Рубрика: Հայրենագիտություն, Մայրենի

Ճամփորդություն դեպի Սևան

Օգոստոսի 13-ին երեքշաբթի օրը մենք գնացինք երեք օրով Սևան: Մեր ճանապարհ տևեց ժամ ու կես ժամ: Երբ որ մենք հասանք սկզբից դասավորեցինք մեր իրերը և ընտրեցինք, որ վրանում ենք քնելու: Իրերը դասավորելուց հետո մենք գնացինք Սևանա լճի մոտ: այնտեղ մենք միքիչ խաղացինք և աղբը հավաքեցինք : Աղբ հավաքելուց հետո մենք լողացանք: Ջուրը սառներ: Հետո գիշեր եկավ, մենք խարույկ վառեցինք: Մյուս օրը մենք արթնացանք և խաղացինք ֆուտբոլ և վալեյբոլ:Հետո մենք նախավարժանք արեցինք և նախաճաշեցինք: հետո գնացինք եկեղեցի քայլելով 10 կիլոմետր, հինգ կիլոմետր գնալու և հինգ կիլոմետր հետդառնալու: Երբ մենք ետ դարձանք մենք գնացինք ափ, աղբ հավաքեցինք և լողացանք: Հետո մթնեց ես գնացի քնելու: Երրորդ վերջին օրը մենք հավաքվեցինք, հեվեքեցինք ափը, լողացանք և գնացինք տուն : Այդ երեք օրը շատ զվարճալի անցան, իմ դուրը շատ եկավ:

Оставьте комментарий