Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Խոր Վիրապ

Խոր վիրապ, Վիրապ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան գավառում, Արաքս գետի ձախ կողմում, պատմական Արտաշատ քաղաքի բլուրներից մեկի արևելյան լանջին՝ միջնաբերդի տեղում: Այժմ՝ ՀՀ Արարատի մարզի Լուսառատ գյուղից հվ-արմ.: Հայոց նվիրական սրբավայրերից, հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնեա Հայաստանի կրոն., կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:
Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Գրիգոր Ա Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Թունավոր զեռունների հարևանությամբ, վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:
V դ. վիրապի վրա վանք է հիմնադրվել ու միաբանություն հաստատվել: Մոտ 642-ին Ներսես Գ Տայեցի կաթողիկոսը վիրապի վրա կառուցել է Ս. Գևորգ եկեղեցին: Այն, ըստ Ս. Մնացականյանի, X դ. արաբ պատմիչ Ալ Մուկադդասիի նկարագրած եկեղեցին է (սպիտակ կրաքարից, ներսում ութ սյուներով, բոլորաձև կենտրոնակազմ կառույց, ծավալատարած. և կառուցվածքային սկզբունքով նման Զվարթնոցին):
930-ական թթ. Հայաստան արշաված արաբական բանակի դեմ համատեղ ճակատ կազմելով՝ Հայոց Աբաս Ա Բագրատունի ու Վասպուրականի Գագիկ Արծրունի թագավորները Խոր վիրապի մոտ ջախջախել են թշնամու 13 հզազարանոց զորքը:
1047-ին Դվինի ամիրայի դեմ արշավող բյուզանդական բանակը գրավել է Խոր Վիրապը:
XIII դարից Խոր Վիրապը, համազգային սրբավայր լինելով հանդերձ, դարձել է նաև կրթության ու գիտության համահայկական հռչակավոր կենտրոն: 1255-ին վանքում Վարդան Արևելցին հիմնադրել է բարձր կարգի դպրոց՝ վարդապետարան, որտեղ ուսանելու են եկել նաև Կիլիկիայից: Դպրոցը եղել է 9-ամյա՝ նախակրթական, քահանայական երեք և բարձրագույն կրթության վեց տարիներով: Աստվածաբանությունից բացի ուսանողական ծրագիրը ներառել է անտիկ փիլիսոփաների, տրամաբանների, ճարտասանների, քերականների աշխատությունների և մեկնողական երկերի ուսուցում: Խոր Վիրապի դպրոցում Վարդան Արևելցու 40 աշակերտների թվում են եղել Եսայի Նչեցին, Հովհաննես Երզընկացին, Գևորգ Սկևռացին, Ներսես Մշեցին, Գրիգոր Բալուեցին, Գրիգոր Բջնեցին և այլ անվանի մտածողներ:
1264-ին Վարդան Արևելցին Խոր Վիրապից մեկնել է Թավրիզ և, մոնղոլական Հուլավու խանի հետ բանակցելով, ստացել հատուկ արտոնագիր, որով չափավորվել են Հայաստանից գանձվող կեղեքիչ հարկերը և մեղմացվել կրոնական ճնշումները: Խոր Վիրապի վարդապետարանում Վարդան Արևելցին ավարտել է իր «Հավաքումն պատմության» երկասիրությունը, գրել «Աշխարհացույցը» և Դանիելի մարգարեության «Մեկնությունը»: 1271-ին վախճանված Վարդան Արևելցուն փոխարինել է Ներսես Մշեցին, և, որոշ ժամանակ անց, ապահովության նպատակով վարդապետարանը Խոր Վիրապից տեղափոխել է Մշո Ս. Առաքելոց վանք:
Խոր Վիրապը նաև գրչության կենտրոն էր (մինչև XVIII դ.): Մեզ են հասել մեկ տասնյակից ավելի ձեռագրեր Մատենադարանում են պահվում Գևորգ Սկևռացու 1267-ի, Մուրատ դպիրի 1663-ի, Գրիգոր Սյունեցու 1774-ի և այլ հեղինակների գրչագրած գործերը:
1441-ին Խոր Վիրապից Կիրակոս Վիրապեցին ընտրվել է Էջմիածնի նորոգ Մայր աթոռի կաթողիկոս (Կիրակոս Ա Վիրապեցի): XVI դ. Հայաստանի քաղաքական ու տնտեսական խիստ անբարենպաստ դրության հետևանքով Խոր Վիրապի շինությունները, մնալով անխնամ, զգալիորեն վնասվել են: XVII դ. Խոր Վիրապի վանահայր Դավիթ վրդ. Վիրապեցին վերակառուցել է վանքի շենքերը և վերակենդանացրել վանական կյանքը: 1666–1669-ին կառուցել է վանքի պարիսպները և ներսից կից շինությունները: Ուղղանկյուն հատակագծով, 7 շրջանաձև բուրգերով պարիսպները շարել են տեղական կոպտատաշ մարմար քարից: Խոր Վիրապը XVII դ. Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է: 1669-ի մարտի 1-ին խոջա Շմավոն Ագուլեցու՝ վաճառական և տարեգիր Զաքարիա Ագուլեցու եղբոր նախաձեռնությամբ և միջոցներով սկսվել են վիրապի՝ հողից մաքրման ու նորոգման աշխատանքները և XIII դ. նրա վրա կանգնեցված թաղածածկ մատուռի փոխարեն նոր եկեղեցու կառուցումը: 1669-ի սեպտ. 20-ին օծվել է Ս. Վիրապի վրայի նորակառույց Ս. Գրիգոր եկեղեցին (ունի թաղածածկ դահլիճի հորինվածք): Շինության աշխատանքների ընթացքում գտնվել են Վարդան Արևելցու և XIII դ. Խոր Վիրապի առաջնորդ Ներսես եպս. Տարոնացու աճյունները, որոնք 1272-ին ամփոփվել էին Ս. Գրիգոր եկեղեցու արևմտյան կողմում պատրաստված դամբարանում: Ս. Վիրապի դարեդար կուտակված հողի լիցքը մաքրելիս՝ գբի հատակի տակ բացվել է հոգևորականի աճյունով մատուռանման դամբարան (հավանական է՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի գերեզմանը), որը, սակայն, թողնվել է տեղում և վերստին ծածկվել հողով: Ս. Վիրապը մոտ 4,5 մ տրամագծով և 6,5 մ խորությամբ գուբ է, ուր իջնում են Ս. Գրիգոր եկեղեցու Ավագ խորանի աջ կողմի բացվածքից:
Նրա առաստաղի արևելյան կողմում այն անցքն է, որի միջով այրին ներս է գցել Գրիգոր Լուսավորչի հանապազօրյա հացը: III դարից պահպանված այս շինությունը հայկական միջնադարյան ճարտարապետության հնագույն գմբեթավոր կառույցն է:
Շմավոն Ագուլեցու մահվանից հետո՝ 1669–1672-ին, Խոր Վիրապի վերանորոգման աշխատանքներին իր նպաստն է բերել խոջա Ավթանդիլ Տփղիսեցին:
1679-ի հունիսի 4-ի երկրաշարժից ավերվել են Խոր Վիրապի Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցին, վանական շինությունները, որոնք վերակառուցվել են 1680–1695-ին: 1695-ին վախճանվել է վանահայր Դավիթ Վիրապեցին և թաղվել Ս. Գրիգոր եկեղեցու հյուսիսային պատի տակ: Եկեղեցու պատին ու տապանաքարին փորագրվել է չափածո դամբանական, որով դրվատվել է վանահոր ազգանվեր գործունեությունը:
1703-ին ավարտվել է վանքի բակի կենտրոնում առանձին կանգնած Ս. Աստվածածին գլխավոր եկեղեցու հիմնովին վերակառուցումը, որից հետո այն ստացել է մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածք: Արևելյան ճակատին, խորանի լուսամուտից վերև, ագուցված է Հայաստանում քրիստոնեության հաղթանակը պատկերող միակ բազմաֆիգուր հարթաքանդակը: Նրա աջ կողմում, երկու կողմերից հրեշտակներով, պատկերված է Գրիգոր Ա Լուսավորիչը, ձախ ձեռքին՝ Սուրբ Գիրքը, իսկ աջով օրհնում և դիվահարությունից բուժում է պառկած Տրդատ Գ արքային: Նրանցից վերև քանդակված են երկու հոգի (համեմատաբար փոքր), որոնցից հոգևորականի զգեստով աջ կողմինը Խոր Վիրապի վանահայր Դավիթ Վիրապեցին է: Քանդակի աջ եզրին գալարվող օձ է, գլուխը՝ Գրիգոր Ա Լուսավորչի ոտքերի տակ:
Պարսից տերության քաղաքական վայրիվերումների հետևանքով XVIII դ. Խոր Վիրապը առժամանակ չի գործել: 1765-ին Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը նորոգել է Խոր Վիրապը, վերահաստատել միաբանությունը և թեմին տվել 11 գյուղ:
1734-ին Խոր Վիրապ է այցելել Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը: XIX դ. վանքը Երևանում ունեցել է այգիներ, շրջակայքում՝ ընդարձակ հողատարածքներ: XIX դ. վերջին քանդել են
Խոր Վիրապի Ս. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին կից եռակամար սրահը և կառուցել սյունազարդ զանգակատուն:
Խոր Վիրապից արևմուտք գտնվում է «Օթեաց խաչ» սրբավայրը, որտեղ, ըստ ավանդության, հանդիպել են Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869-ին Խոր Վիրապի վանահայր Վարդան Ալեքսանդրապոլսեցին «Օթեաց խաչում» կառուցել է մատուռ: Խոր Վիրապի տոնակատարության օրն է Կրկնազատկի կիրակին:
1970–80-ական թթ. Վազգեն Ա Պալճյանի հոգածությամբ նորոգվել են Խոր Վիրապի կիսավեր պարիսպները, խցերը, տնտեսական շինությունները, վանահոր բնակարանը, կառուցվել է մատաղատուն: Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Հայոց դարձի նախասկիզբ սրբավայր Խոր Վիրապը վերստին ձեռք է բերել կրոնական կարևոր կենտրոնի իր նշանակությունը: 1989–94-ին վանքում հրատարակվել է «Գավիթ» կրոնամշակութային թերթը:

