Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Ծաղկաձոր

Ծաղկաձորը գտնվում է Կոտայքի մառզում Երևանից ընդամենը 50 կմ հեռավորության վրա: Քաղաքը գտնվում է Թեղենիս լեռան լանջին՝ ծովի մակարդակից 1841 մետր բարձրության վրա, արևմուտքից շրջապատված է Ծաղկունյաց լեռնաշղթայով: Ամռանը եղանակը Ծաղկաձորում մեղմ է, ձմռանը՝ ցուրտ և ձյունառատ:

Ի սկզբանե կոչվել է Ծաղկոցաձոր, հետագայում՝ Ծաղկունյաց ձոր՝ կապված մոտակա Ծաղկունյաց լեռների անվան հետ։1947 թվականին բնակավայրին վերադարձվել է իր պատմական անվանումը՝ Ծաղկաձոր, իսկ 1958-ին այն ստացել է քաղաքային տիպի բնակավայրի կարգավիճակ:

Ծաղկաձորը հայտնի և սիրված զբոսաշրջային ուղղություն է ինչպես հայերի,այնպես էլ օտարների համար։ Ծաղկաձորի կլիման թույլ է տալիս ունենալ ինչպես ձյունառատ ձմեռներ, այնպես էլ զով ամառներ: Ծաղկաձորը իդեալական է ձմեռային մարզաձևերի սիրահարների համար՝ դահուկ և սնոուբորդ:

Ահա թե ինչու, ամեն տարի աշխարհի տարբեր վայրերից հազարավոր պրոֆեսիոնալ մարզիկներ և սիրողներ այցելում են այս փոքրիկ քաղաքը, որը մարդաշատ ու տոնական է լինում հատկապես ձմռանը:

Եվ ամենա կաևորը այնտեղ կա ճապանողի և զիփլայն:

Ծաղկաձորում է գտնվում Կեչառիս վանքը:
Կեչառիսի վանքը եղել է Հայաստանի կրոնական և կրթական խոշոր կենտրոն: Վանքը կառուցվել է անղանի գիտնական, փիլիսոփա, բանաստեղծ, քաղաքական և ռազմական գործիչ Գրիգոր Մագիստրոս Փահլավունու կողմից (990-1058թթ․):

Վանքի հիմնական եկեղեցին՝ Սուրբ Գրիգորը, կառուցվել է 1013 թվականին: Համալիրի մյուս երկու եկեղեցիներն են՝ Սբ․ Նշանը և 13-րդ դարում կառուցված Կաթողիկե եկեղեցին:

Սուրբ Գրիգոր մատուռը կանգնած է Սուրբ Գրիգոր և Սուրբ Նշան եկեղեցիների միջև, իսկ Սուրբ Հարություն եկեղեցին գտնվում է անտառի եզրին՝ հիմնական համալիրից քիչ հեռու: Այն կառուցվել է 1220 թվականին և ունի յուրահատուկ հատակագիծ:

place
Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

ԻՆՉՊԷՍ ՉԱՓԵՍ, ԱՅՆՊԷՍ ԱԼ ԿԸ ՉԱՓՈՒԻՍ

Տղայ մը օր մը կը զայրանայ իր ծերացած հօրմէն, զայն կ՚առնէ ուսին, կը
տանի անտառ մը, հոն կը ձգէ ու տուն կը դառնայ։
Տարիներ ետք կ’ամուսնանայ, որդի մը կ՚ունենայ, կը խնամէ ու կը մեծցնէ
զայն։ Սակայն, այս տղան ալ հօրը պէս երախտամոռ* կ՚ըլլայ։
Օր մըն ալ, երբ ասոր ալ սիրտը կը նեղուի, կ՚առնէ հայրը ուսին ու սարն ի
վեր կը բարձրանայ։
—Տղա՛ս, զիս հոս ձգէ ու ե՛տ գնա,— կ՚ըսէ հայրը։
—Իսկ ինչո՞ւ ճիշդ հոս,— կը հարցնէ տղան։
—Ես հայրս մինչեւ այս ծառն եմ բերած,— կը պատասխանէ հայրը հոգոց
հանելով*։

Այս առակը մեզ սովորեցնում է, որ պետք է հարգել՝ ծնողներին,ընկերնին,ծանոթներին,հարազատներին և բոլոր մարդկանց, քանի որ ինչ վատությունը դու անես այն քեզ կվերադառնա:

