Рубрика: 2021-2022 ուստարի, Հայրենագիտություն

Սյունիքի մարզ

Սյունքի մարզկենտրոնը Կապարն է:Սյունիքը ամենաշատ քաղաք ունեցող մարզն է: Յոթ քաղաք ունի՝Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Քաջարան, Ագարակ, Դաստակերտ:Սյունիքը Հայաստանի ամենա լեռնոտ մարզն է:Սյունիքը հմնադրվել է 1995 թվականին ապրիլի 12-ին: Սյունիքի մարզը սահմանակից է Իրանի հետ:Սյունիքի ընդանուր տարածքը 4.500 Կմ է:
Տաթևի Ճոպանողի

Սյունիքում Տաթև գյուղից արևելք կա այսպիսի մի կամուրջ «Սատանաի կամուրջ»:

ՏաԹևեր Ճոպանուղի

«ՏաԹևեր»-ը Հալիձորն ու Տաթևի վանքն իրար կապող անկանգառ, հետադարձելի օդային ճոպանուղի է: Այն կառուցվել է ավստրո-շվեյցարական կազմակերպության կողմից «Տաթևի վերածնունդ» ծրագրի ընթացքում: Այսօր ճոպանուղին ​​ամենահայտնի և սիրված տուրիստական ​​վայրերից մեկն է: Թռիչքը տևում է մոտ 15 րոպե, որի ընթացքում, ավելի քան 300 մ բարձրությունից, հնարավոր է տեսնել աննկարագրելի բնապատկերներ: Ուղևորների աչքի առաջ բացվում է խորը կիրճի գեղատեսիլ տեսարան, հին քարանձավային բնակավայրեր, ջինջ աղբյուրներ և հայտնի «Սատանայի կամուրջը»: Ոչ շատ երկար, բայց հագեցած և տպավորիչ ուղևորությունը եզրափակվում է ոչ պակաս հրաշագեղ Տաթևի վանքով։

Տաթևի ճոպանուղի
Տաթևի ճոպանուղի
Տաթևի ճոպանուղի

ՍԱՏԱՆԱԻ ԿԱՄՈՒՐՋ

Սատանի կամուրջը գտնվում է Որոտան գետի վրա, Տաթև գյուղից արևելք:

Դա տրավերտիններից բաղկացած բնական կամուրջ է: Երկարությունը մոտ 30մ է, լայնությունը՝ 50-60մ: Այստեղով է անցնում Գորիս-Տաթև (գյուղ) ճանապարհը:

Շրջակայքում կան բազմաթիվ հանքային աղբյուրներ, որոնք առաջացրել են հիասքանչ շթաքարեր (ստալակտիտներ): Աղբյուրների որոշ մասը գտնվում է հենց կամրջի տակ, որտեղ դրանք լցվում են Որոտան գետը և ավելի հորդառատ են դարձնում այն: Առաջին հայացքից թվում է, թե կամրջի տակ մտնում է սակավաջուր գետակ, սակայն դուրս է գալիս առավել ջրառատը. հավանաբար հենց այստեղից էլ առաջացել է տարօրինակ անվանումը:

Սատանի կամրջի հետ կապված են բազմաթիվ պատմական անցքեր: Տեղանքի դիրքն ու բնական պայմաններն այստեղ ունեին մեծ ռազմավարական նշանակություն Սյունիքի ազատագրական պայքարի ժամանակ, որը ղեկավարում էր Գարեգին Նժդեհը: Կամրջի բարձրադիր տեղամասերից, Նժդեհը ձորն էր գցում ասկյար եկվորներին և կարմիր բոլշևիկներին, որոնք փորձում էին առգրավել հայոց պատմական հողերը:




Оставьте комментарий