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Դվին

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ(Արարատ) նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։ Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

ԼՃԵՐ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐ

Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:

Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լի­նում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:

Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ ե լցվել ջրով’ առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:

Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքու­մից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճե­րը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :

Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածք­ների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:

Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի’ երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճե­րից հայտնի են Սևանա և Վանա լճերը:

Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում’ հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:

Մնացորդային լճերի տարածքն անցյալում եղել է ծովերի և օվկիա­նոսների մաս: Հետագայում երկրակեղևի շարժումների հետևանքով այդ մասերն անջատվել են օվկիանոսից’ ձևավորելով առանձին ջրային ավա­զաններ, օրինակ’ Կասպից և Արալյան լճերը, որոնք մեծության ու աղիութ­յան պատճառով ծով են անվանվում:

Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստո­րերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:

Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:

Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կող­մից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:

Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ո­ռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:

Հարցեր ե առաջադրանքներ

  1. Ի՞նչ է լիճը:
    Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով ե ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
  2. Լճայիս գոգավորություններս ըստ ծագման ի՞նչ տեսակների են լի­նում: Բերեք օրինակներ:
    Տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդա­յին, սառցադաշտային լճեր:
  3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
    Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը:

    Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առ­նում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
  4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
    Ջրամբարը արհեստական ճանապարհով ստեղծված լիճ:
    Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրա­մատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբու­ծության և այլ նպատակներով:
Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

Պարզ ու բաղադրյալ թվեր: Բաղադրյալ  թվերի  վերլուծությունը պարզ արտադրիչների:

Բաղադրյալ թվերի վերլուծությունը պարզ արտադրիչների
Թվերը վերլուծել պարզ արտադրիչների նշանակում է այն
ներկայացնել պարզ թվերի արտադրյալի տեսքով։
Օրինակ՝ 10 թիվը վերլուծենք պարզ արտադրիչների, այսինքն այն
ներկայացնենք պարզ թվերի արտադրյալի տեսքով՝ 10=2‧5, որտեղ 2-ը
և 5-ը պարզ թվեր են։
10 2
5 5
1
Առաջադրանքներ․
1․ Թվերը վերլուծեք պարզ արտադրիչների։
• 14 = 7*2
• 21= 7*3
• 15 = 3*5
• 16 = 8*8
• 25 = 5*5
• 32 = 8*4
• 42 = 7*6
• 60 = 6*10
Այժմ թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
ընդհանուր պարզ արտադրիչները․
Օրինակ՝ 6 և 10 թվերի ընդհանուր պարզ արտադրիչները
գտնելու համար 6 և 10 թվերը վերլուծենք պարզ
արտադրիչների։
10,2 = 2
5,5 = 1
1=1
6=2‧3, 10=2‧5, 2-ը կոչվում է 6 և 10 թվերի ընդհանուր պարզ
արտադրիչ։
Այն բնական թվերը, որոնք ընդհանուր պարզ արտադրիչներ չունեն,
կոչվում են փոխադարձաբար պարզ թվեր։
Փոխադարձաբար պարզ են այն թվերը, որոնց ընդհանուր
բաժանարարը միայն 1-ն է։
Օրինակ՝ 5 և 7 թվերը փոխադարձաբար պարզ թվեր են։
2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց ընդհանուր
պարզ արտադրիչները
• 14 և 10 =2
• 10 և 25 = 5
• 15 և 20 = 5
• 24 և 15 = 3
• 8 և 12 =4
• 12 և 10 = 2
• 16 և 28 =4
• 10 և 3 = 1
• 7 և 8 = 1
• 5 և 12 = 1