Մաս Առաջին
Ամերիկացի նավապետ կապիտան Հուլը, հաճախ էր դուրս գալիս կետորսության: Նավապետ Հուլին ուղեկցում էր մի պատանի՝ Դիկ Սենդը: Դիկ Սենդը տասնհինգ տարեկան նավաստի էր՝ որբ տղա,ով չորս տարեկանում սովորել էր գրել և կարդալ Նյու Յորքի նահանգի դպրոցներից մեկում: Ութ տարեկանում մեծ սեր ունենալով ծովային կյանքի հանդեպ, սկսում է աշխատել մի փոխադրանավի վրա և սովորում նավաստու գործը: Նավապետ Հուլի ուշադրությունը գրավում է այն ժամանակ, երբ որպես փոքրավոր աշխատում էր մի առևտրական նավի վրա: Հուլը տղային ծանոթացնում է նավատեր Ջեյմս Ուելդոնի հետ: Ջեյմս Ուելդոնը «Պիլիգրիմ» նավի նավատերն է, որի նավապետն էր Հուլը: Ջեյմս Ուելդոնը շատ է սիրում տղային և օգնում ուսման հարցում ՝ կրթության ուղարկելով Սան Ֆրանցիսկո:
Պիլիգրիմի նավատիրոջ կինը՝ տիկին Ուելդոնը, նրա հինգ տարեկան որդին ՝Ջեկը և ազգականերից մեկը որին կուզեն Բենեդիկտ էին անվանում ,գտնվում էին Օքլենդում: Ջեյմս Ուելդոնը, որը առևտրական գործերով երբեմն ստիպված էր լինում Նոր Զելանդիա մեկնել ,նրանց երեքին էլ բերել էր իր հետ:
Մի օր երբ, անհետաձգելի գործ ուներ և պետք է վերադառնար Սան Ֆրանցիսկո, փոքրիկ Ջեկը հիվանդանում է և ստիպված մնում են երեք ամիս այդտեղ: Տիկին Ուելդոնը դիմեց նավապետ Հուլին՝ խնդրելով իրենց հասցնել Սամ Ֆրանցիսկո: Նրանց է միանում մի խոհարար, որի անունը Նեգորո էր: Ըստ նավապետի քառասունից հիսուն օր պետք էր տևեր այդ նավարկությունը:
Դիկ Սենդը նավարկության մեկնեց իր բարերար Ջեյմս Ուելդոնին պատկանող նովով ՝«Պիլիգրիմով», որի նավապետն էր իր սիրելի Հուլը և տիկին Ուելդոնը:
Տիկին Ուելդոնը մի քանի տարի մայրություն էր արել նրան, իսկ նրանց փոքրիկ տղային՝ Ջեկին Դիկ Սենդը սիրում էր ինչպես իր հարազատին:
Որոշ ժամանակ անց նավարկության ժամանակ ծովի վրա նրանք նկատում են ինչ որ մի բան, որը նման էր կիսասուզված նավի, նրանք այդտեղից լսում էին շան հաչոց:Երբ մոտեցան և տեսան խորտակված նավի մասունքներ: Շանը փրկելու ժամանակ նրանք նկատեցին 5 ուշագնաց եղած սևամորթների:Սևամորթներից ամենամեծի անունը Թոմ էր:Մյուս սևամորթները մինչև 30 ամրակազմ և ուժեղ մարդիկ էին:Երբ, որ նրանք ուշքի եկան նրանք պատմեցին, որ իրանց նավին մի ուրիշ նավ էր բախվել: Նրանք կարողացել էին եղած սնունդով սնվել, բայց չկարողանալով հասնել նավի պահեստ որտեղ ջուրներ նրանք ջրազրկվեցին:Պարզվեց բախումից հետո անցել էր տաս օր մինչև <Պիլիգրիմի> գալը:Նրանց հետ եղած շան անունը Դինգո էր անբացատրելի հակակրանք ուներ Նեգորոյի հանդեպ, նույնիսկ հարցակվեծ նրա վրա:Նավապետ Հուլը հարցրեց Նեգորոյին, արդյոք նա գիտի այս շանը:Նեգորոն պատասխանեց, որ կյանքի մեջ առաջին անքամ էր տեսնում այս շանը:Սևամորթները ասացին, որ Դինգոյին իրենց նավի <Վալդեկիի> նավապետը գտել էր երկու տարի առաջ աֆրիկայում կիսամեռ:Շան վզկապի վրա գրած էր <Ս.Վ>:
Նավապետ Հուլը ենթադրեց, որ «Ս.Վ»-ն կարող է լինել Սամուել Վեռոնոնը:Ով ֆրանսիացի մի ճանապարհորդ էր, որը իր վերջին ճանապարհորդությունը կատարել էր 1871 թ. այսինքն երկու տարի առաջ մինչև այս իրադաարձությունները:Նրա վերջին ճանապարհորդությունը եղել էր Աֆրիկա,Կոնգո որտեղ «Վալդեկի» նավապետը գտել էր Դինգոյին: Վերջապես նրանք նկատում են կետի: Նավապետ Հուլն իր հետ վերցնում է մի քանի ուժեղ նավաստիների, քանի որ կետորսությունը բավականին բարդ գործ էր: Նավապետ հուլը «Պիլիգրիմի» կառավարությունը թողնում է Դիկ Սենդի վրա:Նրանք դուրս են գալիս կետորսության մի պուճուրիկ նավակով: Կետորսության ժամանակ ինչ-որ մի բանը սխալ գնաց և կետը զարկեց նավակին իր պոչով և նավակը սուզվեց: Բոլորը «Պիլիգրիմի» վրա նեղվեցին , բացի Նեգորոյից:Նեգորոն ուրախացավ, որ նրանք խորտակվեցին:Նեգորոն դուրս եկավ խոհանոցից և ուզում էր իմանալ, թե ով է նավապետը հույս ունելով, որ իրեն կտան նավի կառավարումը:Սակայն նավապետ Հուլը Դիկ Սենդին էր նշանակել որպես նավապետ: Նեգորոն քմծիծաց և գնաց : Նեգորոն որոշում է, որ պետք է կողմնացույցը փչացնի:Նա մտնում է պահեստ և փչացնում է այն: Նավապետ Սենդը տեսնելով փչացած կողմացույցը՝ խուճապի մեջ է ընկնում մի պահ: Նավապետ Սենդը նկատում է Նեգորոյի տարօրինակ պահվածքը և զրկում է նրան մոտենալ ղեկին: Բայց Նեգորոն գաղտնի թեքում է ուղությունը դեպի Աֆրիկա: Մի քանի օր անց սկսեց ուժեղ փոթրիկ:Դիկ Սենդը անընդատ նշումներ էր անում իրենց անցած ճանապարհից քարտեզի վրա,որպեսզի չմոլորվեն:Այդ նշումները նա անում էր կողմնացույցով և լագ կոչվող սարքով;Բայց քանի որ կողմանցույցը փչացեծ էր արդեն իր նշումները ճշգրիտ չէի:Դիկի հաշվարկներով նրանք արդեն մոտեցած պետք էր լինել այն ափերին, որի մոտով անցնում են մարդատար շոգենավեր, բայց ոչ մի շոգենավ չերևաց:Այդ բանը շատ զարմացրեց Դիկի:Մի բան կար, որ Դիկը չգիտեր,որ նրանք ավելի հարավ էին քան ինքը պատկերացնում էր:
Դիկը ամենից շատ նեղվում էր նրանից, որ տիկին Ուելդոնը և փոքրիկ Ջեկը իր պատասխանատվության տակ էին:
Շուտով սկսվում է ուժեղ փոթորիկ;Եղանակը վատանում է և ավելի շատ խանգարում կողմնորոշվել:Մի քանի ամիս նրանք այդպես շարժվում էին առաջ:
Հետո փոթորիկը ավելի սաստկացավ և դարձավ մրիկ:Մրիկը պոկեց <<Պիլիգրիմի>> առագաստը:Եվ նավը առանց առաև գաստ սլանում էր բաց ծովում Դիկ Սենդը պարանով իրեն կապել էր նավից,որ մրիկը նրան դուրս չգցի:
72 օր անց մրիկը վերջապես հանդարտվեց: Նրանք նկատեցին ցամաք: Մոտենալիս <<Պիլիգրիմը>> բախվեց մի ժայռի և ջարդուփշուր եղավ:
