Рубрика: 2021-2022 ուստարի, Մայրենի

Մայրենի 19.10.2021

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: դեղինով ընդգծիր գործածված մասնիկները (ածանցները): Գրիր, թե ինչու ես որոշ բառեր մեծատառով գրել։

Օրինակ՝
հույն — Հունաստան:

Հիվանդ-անոց, ծաղիկ-անոց, մուկ-աստան, հայ-Հայաստան, նիստ-նստարան, այբուբեն-այբբենարան, դաս-արան, դպիր-դպրոց, դարբին-դարբնոց, հյուր-անոց, զոր(ք)-անոց, ռուս-Ռուսաստան, գործ-արան, բրուտ-անոց, կույս-անոց, ուզբեկ-Ուզբեկիստան, հնդիկ-Հնդկաստան, թուփ-թփանոց, ծիրանի-անոց:

Ես մեծատառով եմ գրել դեղինով նշված բառերը, քանի որ դա երկիր է:

101. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր ածանցավոր բառերով:

Շատ ու շատ դարեր առաջ Ասորեստան  մի իմաստուն մարդ էր ապրում:
Մորու տուն մի առարկա էր  թաքցրել:
Նա որոշել էր այդտեղ իր համար տուն կառուցել:
Տունը դարձրել ես հավանոց:
Երեկոյան դարբնոց  կհանդիպենք:
Գետի ափին մի տնակ ուներ, որտեղ ապրում էր իր սիրելի կենդանու հետ:
Իրենց գյուղակ փողոցներն ու այգիները հիշեց:

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝
լեռն — լեռնցի:

Երևան-ցի, քաղաք-ացի, Վան-եցի, Մուշ-եցի, Աշտարակ-ցի, Արտաշատ-ցի,Դվին-ցի, Կարս-ացի, Գյումրի-ցի, Լոռի-ցի, Ամերիկա-ցի, Նյու-Յորք-ցի, Լոնդոն-ցի, սար-ցի, գյուղ-ացի:

103. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար-Ջրանկար,ծովահարս: Բ) ժանգապատ, արծաթագույն-ժանգագույն,արծաթապատ:
Գ) հողմածին, ջրաղաց- Դ) զորագունդ, երկրամաս-զորամաս,երկրագունդ:

104. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր-Զեռ(ք)+ա+գիր, գեղանկար-գեղ(գեղեցիկ)+ա+նկար, շրջազգեստ-շրջ+ա+զգեստ, սիրահոժար-սիր+ա+հոժար, դեղնակտուց-դեղնա+կտուց, հոդակապ-հոդ+ա+կապ:

105. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նույն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չևնթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:

Ա կետում բոլոր բառերը ունեն ա հոդակապ բացի առևտուր բառից:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

Բ կետում միայն դասաժամ բառն է, որ ունի ա հոդակապ

Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Խոր վիրապ

Ավերված շինության տեղում 1662 թվականին կառուցվել է թաղածածկ մատուռ, որը կանգնում է մինչև հիմա:

Կարևոր պատմական նշանակություն ունի Հայաստանի համար: Գտնվում է Արարատի մարզի Լուսառատ գյուղից մոտ 1 կմ հյուսիս-արևմուտք: Այսօր զբոսաշրջիկները հնարավորություն ունեն իջնել ստորգետնյա զնդան, որը գտնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի մատուռի ներսում: Վանքի տարածքից բացվում է Արարատ լեռան շքեղ տեսարան:

Վանական համալիրի արևմտյան մասում տեղակայված է գերեզմանատուն, որը կոչվում է «Օտյաց Խաչ»։ Ըստ ավանդազրույցի, այստեղ են հանդիպել Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները: 1869 թ-ին վանքի առաջնորդ Վարդան Ալեքսանդրապոլսեցու կողմից այս սրբավայրում մատուռ է կառուցվել:

13-րդ դարից սկսած Խոր Վիրապը բացի կարևոր սրբատեղի լինելուց, դարձել է կրթության և գիտության համահայկական կենտրոն. 1255 թ. Վարդան Արևելցին վանքում հիմնում է բարձրագույն դպրոց։ 16-րդ դարում Հայաստանի քաղաքական և տնտեսական ծանր դրության պատճառով վանքի շինությունները վնասվում են։ 1666-1669 թթ․ Դավիթ Վիրապեցին կառուցում է վանքի պարիսպները և ներսում գտնվող շինությունները։ 

1669 թվականին սկսվել են վիրապից հողահանության աշխատանքները և դրա վրա 14-րդ դարում կառուցված մատուռի փոխարեն Սուրբ Գրիգոր եկեղեցու կառուցումը։ Վիրապն ունի մոտ 4.5 մ տրամագիծ և 6.5 մ խորություն։ Այն արտաքուստ գոտևորված է կրաքարե սալերով, ունի արձանագրություններ, բարձրաքանդակներ։ 1703 թ․ ավարտին է հասցվել կենտրոնական Սուրբ Աստվածածին եկեղեցու հիմնովին վերակառուցումը։ 19-րդ դարի վերջին այդ եկեղեցու արևմտյան ճակատին կից կառուցվել է սյունազարդ զանգակատունը

Рубрика: 2021-2022 ուստարի, Մաթեմատիկա

Մաթեմատիկա 19.10.21

Առաջադրանքներ

1․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 2 սմ, 9 սմ,  11 սմ։

191 սմ

2․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 5 դմ, 7 դմ,  8 դմ։

280 դմ

3․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 6 սմ,  12 սմ, 10 սմ։

720 սմ

4․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝ 13 սմ, 15 սմ,  10 սմ։

600 սմ

5․Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ,  12 սմ, 10 սմ։

253սմ

6․ Հաշվեք ուղղանկյունանիստի ծավալը, եթե նրա չափումներն են՝         

 3 դմ,  20 սմ, 10 սմ։

60000 սմ

7․ Հաշվեք ուղղանկյունանիստ ծավալը, եթե նրա չափումներն են՝

11 սմ, 12 սմ, 14 սմ։

1848 սմ

8․Հաշվեք  2 դմ կող ունեցող  խորանադի ծավալը։

6 դմ 60 սմ

9․ Հաշվեք  5 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

15 սմ

10․ Հաշվեք  11 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

33 սմ

11․ Հաշվեք  10 սմ կող ունեցող  խորանադի ծավալը։

30 սմ