Արգիշտի արքան Մենուա թագավորի որդին է: Վանի թագավորությունը հզորության գագաթնակետին է հասնում Արգիշտի Ա գահակալության տարիներին (.Ք.ա 786-764): Արգիշտի Ա գահակալության հենց երկրորդ տարին, խիստ հագեցած էր բազմաթիվ արշավանքներով: Ք.ա 784թ Արգիշտի Ա հյուսիսային արշավանքները շարունակվում են , և նա իր տերությանն է միացնում Աբիլիանի երկիրը , գրավում էթիունյան միության մաս կազմող Վեդորի-Էթիունի երկրամասը Սևանա լճի ավազանում :
Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն։ Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում (Ք.ա 782)կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից։
Էրեբունի ամրոցը պատմական հուշարձան է, որ գտնվում է Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա : Իհարկե հիմա այնտեղ միայն բերդաքաղաքի մնացորդներն են պահպանվել: Էրեբունին այսօր լայն հասարակության համար բաց հայտարարված միակ հնագիտական հուշարձանն է Երևան քաղաքում, իսկ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը` ուրարտագիտության կարևոր կենտրոններից մեկը մեր տարածաշրջանում: