Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Խոր վիրապ

Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգնում է մինչև հիմա:

Կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը

Оставьте комментарий