Բառարան

հօրմէն-հայրիկից
հոն-այնտեղ
երախտամոռ-անշնորհակալ
մը-մի
նեղուիլ-ջղայնանալ
զիս-ինձ
զայն-նրան
կըսէ-ասում է
ձգէ-թողնել

Բառարան 2

Սովորում է-կսորվրի
խաղում է-կխաղա
քնում է-կքնի
պառկում է-կպառկի
ուտում է-կուտի

մի աղջիկ-աղջիկ մը

մի մարդ-մարդ մը

մի տղա — տղա մը

մի օր- օր մը

մի տարի-մը տարի

մի սեղան- սեղան մը

մի տուն- տուն մը

մի դար- դար մը

մի ամիս-ամիս մը

մի անգամ- անգամ մը

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Կոտայքի մարզ

Մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Միակ մարզն է, որը միջպետական սահման չունի Հայաստանի հարևան որևէ պետության հետ։ Կոտայքը միաժամանակ նաև այն չորս մարզերից մեկն է, որոնք անմիջապես հարում են մայրաքաղաք Երևանին]։

Մարզի տարածքն ընդգրկում է Կոտայքի սարավանդը, Մարմարիկ գետի ավազանը, Հրազդան գետի ավազանի վերին ու միջին հատվածը, ինչպես նաև Գեղամա լեռնաշղթայի արևմտյան լանջերը։ Այն հարավ-արևմուտքից սահմանակից է մայրաքաղաքին, արևմուտքից՝ Արագածոտնի, հյուսիսից՝ Լոռու, հյուսիս-արևելքից՝ Տավուշի, արևելքից՝ Գեղարքունիքի և հարավից՝ Արարատի մարզերին։

Կոտայքի մարզի վարչական կենտրոնը Հրազդանն է։ Ամենամեծ քաղաքն Հրազդանն է։ Կոտայքի մարզը զբաղեցնում է 2089 կմ² տարածք (8-րդը Հայաստանի մարզերի շարքում)։

Կոտայքի արևմտյան մասը նախկինում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք, իսկ արևելյանը՝ Մազազ գավառների մեջ։ Ներկայիս վարչատարածքային միավորը ձևավորվել է Հայկական ԽՍՀ-ի մաս կազմող Աբովյանի, Հրազդանի և Նաիրիի շրջանների միավորման հետևանքով։ Կոտայքի մարզը խորհրդային տարիներին ունեցել է զարգացած մեքենաշինական, հաստոցաշինական արդյունաբերություն, որն այժմ գրեթե վերացել է։

Կոտայքի մարզը Հանրապետության տնտեսական խոշորագույն կենտրոններից է։ Հրազդանում մինչ օրս գործում է ջերմաէլեկտրակայան և ջրաէլեկտրակայան, որոնք բավարարում են Հայաստանի էներգետիկ պահանջների մի մասը։  Մարմարիկ գետի ձախ ափին գտնվող Մեղրաձոր գյուղում պահվում են երկրի ոսկու պաշարների մեծ մասը։ Ծաղկաձոր քաղաքը Հայաստանի լեռնադահուկային սպորտի կենտրոնն է, որն ունի կարևոր զբոսաշրջային նշանակություն։ Մարզի տարածքը հարուստ է նաև պատմամշակութային հուշարձաններով։ Դրանց մարգարիտը Գառնու հեթանոսական տաճարն է, որը կառուցվել է 1-ին դարում

Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

 Ամենամեծ ընդհանուր բաժանարար 3

  • 64 և 12=4
  • 32 և 12=4
  • 180 և 30=30
  • 24 և 16=8
  • 125 և 150=25
  • 31 և 49=1
  • 27  և 15=3
  • 45 և 15=5
  • 30 և 75=5
  • 35 և 70=5
  • 12 և 18=6
  • 24 և 56=4
  • 18 և 36=18
  • 50 և 150=50
  • 108 և 48=6
  • 19 և 21=1
  • 140 և 120=20
  • 56 և 112=56
  • Սիրելի սովորող, այժմ ինքդ կազմիր նմանատիպ առաջադրանքներ ու լուծիր։

    70 և 15=15
    55 և 15=5
    36 և 32=4
    27 և 12=3
    81 և 27=9
    19 և 21=1
    56 և 112=56
    64 և 12=4
    32 և 12=4
    10 և 995=5