Նրանք կարողացան դուրս գալ ցամաք:Հետո արդեն սկսեցին բնիկների փնտրել, բայց ոչ մեկի չտեսան:Դրա փոխարեն գտան մի քարայր, որտեղ որոշեցին ապաստանել: Դիկի կարծիքով իրենք Պերույի հարավային նահանգներում էին:Դիկն ու Թոմը գնում են տարածքն ուսումնասիրելու:Նեգորոն սկսեց կասկածելի անհետանալ և բոլորը հասկացան, որ նա ինչ որ խարդախի մեկն է: Մի քանի օր հետո Ապրիլի յոթն էր:Դինգոն առավոտյան սկսեց հաչալ և բոլորը դուրս եկան, որպեսզի տեսնեն ինչ է պատահել և նկատեցին ինչ որ մարդու,որը դեպի իրենց էր գալիս: Անծանոթը ներկայանում է և ասում, որ ինքն ամերկացի է և անունը Հարրիս է: Դիկը հարցրեց , թե որտեղ են իրենք և անծանոթն ասաց, որ Չիլիում են և կօգնի իրենց հասնել Ատակամա քաղաք:
Նրանք միասին ճանապարհ են ընկնում: Մի պահ Դիկը սկսում է կասկածել,որ իրենք Չիլիում չեն,որովհետև նա Չիլիի մասին շատ բան գիտեր,բայց այստեղ ամեն ինչ ուրիշ էր: Նրանք հանդիպեցին այնպիսի ծառեր, որոնք աճում են միայն Աֆրիկայում, Կոլիբրի տեսան, որոնք միայն Աֆրիկայում են ապրում: Գիշերեցին անտառում և առավոտյան շարունակեցին իրենց ճանապարհը: Նրանք շատ հոգնած էին և ուժասպառ: Երկրորդ գիշերն էր անտառում, նրաք փորձեցին քնել, որպիսզի առավոտյան շարունակեն ճանապարհը, բայց, ինչ-որ կենդանի տեսան և բոլորով զարմացան, որ ուղտ են տեսնում, բայց Հարրիսը խաբեց նրանց և ասաց, որ դա ֆլամինգո է: Հարրիսն անընդհատ խաբում էր իրանց: Առավոտյան նրանց արթնացրեց մի ճչոց: Դիկը հարցրեց, թե դա ո՞վ է, իսկ Բենեդիկտն ասաց, որ ինքն էր ճչում,որովհետև իրեն ճանճ է կծել: Բենեդիկտը ամեն դեպքում ուրախացել էր, որ կուսումնասիրի այս ճանճին:Նա ասաց, որ այս ճանճը կենդանիների համար շատ վտանգավոր է և այդ ճանճի անունն էր ցեցե: Այն հազվագյուտ էր և Ամերիկայում դեռևս ոչ մի ցեցե չէր գտնվել: Այս ճանճը ևս ստիպեց Դիկին ընկնել մտածմունքների մեջ ու ամբողջ գիշեր չկարողացավ քնել:
Մյուս օրը նրանք շարունակեցին իրենց ճանապարհը:Գիշերը ,երբ նրանք պատրաստվում էին քնել, ծերունի Թոմը ծառի տակ ինչ որ բան է նկատում : Մոտենալով տեսնում է սևամորթի կտրած ձեռքեր: Սարսափահար Թոմն ու Դիկը իրար են նայում:
Դիկը խնդրում է Թոմին չասել մնացածին սրա մասին, որպեսզի խուճապի մեջ չընկնեն:
Մենք Աֆրիկայում ենք,հասարակածային Աֆրիկայում,գերավաճառների և ստրուկների Աֆրիկայում…
Մաս 2
Անտառում Դիկ Սենդի և նրա ուղեկիցների վերջին դադարը անելու հաջորդ օրը երկու հոգի միմյանց հանդիպեցին երեք մղոն հեռավորության վրա՝ըստ նախապես կայացած համաձայնության:Այդ երկու հոգին Հարրիսն ու Նեգորոն էին: Պարզվում է, որ առաջ Նեգորոն և Հարրիսը իրար հետ էին աշխատում:Նրանք իրար պատահաբար էին հանդիպել:Նեգորոն և Հարրիսը քննարկեցին իրենց պլանները՝ կապվեծ «Պիլիգրիմի» անձնակազմի հետ,որ նրանց համար բավականին մեծ գումար կվճարեն: Ասացին,որ ամենացածրը կվաճառեն ծերնունի Թոմին: Մի փոքր շփվելուց հետո նրանց ճանապարհերը կիսվեցին: