանի՛ր հարցին:

            Բայն ունի երկու թիվ՝ հոգնակի և եզակի :
            Բայերից բացի՝ ո՞ր բառերը թիվ ունեն:
Գոյականները

257. Գրի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ գործողություն կատարողն ո՞վ է, և ընդգծի՛ր այն բառը, որը հուշեց:

            Օրինակ՝
Վերջերս այնտեղհաճախ եքհյուր գնում: — Դուք:

            Երկու հարյուր կիլոմետր կտրել, եկել եմ, որ մի բան հարցնեմ: Ես
            Ծաղկած ճյուղը քո այգուեղրևանուց ես կտրել: դու
            Շան վզին փոքրիկ ռադիո ընդունիչ էր ամրացրել: նա
            Անձավում ճանճի մեծության թռչուններ տեսանք: մենք
            Հետաքրքիր բան եք մտածել: Դուք
            Մեզ ամեն տարի այցելում են: Նրանք

258. Պարզի՛ր, թե տրված բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված:

            Ա. Երգում եմ, բերել եմ, լսեցի, լռեմ, կգամ, պիտի բարձրանամ:
            Երգում ենք, բերել ենք, լսեցինք, լռենք, կգանք, պիտի բարձրանանք:
Ա խմբում բոլոր բայերը առաջին դեմքով են գրված
            Բ. Երգում ես, բերել ես, լսեցիր, լռես, կգաս, պիտի բարձրանաս:
            Երգում եք, բերել եք, լսեցիք, լռեք, կգաք, պիտի բարձրանաք:
Բ խմբում բոլոր բայերը երկրորդ դեմքով են գրված
            Գ. Երգումէ, բերել է, լսեցի, լռի, կգա, պիտի բարձրանա:
            Երգում են, բերել են, լսեցին, լռեն, կգան, պիտի բարձրանան:
Գ խմբում բոլոր բայերը երրորդ դեմքով են գրված

Оставьте комментарий