Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Երևանի պատմության թանգարան

Դեկտեմբերի 3-ին ուրբաթ օրը մենք գնացինք Երևանի պատմության թանգարան:Ճանապարհը տևեց 30 րոպե:Մենք իջանք և մտանք թանգարան: Այնտեղ կար շատ հետաքրքիր բաներ օրինակ՝Օբսիդիանից գործիքներ,հնադարյան տներ,թրեր,արձաներ և այլն:Մենք ծանոթացանք մեր նախահայրների կյանքի հետ:

Երբ որ մենք ամբողջ առաջին հարկը անցանք, մենք խաղացինք ուսուցողական խաղ:Մենք բաժանվեցինք թիմերի Էրեբունի ու Երևան, և մեզ սկսեցին հարցեր տալ :

Հաղթող թիմը պետք է ստանար վկայական, բայց, քանի որ խաղի ընթացքում մենք հավաքեցինք հավասար միավորներ մենք բոլորս ստացանք այդ վկակայականը և դպրոցում կախեցինք: Մենք բարձարացանք երկրորդ հարկ և տեսանք հնադարյան տները,հարսիկների հագուստները,տղաների տոնական հագուստները, հին մետաղադրամներ և այլ: Եվ դրանից հետո էքսկուրսիան վերջացավ: Մենք հավաքվեցինք և գնացինք դպրոց:

Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

Մաթեմատիկական խնդիրներ

 1․A(150) , B(53) և C(10) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի աջ գտնվում։
A(150)
2․ A(50) , B(180) և C(370) կետերից ո՞րն է կոորդինատային ճառագայթի վրա ավելի ձախ գտնվում։
A(150)

3․ Կոորդինատային ճառագայթի վրա B կետը գտնվում է A(55) կետից ձախ։ Ի՞նչ ամենամեծ կոորդինատ կարող է ունենալ B կետը։
54

4․ 2 ուղիղների հատումից քանի՞ ճառագայթ կառաջանա։
4

5․ AB հատվածի վրա վերցված է С կետն այնպես, որ |AC|=5 սմ, |CB|=9 սմ։ Գտեք AB հատվածի երկարությունը։
14 սմ
6. Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը 96-ի բաժանելիս։
95

 7. Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 9,մնացորդը՝ 2։
56

8. Գտիր բաժանարարը, եթե բաժանելին 74 է, թերի քանորդը՝ 9, մնացորդը՝ 2։
8
9. Հաշվեք 9 սմ կող ունեցող խորանադի ծավալը։ Գրել միայն թվային մասը։
729
10․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝ 3 դմ, 5 դմ, 9 դմ։
135 դմ

11․ Հաշվեք 3 դմ կող ունեցող խորանադի մակերևույթի մակերեսը։ Գրել միայն թվային մասը։
54դմ

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտություն

Երկրի մակերևույթի հիմնական ձևերը։ Հարթավայրեր

Երկրի մակերևույթն ամենուրեք նույն ձևը չունի: Մայրցամաքների վրա և օվկիանոսների հատակում կան բազմաթիվ անհարթություններ՝ հարթավայրեր, լեռներ, բլուրներ, ձորեր, խորն անդունդներ և այլն:

Մակերևույթի բոլոր ձևրն առաջանում են Երկրի ներքին (ներծին) և արտաքին (արտածին) ուժերի շնորհիվ: Ներծին ուժերից ձեզ արդեն հայտ­նի են երկրակեղևի ուղղաձիգ և հորիզոնական շարժումներր, երկրաշարժերն ու հրաբխային ժայթքումներր: Այս ուժերի ազդեցությամբ երկրակեղևի  առանձին տեղամասեր կոտրատվում է, որոշ մասեր բարձրանում են, մյուսներր՝ իջնում, տեղի է ունենում ապարաշերտերի ծալքավորում:

Երկրի մակերեույթի փոփոխող արտածին ուժերից են Արեգակի էներ­գիան, հոսող ջուրր, քամին, սառցադաշտերր, ծովերի ալեբախությունը և, անշուշտ, մարդու ներգործությունը:

Այդ երկու ուժերը հավերժ պայքարի մեջ են: Ներծին ուժերն ստեղծում են անհարթություններ՝ նոր լեռներ, իջվածքներ և այլն: Իսկ արտածին ուժերը, դրան հակառակ, քայքայում են լեռնային ապարներր, լցնում իջվածքներր և հարթեցնում մակերևույթր: Արտածին ուժերին միլիոնավոր տարի­ներ են անհրաժեշտ՝ լեռներր հարթեցնելու համար: Մինչդեռ ներծին ուժերը րոպեների ընթացքում կարող են հրաբխային նոր լեռներ գոյացնել:

Այսպիսով՝ ներծին և արտածին ուժերի շնորհիվ ձևավորվել են Երկրի մակերևույթի ներկա ձևերր:

Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռներ: Մակերևույթի այս ձևերն իրարից տարբերվում են ծովի մակարդակից իրենց բարձրությամբ: Առանձնացնում են բարձրության երկու տեսակ՝ բա­ցարձակ և հարաբերական:

Ցամաքի վրա որևէ կետի բարձրությունը ծովի (օվկիանոսի) մակար­դակից կոչվում է բացարձակ բարձրություն:

Օրինակ՝ Երևանի բարձրությունր ծովի մակարդակից մոտ 1000 մ է, իսկ Մեծ Արարատինը՝ 5165 մ: Ծովի մակարդակից Երկրի մակերևույթի ա­մենաբարձր կետր Ջոմոլունգմա (էվերեստ) լեռնագագաթն է՝ 8848 մ:

Երկու կետերի բացարձակ բարձրությունների տարբերությունը կոչվում է հարաբերական բարձրություն:

Օրինակ՝ Մեծ Արարատի հարաբերական բարձրությունր Երևանի նկատմամբ 4165 մ է, այսինքն՝  5165 մ — 1000 մ = 4165 մ:

Երկրի մակերևույթի հիմնական ձևերից ծանոթանանք հարթավայրերին:

Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:

Հարթավայրերր զբաղեցնում են ցամաքի մակերեույթի 3/5 մասր:

Հարթավայրերն առաջանում են տարրեր ճանապարհով:

  1. Լեռների քայքայման հետևանքով: Հնագույն լեռները միլիոնավոր տարիների ընթացքում արտածին ուժերի ազդեցությամբ քայքայ­վում են ու վերածվում հարթ տարածքների:
  2. Ծովի հատակի բարձրացման պատճառով: Երկրակեղեի ուղղաձիգ շարժումների հետևանքով՝ նստվածքներով ծածկված ծովի հատակը դանդաղ բարձրանում է և վերածվում ցամաքի:
  3. Լավային հոսքերի հետեանքով: Հրարխի ժայթքումից առաջացած լավան հոսելով լցվում է գոգավոր տարածություններ և հարթեցնում: Նման ձևով առաջացած հարթավայրերր սովորարար փոքր են լի­նում, օրինակ՝ մեր երկրում՝ Աշոցքի, Կոտայքի և այլ հարթավայ­րի։
  • Գետերի ջրաբերուկների կուտակ­ման հետևանքով: Խոշոր գետերի մի­ջոցով տեղափոխված նյութերր (գլա­քար, խիճ, ավազ, տիղմ ե այլն), կուտակվելով, առաջացնում են հարթա­վայրեր: Նման եղանակով գոյացած աշխարհի խոշոր հարթա­վայրերից են՝ Ամազոնի, Մեծ Չինական, Սիջագետքի ե այլն:

Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած րարձրության՝ հարթավայրերր լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), րարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) ե ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):